Լրահոս
Օրվա լրահոսը

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը այցելեց Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի

Ապրիլ 02,2012 11:25
Քուվեյթում ՀՀ դեսպանության և քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում ս.թ.մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քուվեյթի “Օրինակելի մայր” հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը:

Եկեղեցու բակում մեկնարկեց շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը:  Ողջույնի խոսքով հանդես եկան Քուվեյթի և Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ  հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ոլորտներում:

Այնուհետեւ տեղի ունեցավ հայ և քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը:

Արարողությունից հետո կայացած կարճատև զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսեց Քուվեյթի կառուցման և բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի և նշանակության մասին: Նա   բարձր գնահատեց  հայերի նվիրվածությունն  ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:

Նույն օրը երեկոյան  շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվեց ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական և աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասաց, որ հետևողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում  շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի և Քուվեյթի միջև միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ և տեղական լրատվամիջոցներում:

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30