Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Երևանում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտոշարք)

Փետրվար 29,2012 14:47

Այսօր՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 27 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել 28-ամյա Սամվել Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 214» մակնիշի 11 ՕՏ 809 համարանիշի և 28-ամյա Սամվել Մինասյանի վարած Volkswagen Vento մակնիշի 26 ՏՕ 904 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829