Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

  Այսօր Լեւոն Արոնյանը հերթական տպավորիչ հաղթանակը տարավ Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող «Tata Steel Chess» շախմատային փառատոնում: Իներորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը զինվորի համարձակ զոհաբերությամբ առավելություն ստացավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ արդեն 47-րդ քայլում իտալացուն ստիպեց անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերի գլխավոր մրցակից Մագնուս Կարլսենի եւ

Արմեն Երիցյան.«Աստված չանի` արտակարգ իրավիճակներ լինեն»

«Առավոտը» զրուցել է արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Երիցյանի հետ: «Առավոտի» հարցին` «Արդյո՞ք ՕԵԿ վարկանիշը այսօր բավարա՞ր  է նորից մարդկանց  քվեներն ակնկալելու համար: Ժամանակին այդ վարկանիշը բավականին ընկավ հայտնի դեպքերի բերումով, այսօր ինչպիսի՞ն  են ՕԵԿ-ի սպասելիքները», պարոն Երիցյանը պատասխանեց.«Ես  չեմ ընդունում, որ մեր կուսակցության վարկանիշն ընկավ: Արթուր Բաղդասարյանը  կանգնեց  Սերժ Սարգսյանի կողքին,

Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գորընթացը վերահսկելու նպատակով։ Հունվարի 24–ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում՝ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել

«Անցած գիշեր Քարվաճառում մի երեխա է ծնվել. դա ավելի լուրջ իրադարձություն է»

«Ֆրանսիայի ծերակույտի կողմից «քրեականացնող» օրինագծի ընդունմանը երբեք չէի անդրադառնա, եթէ հերթական անգամ չապշեի հայրենակիցներիս անտեղի հրճվանքի վրա»,- Aravot.am-ին իր կարծիքը փոխանցեց «Հայկական ընտրություն» հախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը: Մեր զրուցակցի կարծիքով Ֆրանսիան օրենքն ընդունել է բացառապես իր շահերից ելնելով. «Այո, ցեղասպանության ճանաչումները կամ նման օրենքները կարող են որպես մարտավարական զենք կիրառվել հայոց դիվանագիտության կողմից, բայց այսօր

Կադրային փոփոխություններ` ԴԱՀԿ-ում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ: Մասնավորապես, ծառայության  վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական  և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության  կապիտան Հարություն Սարգսյանը` Տավուշի

Ոստիկան. «Տիգրան Առաքելյանը կախվել էր դոշիցս» (տեսաշար)

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ 7 ակտիվիստների դեմ քննվող գործի ժամանակ տուժող ոստիկաններից մեկը՝ Դավիթ Մելիքյանը, դատաքննական ցուցմունքներ տալիս ասաց, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանն իրենց անձնական վիրավորանք է հասցրել՝ ասելով. «Դուք ի՞նչ միլիցա, դուք քյառթու կուրաժիտ եք լինում»: Բացի այդ, նա հայտարարեց, որ օգոստոսի 9-ին, երբ տեղի է ունեցել ոստիկանների

Էդուարդ Շարմազանով. «Freedom House-ը ոչ միշտ է հանդես գալիս օբյեկտիվ գնահատականներով»

«Freedom House» կազմակերպությունը մի քանի օր առաջ հրապարակեց «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցը, ըստ որի Հայաստանը համարվել է «մասամբ ազատ» երկիր: Մեր երկիրը մասամբ ազատ էր գնահատվել նաեւ անցյալ տարի: Այսօր այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից: Նրա դիտարկմամբ`«Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, ինչպես ասեց ԵԺԿ ղեկավարը: Հայաստանումժողովրդավարության զարգացման առումով կատարվում

Հովազը նվիրելու նկարները գուցե մոնտաժվա՞ծ են

Մամուլում քննարկումների տեղիք էր տվել այն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ադամանդակուռ շղթայով հովազի արձան էր նվիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նույն նվերից ժամանակին ստացել էր նաեւ ՀՀ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քննարկումների հիմնական թիրախն այն էր, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այդպիսի թանկարժեք նվերներ ընդունել, հաշվի առնելով, որ նրանց թույլատրելի նվերի շեմը

Ադրբեջանցի սերժանտը հանձնվել է մեր զորքերին

Հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզվում են: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դատարանը մերժեց Անժելա Սարգսյանի գործով ամբաստանյալի միջնորդությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածած Կարեն Արայանի դատավարությունը։ Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը որոշ մանրամասներ հայտնեց դատից: Դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` նիստն ընթանում էր դռնփակ կարգով, քանի որ

