Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում շահեցին պատմության մեջ դրամային ռեկորդային խաղարկությունը

ԱՄՆ-ում ռեկորդային՝ 64Օ միլիոն դոլարի դրամական խաղարկության հաղթողը տոմսը գնել է Վաշինգտոնից 6Օ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից։ Հաղթողի ինքնության մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա, պարզ չէ նաեւ, թե կան այլ հաղթողներ եւս։ Հաղթողը կամ հաղթողները կարող են կարող են կանխիկ ստանալ շահած դրամից 462 միլիոնը, կամ ամբողջ գումարը՝ 26 տարիների ընթացքում։

Եվրամիությունը կքննադատի Քոչարյանի վերադարձը

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խնդիրներ ունենալու շռայլություն, – կարծում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քամբեքը։ Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններն,ըստ նրա, իրական ազդեցություն կունենան Հայաստանի հանդեպ՝ եվրոպական վերաբերմունքի վրա։ Պարոն Քամբեքի գնահատմամբ՝ աշխարհագրական մեր երկու հարեւանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, արդեն սկսել են հակաարշավ, եւ «անորակ» գնահատված ընտրությունները կօգտագործվեն այն հարցերում, որոնք

Հանրահայտ մարդիկ ըստ Մարտին Շոլլերի

Շարունակելի  «ԱՐԽԱՆԳԵԼՈՅԻ ԲԼՈԳԸ »

«Մնում է միայն գեղեցիկ բառը` Ծաղկազարդ». Ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

   «Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին»,- ասում է Գևորգ քահանա Առաքելյանն ու հավելում,- ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, դրանք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայելուց

Անշունչ առարկաների մեջ մարդկային կերպարանք տեսնելը ինքնասպանության պատճառ

«Լուսնին նայելիս միշտ մարդու` կոնկրետ երիտասարդ ժպտերես կնոջ հայացք եմ տեսնում` իր հստակ ընդգծված աչքերով, բերանով և քթով: Այդպես եղել է նաև երեխա ժամանակ: Մինչև հիմա չեմ հասկացել` դա երևակայության արդյո՞ւնք է, թե՞ խաթարված հոգեկան վիճակ», – հետաքրքրված ասում է դայակ Անահիտ Վիրաբյանը: Շատ հաճախ մարդը ենթագիտակցաբար փնտրում է մարդկային դեմքեր ամենուր, նույնիսկ այն վայրերում,

Պատգամավորի թեկնածուն դիմում-բողոք է ներկայացրել

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեծամասնական թեկնածուների գրանցման նիստն այսօր ընդհատվել եւ հետաձգվել է տվյալ ընտրատարածքում ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմում բողոքից հետո: Թիվ 37 ԸԸՀ նախագահ Արմեն Ստեփանյանի տեղեկատվության համաձայն` Գորիսից առաջադրված Սամվել Հարությունյանը դիմում-բողոք է ներկայացրել Սիսիանից ինքնառաջադրված Թաթուլ Հակոբյանի վերաբերյալ, որ տվյալ թեկնածուն չունի վերջին 5

«Բիզնեսը տարիք ու սեռ չի հարցնում».

Չնայած նրան, որ շատ կանայք բողոքում են, թե գլխավոր աշխատատեղերը տղամարդիկ են զբաղեցնում, այնուամենայնիվ կանանց բիզնեսը Հայստանում օր օրի աճում է: Այս կարծիքն է կիսում նաև «Շեն տեքստիլ» խանութ սրահը, որը զբաղվում է քիվերի, վարագույրների ու գորգերի ներկրմամբ: Խանութ սրահը զեկավարում է հայուհի գործարար Արև Բեգլարյանը: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007 թվականից: Ապրանքները հիմնականում

