Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան 90 տարի առաջ է ճանաչել հայերի ցեղասպանությունը

Փետրվար 29,2012 16:14

«Չպետք է անտեսել, որ 1915թ. ողբերգությունն իրենց դատական ակտերում, այդ դեպքերից շատ չանցած, միանշանակ համարժեք նկարագրել ու քրեական պատասխանատվություն են սահմանել հենց Թուրքիայի դատական ատյանները: Ընդ որում, Թուրքիայի դատարանները չեն օգտագործել «ցեղասպանություն» բառը ոչ թե նրա համար, որ այդ հանցագործությունները չեն ճանաչել, որպես այդպիսին, այլ , որովհետեւ այդ տերմինը անհրաժեշտ բովանդակությամբ դեռ շրջանառության մեջ դրված չի եղել:

Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ շուրջ 90 տարի առաջ: Եթե Թուրքիան չի հարգում իր դատարանի որոշումները, սա ակնկալելի է, սակայն հասկանալի չէ, թե ինչո՞ւ են դրանք անտեսվում սահմանադրական խորհրդի կողմից»,– «Առավոտին» տված հարցազրույցում ասաց «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կայացրած որոշման հնարավոր զարգացումների մասին՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829