Օրվա լրահոսը
Գուրգեն Արսենյան. «Քաղաքական թշնամանքի ռեժիմից պետք է անցնել քաղաքական մրցակցության ռեժիմի» (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայացավ Միավորված աշխատանքային կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում ընդունվեց ԱԺ առաջիկա ընտրություններին գնալ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական ցուցակով: Համագումարը սկսվեց ժամը 13-ին, սակայն Գագիկ Ծառուկյանի այցը նախատեսվում էր ժամը 14-ին: Առաջին հինգ հարցերը՝ այդ թվում ՄԱԿ-ի քաղխորհրդի, կանոնադրական խորհրդի եւ այլնի ձեւավորումը արագ տեւեց, որից հետո, երբ հարցը հասավ 6-րդ
ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը
Ընդդեմ Գագիկ Շամշյանի` «Առավոտ» օրաթերթի կայքում տեղադրված հոդվածի եւ տեսաշարի` Աննա Սիմոնյանի բողոքի վերաբերյալ Քննարկելով ընդդեմ Գագիկ Շամշյանի՝ «Առավոտ» օրաթերթի կայքում 2012 թվականի փետրվարի 7-ին տեղադրված («38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» հոդվածի եւ տեսաշարքի` Աննա Սիմոնյանի 2012 թ. փետրվարի 8-ին բերված բողոքը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը նշում է. 1. Վեճի առարկա
Ռեգիմանտաս Ադոմայտիս. Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է
ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, «Սայաթ-Նովա» եւ «Վահագն» մրցանակաբաշխությունների կենտրոն» հ/կ-ները փետրվարի 29-ից մարտի 5-ը Երեւանում անցկացնում են մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ` հոբելյանական փառատոնը: Փառատոնին մշակույթի նախարարության հրավերով` Հայաստան-Լիտվա մշակութային երկկողմ համագործակցության շրջանակներում մասնակցում է նաեւ Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը: Ինչպես այսօր մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը,
Տիգրան Սարգսյան. Մրցանակաբաշխությունը խթան կհանդիսանա երիտասարդների համար
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը: Այն նպատակ ունի խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները: «Մրցանակաբաշխությունը ստեղծվել է 2002 թվականին ու շարունակվել մինչև 2006 թվականը: Երիտասարդական հիմնադրամն էլ որոշել է վերադարձնել այդ հին ու բարի ավանդույթը:
Հակասահմանադրական ճանաչելու որոշումը հարկ է սթափ և հանգիստ ընդունել
Անհանգստությամբ եմ վերաբերվում հայկական քաղաքական գործիչներին բնորոշ ցանկացած իրադարձության նկատմամբ ցուցաբերած ծայրահեղ արձագանքներին. նույնիսկ, կամ առավել ևս, եթե այն կապված է մեզ չափազանց հուզող հարցին: Դարերից եկող մի պարզ ճշմարտություն կա` յուրաքանչյուր ծայրահեղություն հղի է անցանկալի հետևանքներով: Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ ընդունած որոշումը հարկավոր է սթափ և հանգիստ ընդունել: Զարմանալին
Ծառուկյանը խույս տվեց լրագրողներից (Տեսանյութ)
Միավորված աշխատանքային կուսակցության համագումարի ավարտից հետո լրագրողները սպասում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի մի քանի հարց տան: Մասնավորապես, «Առավոտին» հետաքրքրում էր, թե ԲՀԿ ցուցակում ՄԱԿ-ի համար քանի տեղ է նախատեսված: Սակայն Գագիկ Ծառուկյանը մտադրված չէր հարցերին պատասխանելու, միայն լրագրողական շուրջկալից պոկվելու ճանապարհին կեսբերան պատասխանեց ԲՀԿ-ականների մեծամասնականով առաջադրումների մասին. «Որտեղ որ համապատասխան մենք ունենք այն
Թուրքիան 90 տարի առաջ է ճանաչել հայերի ցեղասպանությունը
