Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը շարունակում է սատարել հայ – թուրքական կարգավորման ջանքերը

Մարտ 31,2012 15:29

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոներ

«Մենք վճռականորեն սատարում ենք իրենց երկկողմ հարաբերությունները կարգավորելու` Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերը», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ուրբաթ օրը հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։

«Այս հարցը կանոնավորապես մաս է կազմում ինչպես թուրքական, այնպես էլ հայաստանյան բարձրագույն իշխանությունների հետ մեր երկխոսության», – ընդգծել է Պետդեպարտամենտը` ի պատասխան ճեպազրույցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշի հարցի։

«Վերջին անգամ, երբ պետքարտուղարը Հայաստանում էր, նա նշեց, որ հաշտեցման ուղղությամբ քայլ անելու հերթը այժմ Թուրքիայինն է», – ճեպազրույցի ժամանակ հիշեցրել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը` հարցնելով, թե արդյո՞ք նույն  ուղերձն է փորձում փոխանցել պաշտոնական Անկարային Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոների ճեպազրույցի ժամանակ հարց է հնչել նաեւ, թե Հիլարի Քլինթոնի` առաջիկա օրերին Ստամբուլ կատարելիք այցի շրջանակներում նախատեսված քննարկումների օրակարգո՞ւմ են արդյոք «հայ – թուրքական հարաբերությունների, ցեղասպանության եւ եկեղեցիների ունեցվածքի հարցերը»։

Թոները դժվարացել է պատասխանել այդ հարցին` նշելով միայն, որ Քլինթոնը «Սիրիայի բարեկամների» հանդիպման շրջանակներում ունենալու է որոշ երկկողմ հանդիպումներ։

Այնուհանդերձ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը շարունակել է. – «Անշուշտ, այդ հարցերը, այդ թեմաները, փաստացի, մշտական աղբյուր, կամ մի հարց են, որ մենք քննարկում ենք Թուրքիայի եւ Հայաստանի հետ։ Հետեւաբար, մենք ցանկանում ենք տեսնել այդ առնչությամբ մերձեցման գործընթացի շարունակումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031