Ոստիկանությունը փնտրում է Գյումրիում «դեբոշ» սարքած Շեկոյին

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրիում երկու մականունավոր երիտասարդներ` ԲՀԿ-ի համար ձայներ հայցող «Շեկոն»` Արտյոմ Կարապետյանը, և ՀՀԿ-ի համար նույն գործին լծված «Տանկը»` Հովհաննես Մկրտչյանը, ընտրական հողի վրա ծեծկռտուք էին սարքել` ապացուցելու, թե թիվ 34 ընտրատարածքում ով է իրենից ավելի մեծ հեղինակություն ներկայացնում: Արդյունքում «Շեկոն»` Արտյոմ Կարապետյանը, երկու այլ երիտասարդների հետ ծեծել է «Տանկին», և մինչ

Ապամոնտաժող բրիգադը հայտարարում է, որ անդադար փորձելու է մուտք գործել տաղավարների տարածք

Ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Մարտի 31-ի առավոտյան հայ մտավորականների ապամոնտաժող բրիգադը սկսել է Մաշտոցի պուրակի ապօրինի տաղավարների ապամոնտաժման գործը: Մինչև այս պահը ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերով պաշտպանում է անօրինական տաղավարները և թույլ չի տալիս ապամոնտաժող բրիգադին անցնել արգելափակոցները: Ոստիկանությունը արգելափակոցներ է տեղադրել ամբողջ Մաշտոցի պուրակի երկայնքով: Չնայած դրան` այսօր պուրակ են եկել

Մանրամասներ խոշոր ավտովթարի վերաբերյալ (ֆոտոշարք)

Այսօր մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիր 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած  «ՎԱԶ-21099» մակնիշի 13 ՕԼ 606 համարանիշի և 20 ամյա Էդուարդ

Ներսես Նազարյանը չբացառեց ուժի կիրառումն ակտիվիստների նկատմամբ (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը համոզված է, որ Մաշտոցի այգում ակտիվիստները անօրինական գործողությունների` կրպակների ապամոնտաժման գործողությունների չեն գնա: Նա այսօր եւս այգում վերահսկում էր հասարակական կարգը: «Ոստիկանները պահելու են հասարակակական կարգը եւ ոչ մի անկարգություն չեն թույլ տա, եթե փորձեն գնալ անօրինական գործողությունների, միանշանակ  համապատասխան պատասխանը կտրվի իրենց »: Նրա խոսքերով, ակտիվիստներին

Աղքատների միտինգ` Ծառուկյանի պատվին

Այսօր մի քանի նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գյումրի էր ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մինչ վերջինս Գյումրու դրամատիկական թատրոնում վայելում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր`Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված պատանիների ըմբշամարտը, ԲՀԿ-ի մեկ այլ գրասենյակում Գյումրու աղքատները միտինգ էին անում: Նրանք շրջափակելով գրասենյակը հավաքվել ու սրտատրոփ սպասում էին Ծառուկյանին` նրանից վառելիքի, սննդի և

Խոշոր ավտովթար Երևանում. 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարալանջի նորակառույց ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ–2109» մակնիշի, 13 OL 6** համարանիշի և «ՎԱԶ–2121» մակնիշի, 71 PT 111 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ–2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ վթարի վայրից 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափովել են հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատել են

Հովո. Անառողջ քայլ էր Սուքիասյանին չգրանցելը (Տեսանյութ)

Այսօր Մաշտոցի այգում էր նաեւ դերասան Հովհաննես Ազոյանը: Նա ասաց, որ պատրաստ է միանալ այգու կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստներին` նրանց հետ մեկ գիշեր մասնակցել նստացույցի: Ինչ վերաբերում է երեկ ՀԱԿ-ի հանրահավաքին իր մասնակցությանը, ասաց, որ լավ քաղաքացին պետք է նաեւ քաղաքականության մեջ լինի քաղաքացի: Նա ասաց, որ իրեն դուր է գալիս ՀԱԿ-ի ցուցակը, եւ

Խաչիկ Գալստյան. «Օսկանյանն իր անձնական կարծիքն է արտահայտել»