«Չպետք է անտեսել, որ 1915թ. ողբերգությունն իրենց դատական ակտերում, այդ դեպքերից շատ չանցած, միանշանակ համարժեք նկարագրել ու քրեական պատասխանատվություն են սահմանել հենց Թուրքիայի դատական ատյանները: Ընդ որում, Թուրքիայի դատարանները չեն օգտագործել «ցեղասպանություն» բառը ոչ թե նրա համար, որ այդ հանցագործությունները չեն ճանաչել, որպես այդպիսին, այլ , որովհետեւ այդ տերմինը անհրաժեշտ բովանդակությամբ դեռ շրջանառության մեջ դրված
Այսօր աղջիկները կխնդրեն տղաների ձեռքը
Այսօր ամբողջ աշխարհում աղջիկներն են առաջարկություն անում տղամարդկանց, ու եթե որևէ տղա մերժում է աղջկան, ապա պետք է մեկ ֆունտ ստեռլինգ տա և համբուրի աղջկան: Տոնի վերաբերյալ կարծիքները տարբեր են եւ հարցումներից պարզ դարձավ, որ այն այնքան էլ արմատացած չէ: Տղաների մեծամասնության կարծիքով՝ հայ աղջիկները հաճախ իրենց բարձր են դասում, այդ իսկ պատճառով էլ սեր
Մեկ միլիարդ դրամ` Դիլիջանի սողանքների դեմ
Դիլիջան քաղաքի ցավոտ խնդիրը սողանքներն են: Սողանքներն ակտիվ են ամֆիթատրոնի դիմաց` «Մյասնիկյան» փողոցին հարակից տարածքում, քաղաքային ավտոկայարանի դիմացի լանջին, ինչպես նաեւ` «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին: Դիլիջանի սողանքային գոտիները մասնագետների կողմից լավ ուսումնասիրված են: Առաջիկում կիրականացվեն հակասողանքային միջոցառումեր` կգործարկվեն խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելները: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվելէ
Հուսեյն Դիրիոզ. ՆԱՏՕ-ն շնորհակալ է Հայաստանին Աֆղանստանում ունեցած ներդրման համար
Մեդիամաքս: ՆԱՏՕ-ն շնորհակալ է Հայաստանին Աֆղանստանում իր խաղաղապահների թիվը եռապատկելու համար: Այդ մասին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզը: Հուսեյն Դիրիոզը եւ ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդն այսօր Տեղեկատվական կենտրոնում հայ փորձագետների, քաղաքագետների եւ ուսանողների հետ հանդիպում են անցկացրել: Հուսեյն
Դիլիջանցի 10-ամյա աղջիկը չի բռնաբարվել
Երեւանում անցկացված դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ դիլիջանցի 10-ամյա աղջնակը չի բռնաբարվել: Հիշեցնենք, որ նրա տատը դիմել էր դատախազություն, հայտնելով, թե 5 տարի առաջ անչափահաս մի քանի տղաներ բռնաբարել են 5-ամյա թոռնուհուն: Նշենք, որ երեխան սոցիալապես անապահով ընտանիքից է, հաճախում է գիշերօթիկ դպրոց: Ընտանիքը, բացի կարիքավոր լինելուց, որոշ չափով տարօրինակ է, ինչով էլ բացատրվում է
Մհեր Շահգելդյան. «Ընտրակաշառք բաժանելու սկզբունքորեն չենք գնում» (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց, թե ընտրակաշառքների բաժանման մասին խոսելիս ինչու է հաճախ շոշափվում ՕԵԿ-ի անունը. «Եթե որեւիցե մեկը շոշափում է սա, մենք գնահատում ենք որպես սեւ քարոզչություն: ՕԵԿ-ը երբեք չի արել, չի անում եւ չի էլ անելու: Ես դա բազմիցս ասել եմ: Մեր քաղաքական պայքարը միշտ եղել է բաց, պարզ,
Գայլերի ոհմակը ազատ տեղաշարժվում էր գյուղում
Սյունիքի մարզում այս շրջանում որսացել են 12 գայլ: Գայլերի որսը որսաշրջանի ավարտից հետո էլ թույլատրվում է, սակայն հատուկ դեպքերում, երբ գիշատիչները անհանգստացնում են բնակիչներին, բնակավայր են մտնում կամ վնասում են ընտանի կենդանիներին: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի պետ Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ` որսորդները համայնքի ղեկավարի համապատասխան գրությամբ գայլերի մորթիները հանձնել են տարածքային
Եթե պետական ծառայողը բժշկական ապահովագրությունից չօգտվի՝ մնացած արտոնություններից էլ չի կարող օգտվել
