Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ը սկսել է ցուցադրել անձնական հաշվի վիճակագրությունը

Մարտ 31,2012 15:21

Google ընկերությունը իր օգտատերերի համար գործարկել է նոր ֆունկցիա՝ հնարավորություն տեսնել անձնական վիճակագրությունը: Ծառայությունը կոչվում է Google Account activity: Այն առայժմ գործում է beta տարբերակով: Նրանից հետո, երբ օգտատերը կբաժանորդագրվի ծառայությանը՝ նրան ամեն ամիս գաղտաբառով ապահովագրված հղում կուղղարկվի, որի մեջ կլինի Google ծառայությունների օգտագործման մասին հաշվետվություն:Հաշվետվությունները հնարավորություն են տալիս հետևել հաշվի անվտանգությանը, նաև պատկերացում են տալիս այն մասին թե ինչպես եք դուք օգտագործում Google-ի ծառայություններն ու գործիքները: Հաշվետվության մեջ բերվում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ հաշվի մուտքի մասին տեղեկություններ, գտնվելու վայրի, դիտարկչի տեսակի, օպերացիոն համակարգի մասին տեղեկություններ և այլն: Նաև տրվում է վիճակագրություն ուղղարկված և ստացված նամակների մասին, հասցեատերերի քանակը, հաճախ օգտագործվող հասցեներ, նաև վեբ-փնտրման պատմությունը և այլն: Ընդհանուր առմամբ հաշվում կատարված գործողությունների մասին հաշվետվությունը պարունակում է տեղեկություն հետևյալ ծառայությունների մասին. Gmail, Լոկատոր, Picasa վեբ-ալբոմներ,վեբ-փնտրման պատմություն, YouTube:

https://arxangelo.info

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031