Aravot.am-ի հարցին` արդյոք երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանն արտահայտել է ԲՀԿ-ի պաշտոնական տեսակե՞տը, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Ոչ, բնականաբար: Պարոն Օսկանյանն արտահայտել է իր անհատական կարծիքը»: Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանն ասել էր.  «Նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել, եւ

ՕԵԿ-ը դեռ իրեն համարում է կոալիցիայի անդամ (Տեսանյութ)

Այսօր ՕԵԿ երիտասարդական միության 8-րդ համագումարին միության նախագահ Առաքել Առաքելյանը հրավիրել էր նաեւ ԲՀԿ եւ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավարներին. «Անձամբ հրավիրել եմ Կարեն Ավագյանին եւ ԲՀԿ-ի երիտասարդականի ղեկավարին»: Սակայն նրանք չէին եկել: Հարցին՝ ԲՀԿ երիտասարդներն այսօր հայտարարել էին, որ կոալիցիա այլեւս գոյություն չունի, դա անցյալ է, այն, որ նրանք ՕԵԿ-ի հրավերը չեն ընդունել՝ չի՞ վկայում

Բին Լադենի կնոջ խոսքերով, իրենք ապրել են Պակիստանի քաղաքներում

Օսամա բին Լադենի ամենակրտսեր կինը հայտնել է, որ ալ-Քաիդայի առաջնորդը, մինչեւ սպանվելն, իր ժամանակի մեծ մասն անց է կացրել Պակիստանի տարբեր քաղաքներում՝ տեղափոխվելով տնից տուն եւ հայրություն անելով 4 երեխաների։ 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ից հետո բի ն Լադենի կյանքի մասին մանրամասնություններն ընդգրկված են նրա 3Օ-ամյա այրու՝ Ամալ Ահմեդ Աբդուլֆաթահի հարցաքննության արդյունքում կազմված զեկուցագրում։ Վերջինիս խոսքերով,

ԱՄՆ-ում շահել են 64Օ միլիոն դոլար

ԱՄՆ-ում ռեկորդային՝ 64Օ միլիոն դոլարի դրամական խաղարկության հաղթողը տոմսը գնել է Վաշինգտոնից 6Օ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից։ Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ հաղթողի ինքնության մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա, պարզ չէ նաեւ, թե կան այլ հաղթողներ եւս։ Հաղթողը կամ հաղթողները կարող են կարող են կանխիկ ստանալ շահած դրամից 462 միլիոնը, կամ ամբողջ

101 անդամ ունեցող բնակարանը այլևս 1 անդամ ունի, որն էլ Հայաստանում չէ

Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը հայտնաբերել է Երևանի Գարեգին Նժդեհի թիվ 35 շենքի 11-րդ բնակարանում 101 մարդ գրանցած բնակարանի սեփականատիրոջը։ Նա բնակվում է Ֆրանսիայում: Tert.am –ին այս մասին ասաց Անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: «Մեզ հաջողվեց սեփականատիրոջ հարազատների միջոցով նրա հետ կապ հաստատել և պարզաբանումներ պահանջել, ինչից հետո նա ցանկություն հայտնեց բոլորին՝ իր բնակարանի

Արթուր Բաղդասարյան. «Չարախոսները կանցնեն մեր կողքով թեթեւ քամիների պես» (Տեսանյութ)

Այսօր ՕԵԿ երիտասարդական միության 8-րդ համագումարին կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջարկեց խորհրդարանի ներսում 131 անդամից բաղկացած սեփական խորհրդարանը ձեւավորել, նույնիսկ ընտրել եւ ունենալ սեփական նախարարներ, որոնք ինչ-ինչ հարցեր կբարձրացնեն, ՕԵԿ-ի օրենքի նախագծերը ներկայացնեն եւ այլն: Իր ողջույնի խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց. «Մենք պիտի հաղթենք, որովհետեւ մենք ազնիվ ենք, արդար ենք: Չարախոսներ կան ու կլինեն, բայց