Այս տարվա հունվարի 1-ից կառավարության որոշմամբ բոլոր պետական ծառայողներին կտրամադրվի սոցիալական փաթեթ՝ 132 հազար դրամի չափով: Այդ գումարի սահմաններում պետական ծառայողը կստանա 52 հազար դրամի բժշկական ապահովագրություն, մնացած գումարն էլ կարող է օգտագործել հիփոթեքային վարկի ամսական մարման, ուսման վարձի կամ հանգստի համար՝ ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում: Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի մամուլի սրահում «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական
Կիրո Մանոյանի համար Սահմանադրական խորհրդի որոշումը քաղաքական խաղ չէ
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Ուրբաթ» ակումբում կարծիք հայտնեց, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից երեկ հակասահմանադրական ճանաչված ցեղասպանության օրինագիծը Թուրքիայի սպառնալիքների արդյունք էր: Նա հակված չէ մտածել, որ Սահմանադրական խորհրդի որոշումը Ֆրանսիայի իշխանությունների կողմից նախամտածված քայլ էր. «Թուրքիային սիրաշահելու– չսիրաշահելու, նեղացնելու–չնեղացնելու հարց էր , համենայնդեպս, քաղաքական խաղ կամ
Անանցանելի ճանապարհին` հարսանիք ու ծնունդ
Մադինա տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում է ու մինչև գարուն ոչ ոք ոտք չի դնում այնտեղ: Մեջբերումը Բակունցից չէ, որովհետև այստեղ Մթնաձորը փոխվել է Մադինայի: Պարզապես մեկ բառի փոփոխություն , ու ստացվում է, որ 21-րդ դարի իրականությունը շատ տիպիկ բնութագրվել է նաև 19-րդ դարում: Գեղարքունիքի մարզում Մադինա -Վերին Գետաշեն ճանապարհը, որը վերջերս շատ
Հղի կնոջը փրկած փրկարարները պարգևատրվեցին (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, պարգևատրման արարողություն տեղի ունեցավ Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 50 հազարական դրամ պարգևավճար հանձնեց ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզի մի խումբ հրշեջ փրկարարների։ Փրկարարներն այս տարվա փետրվարի 21-ին, ժամը 14։56-ին ահազանգով մեկնել էին Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ալագյազ գյուղերի ճանապարհահատված, որտեղ ձնակույտի մեջ էր
«..Ես հո մուրացկա՞ն չեմ, որ կոպեկների հետևից ընկնեմ». «Եվրո տատիի» համոզմունքը
67-ամյա Սոֆյա տատիկը արդեն քսան տարի շարունակ շատ ուսանողներից ավելի պարտաճանաչ է Երևանի Պետական Համալսարան գալիս: Նպատակը ոչ թե ուսումնական է, այլ` ֆինանսական: Թերևս քչերը համալսարանում նրան գիտեն որպես Սոֆյա, ուսանողները նրան դիմում են՝ Եվրո տատի. «եվրո չունե՞ս» նրա ամենասիրած արտահայտությունն է: Եվրո տատին ուսանողներից դրամական օգնություն է վերցնում, ու դա նրա գոյատևման գլխավոր միջոցն
Ավտովթար Երևանում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 27 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել 28-ամյա Սամվել Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 214» մակնիշի 11 ՕՏ 809 համարանիշի և 28-ամյա Սամվել Մինասյանի վարած Volkswagen Vento մակնիշի 26 ՏՕ 904 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները
Փոքրիկ Սարկոզիի հայրը չի փոշմանել
Այսօր Aravot.am-ը ախուրիկցի Կարապետ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե չի՞ փոշմանել արդյոք հունվարի 25-ին Գյումրու ծննդատանը ծնված իր առաջնեկի անունը Ֆրանսիայի նախագահի պատվին Սարկոզի դնելով. չէ՞ որ երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ «Ոչ, չեմ փոշմանել, եթե անգամ փոշմանեմ` մեր երեխան է ` հո անունը չե՞մ փոխելու: Բայց ասեմ, որ ես երեկ ամբողջ
