Knucklecase ընկերությունը ստեղծել է արտասովոր աքսեսուար iPhone-ի համար: Այն իր տեսքով, ըստ ittrend.am-ի՝ հիշեցնում է կաստետ, սակայն ստեղծողներն այն անվանում են պաշտպանական պատյան:
Պատյանը նախատեսված է, որ հնարավոր լինի հեռախոսը բռնել՝ առանց այն գցելու մտավախության:
Արտադրողի կայքում նշված է, որ Knucklecase-ը պատասխանատվություն չի կրում աքսեսուարը ոչ ըստ նշանակության օգտագործելու դեպքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: