Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի անանուն դատապարտումն՝ ընդդեմ գրաքննության անվանական դատապարտման (Տեսանյութ)

Ապրիլ 02,2012 14:06

Այսօր ստացել ենք «Բանակում ծառայած երիտասարդների» նախաձեռնության հաղորդագրությունը Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի վերաբերյալ, որտեղ այն որակված է «մեծ խայտառակություն և խեղկատակություն»: Նշված է նաեւ, որ «այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ», «տեքստի բոլոր խոսքերը և բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը»,  «տեքստը ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական և հակաուսուցողական է»: Մնացածը նույն ոգով:

Նշենք, որ ժամանակին փորձ արել ենք պարզել, թե ովքեր են այս նախաձեռնության անդամները, նրանց հաղորդագրություն ենք ուղարկել՝ հարցազրույցի խնդրանքով, սակայն այն մնացել է անպատասխան:

Մինչդեռ այս գրքի առիթով ուժային մարմինների գրաքննության փորձերի դեմ Մաշտոցի պուրակում հանդես եկողները ներկայանում են իրենց անուն ազգանուններով՝ Հովիկ Չարխչյան, Մարինե Պետրոսյան, Արամ Պաչյան, Կարեն Մեժլումյան և այլք: Դիտեք տեսանյութը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30