Սերժ Սարգսյանը՝ Գեղամյանի գրքի շնորհանդեսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին: Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Արտաշես Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն
Արսենյանի կուսակցությունը՝ ԲՀԿ-ի հետ նույն ցուցակով
Հենց նոր ավարտվեց Միավորված աշխատանքային կուսակցության համագումարը, որի օրակարգի 6-րդ կետը մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններին ՄԱԿ-ի մասնակցության ձեւաչափն էր: Ինչպես նշեց կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իր ցանկությունն է եղել իր ընկերոջ եւ գաղափարակից կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելուց հետո ԱԺ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Համագումարը, որին ներկա էին նաեւ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը եւ նորընտիր
ՕԵԿ-ը դարձել է «7-աստղանի» կուսակցություն (Տեսանյութ)
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին այսօր «Կոնգրես» հյուրանոցում ընդունեցին ոչ թե «աղ ու հացով», այլ` ՕԵԿ-ի նոր խորհրդանիշով: Այն փոխվել է ԵԺԿ-ին ՕԵԿ-ի անդամակցությունից հետո: Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ անդամներին խոստացավ, որ ըստ այդմ շուտով կփոխվեն նաեւ իրենց տարբերանշանները: ՕԵԿ-ի նոր խորհրդանիշը կուսակցության գլխավերեւում եռագույնն է եւ եվրոպական ընտանիքի մասին հիշեցնող 7 աստղ: Aravot.am-ը ՕԵԿ
Բրյուսովցիները տպավորված են Չինաստանով
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողներ Ռոբերտ Ծատուրյանը եւ Աննա Հովհաննիսյանը վերջերս են վերադարձել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Երիտասարդները հնարավորություն էին ստացել մեկնել այդ երկիր իրենց բուհի միջոցով: Վերջինիս ստորաբաժանումներից է Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը 2009-ին ստեղծվել է ՀՀ եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում ու միակն է տարածաշրջանում: «Չինաստանը շատ եմ սիրում,
Որոշ թատրոններ ընդամենը նպաստներ են բաժանում
Ըստ թատերագետ Արա Խզմալյանի, մեր ոչ հարուստ պետական բյուջեից պետք չէ գեղարվեստական «դիակներ» սնել: Վերջին շրջանում թատերական քննարկումների կենտրոնում է խաղացանկային թատրոնի խնդիրը: Կարծիք կա, թե հանդիսատեսը կարիք ունի հարափոփոխ խաղացանկի, մինչդեռ պետական թատրոններում ձգտում են կայուն խաղացանկի: Այս հարցով «Առավոտը» զրույցի հրավիրեց tatron.info կայքում կազմակերպված online մրցանակաբաշխության առաջին հորիզոնականը զբաղեցնող թատերագետ, արվեստագիտության թեկնածու Արա
Բռնաբարության փորձով՝ արդարացում
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի, համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու եւ ճանապարհային, տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու մեջ մեղադրվող 27-ամյա Թադեւոս Գեւորգյանին ամբողջությամբ անմեղ ճանաչեց: Դատարանը, սակայն, տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված Գեւորգյանին 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց եւ կիրառելով համաներման ակտը՝ ազատեց պատժի կրումից: Դատարանը որոշում կայացրեց
Շենքի տանիքի համար համայնքապետն է մտահոգ
Փետրվարի 28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել: Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, եւ հալվող


















































