Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը դարձել է «7-աստղանի» կուսակցություն (Տեսանյութ)

Փետրվար 29,2012 14:21

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին այսօր «Կոնգրես» հյուրանոցում ընդունեցին ոչ թե «աղ ու հացով», այլ` ՕԵԿ-ի նոր խորհրդանիշով: Այն փոխվել է ԵԺԿ-ին ՕԵԿ-ի անդամակցությունից հետո: Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ անդամներին խոստացավ, որ ըստ այդմ շուտով կփոխվեն նաեւ իրենց տարբերանշանները: ՕԵԿ-ի նոր խորհրդանիշը կուսակցության գլխավերեւում եռագույնն է եւ եվրոպական ընտանիքի մասին հիշեցնող 7 աստղ:

Aravot.am-ը ՕԵԿ անդամներից հետաքրքրվեց` այդ 7 աստղը ի՞նչ է նշանակում, որ ՕԵԿ-ը «7 աստղանի» կուսակցությո՞ւն է: ՕԵԿ անդամներից մեկը` Պարույր Մանուկյանը պատասխանեց, որ նոր խորհրդանշանը իրեն շատ է դուր գալիս եւ այդ աստղերը պարզապես համահունչ են ԵԺԿ-ի սիմվոլին, հիշեցնում է մեր անդամակցության մասին»:

Արթուր Բաղդասարյանն իր ելույթում անընդհատ արժանանում էր կուսակիցների ծափողջույններին. «Անկախ մեր չարախոսների մոտեցումներին՝ ՕԵԿը 200 օրենք է հեղինակել, ՕԵԿի թիկունքում վիթխարի աշխատանք կա կատարած: Չկա որեւիցե մի գյուղ, որտեղ չլինի ՕԵԿի լայնածավալ ներկայություն: Յուրաքանչյուր ընտրություններից առաջ սեւ քարոզչություն է հնչում «Օրինաց երկրի» հասցեին, նույնիսկ 2008-ին, երբ ես նախագահի թեկնածու էի առաջադրվել, ասում էին` Արթուր Բաղդասարյանը 1% է հավաքելու: Բայց ես հավաքեցի մոտ 20%: Սկսած 1999-ից՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ մեր քաղաքական ընդդիմախոսները, փոխանակ խոսելու իրենց խնդիրների մասին, խոսում էին ՕԵԿի դեմ եւ նորից ասում, որ ՕԵԿը 1 կամ 2% է հավաքելու, բայց մեր անցած 15-ամյա կենսագրությունը ցույց է տվել, որ ՕԵԿը միշտ հաղթել է բոլոր խորհրդարանական ընտրություններում եւ շատ լուրջ հաղթանակ է ունենալու նաեւ մայիսին»:

PrevPhoto
NextPhoto

Պարոն Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ ՕԵԿ շարքերում այսօրվա դրությամբ անդամագրվել է շուրջ 150 հազար ՀՀ քաղաքացի, եւ նրանց թիվը գնալով ավելանում է:

ՕԵԿ-ը նաեւ ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ հրավիրված դեսպանները, հյուրերը, կոնյակ, գինի, շամպայն էին խմում ու շնորհավորում Արթուր Բաղդասարյանին: Մենք պարզեցինք, որ հյուրերին մատուցվող կոնյակը, գինին «Հայասի» չէր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829