Մհեր Շահգելդյան. «Թող ՀԱԿ-ը ցուցադրի ջեմն ու օծանելիքը, ի՞նչ կա որ» (Տեսանյութ)

Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքում Արամ Մանուկյանը ցուցադրում էր ՕԵԿ-ի բաժանած ջեմն ու օծանելիքը: Այսօր Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից այդ ցուցադրության եւ ընդհանրապես ջեմի ու օծանելիքի պատմության հետ կապված մեկնաբանություն խնդրեց. «Թող ցուցադրեն ինչ որ իրենց մոտ է, ի՞նչն է խնդիրը»,- զարմացավ պարոն Շահգելդյանը: Մեր հարցին, դա ընտրակաշառք չէ՞՝ նա պատասխանեց.  «Բացարձակ: Ոչ մի նման ընտրակաշառք

Արթուր Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ի խոստման եւ ԲՀԿ հայտարարության մասին (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանեց ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում ավանդների վերադարձման նոր խոստմանը: Հաշվի առնելով, որ «Հայխնայբանկի» ավանդների վերադարձման հարցը բարձրացրել էր հենց «Օրինաց երկիրը», մենք պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՀԱԿ-ի կողմից այդ հարցին անդրադարձը. «Անկախ նրանից թե ով կպայքարի ավանդների վերադարձման համար եւ որ կուսակցությունը, մենք ողջունում

Ամերիկացիները iPhone-ը դարձրել են զենք

Knucklecase ընկերությունը ստեղծել է արտասովոր աքսեսուար iPhone-ի համար: Այն իր տեսքով, ըստ ittrend.am-ի՝ հիշեցնում է կաստետ, սակայն ստեղծողներն այն անվանում են պաշտպանական պատյան: Պատյանը նախատեսված է, որ հնարավոր լինի հեռախոսը բռնել՝ առանց այն գցելու մտավախության: Արտադրողի կայքում նշված է, որ Knucklecase-ը պատասխանատվություն չի կրում աքսեսուարը ոչ ըստ նշանակության օգտագործելու դեպքում: Գինը $99 է, իսկ պատվիրել կարելի է այստեղ:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Որոշ ճանապարhահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: *** Մարտի 31-ի ժամը

Սպասվում է քամու ուժգնացում

ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին ՀՀ տարածքում` մասնավորապես Տավուշի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, սպասվում է քամու ուժգնացում` մինչև 20 մ/վ արագությամբ:

ԱՄՆ-ը շարունակում է սատարել հայ – թուրքական կարգավորման ջանքերը

«Մենք վճռականորեն սատարում ենք իրենց երկկողմ հարաբերությունները կարգավորելու` Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերը», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ուրբաթ օրը հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։ «Այս հարցը կանոնավորապես մաս է կազմում ինչպես թուրքական, այնպես էլ հայաստանյան բարձրագույն իշխանությունների հետ մեր երկխոսության», – ընդգծել է Պետդեպարտամենտը` ի պատասխան ճեպազրույցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշի հարցի։ «Վերջին

Google-ը սկսել է ցուցադրել անձնական հաշվի վիճակագրությունը

Google ընկերությունը իր օգտատերերի համար գործարկել է նոր ֆունկցիա՝ հնարավորություն տեսնել անձնական վիճակագրությունը: Ծառայությունը կոչվում է Google Account activity: Այն առայժմ գործում է beta տարբերակով: Նրանից հետո, երբ օգտատերը կբաժանորդագրվի ծառայությանը՝ նրան ամեն ամիս գաղտաբառով ապահովագրված հղում կուղղարկվի, որի մեջ կլինի Google ծառայությունների օգտագործման մասին հաշվետվություն:Հաշվետվությունները հնարավորություն են տալիս հետևել հաշվի անվտանգությանը, նաև պատկերացում են տալիս

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի վարչակազմակերպչական և ծրագրային հաշվետվություններին: Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2011 թվականին արձանագրվել է

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի բացմանը: Քաղաքապետը բացման խոսքում շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար: «Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031