«Հերիք է` ֆրանսիացիներին մերսիներ ասենք»

Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամը Գյումրիում  քննարկումներ էր կազմակերպել  քաղաքական ու տնտեսական հարցերի շուրջ, օրինակ` ի՞նչ անել, որ Գյումրին փրկվի, կյանքը մայրաքաղաքից մարզեր տեղափովի և այլն: Հիմնադրամի փորձագետ  Թաթուլ  Հակոբյանը բանախոսներից նաև կարծիք հարցրեց հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի ու երեկ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման մասին: «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը այն համոզմանն էր,

Գյումրիում շուտով կմնան միայն ռուսնե՞րը

Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամի  փորձագետ Թաթուլ Հակոբյանը գյումրեցիներից կարծիք հարցրեց, թե ի՞նչ պետք է անել կյանքը մայրաքաղաքում չկենտրոնացնելու համար: «Ես շատ եմ սիրում Հայաստանում ման գալ, և ինչպես հայտնի գրողներից մեկն էր ասել` պիտի Հայաստանը իր մանրամասների մեջ սիրել (հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանն էր գրել` «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է-խմբ.), բայց իմ տպավորությամբ  Հայաստանը նման է

Արտակ Նազարյանի գործով դատավորը որոշել է խիստ լինել

Հունվարի 24-ին ժամը 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում վերսկսվեց Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Նախկինում դատարանը սույն գործով արտագնա նիստեր էր անցկացնում Երեւանում՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում: Տավուշի մարզկենտրոնում անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել դատարանի նոր շենք, եւ նիստը կայացավ նորակառույցում: Նիստից բացակայում էին

«Շնորհակալություն պետք է հայտնել, բայց ոչ այս աստիճան»

Հունվարի 24-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդկան Միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, մի շարք բուհ-երի ուսանողական խորհուրդները եւ այլ երիտասարդական կազմակերպություններ հավաք էին կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, շնորհակալություն հայտնելու Ֆրանսիային եւ ֆրանսիացիներին երեկ` հունվարի 23-ին ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը  քրեականացնող օրինագիծն ընդունելու կապակցությամբ: Ուսանողների կողմից ոգեւորությունն  ու հուզմունքն այնքան մեծ էր, որ արտահայտվել անգամ դժվարանում էին. «Ոչինչ

Արշակ Սադոյանն առաջարկում է ոչ թե odnoklassniki-մտնել, այլ` ազգային համագործակցության ցանց

Այսօր Հանրային խորհրդում Ազգային համագործակցության ցանց ստեղծելու մասին քննարկման ժամանակ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը քաղաքական կուսակցություններին առաջարկեց  իրենց նախընտրական ծրագրերում անպայման ընդգրկել ազգային համագործակցության ցանց մտնելու հարցը: Առաջիկայում պարոն Սադոյանը պատրաստվում է մեկ առ մեկ հրավիրել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին ու իմանալ նրանց վերաբերմունքն առաջարկի մասին: Այսօր հերթը ՀՀԿ-ինն էր,

Եվրոպական չինովնիկներն առաջնորդվում են բյուրոկրատական տրամաբանությամբ

Նախորդ շաբաթ միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch եւ «Freedom House» կազմակերպությունները հրապարակեցին իրենց տարեկան զեկույցները: «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանի վերաբերյալ գնահատականը մնացել է անփոփոխ: Անցյալ տարվա նման, մեր երկիրը գնահատվել է որպես «մասամբ ազատ»: Human Rights Watch-ը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերներն

Առափիում ցրտահարությունից մեռել է երկու մանկահասակ երեխաների մայրը

Չորս օր առաջ Ախուրյանի տարածաշրջանի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը գյուղի հանքերի մոտ կնոջ սառցակալված դիակ է գտել` ահազանգելով ոստիկանություն: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյանի քննչական բաժնի քննիչ Արմեն Միքայելյանը` պարզել են, որ մահացածը 23-ամյա Կիմա Պողոսյանն է, որը լինելով Գյումրու Սևերսկի թաղամասից՝ ամուսնու հետ բնակվում էր Աշոցքի շրջանի Մուսայիլյան գյուղում: Նա ունի մեկ և երկու

«Պարույր Սեւակի բանաստեղծությունները մտնում են սիրտդ, հոգիդ, ուղեղդ, քեզ փոխում են, դարձնում բարի, հոգատար, մարդասեր, սիրով լիքը»

88 տարի առաջ`այս օրը, ծնվեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակը: Անին բանաստեղծի մեծ երկրպագու է, ինչպես ինքն է ասում`գիտի Սևակի գրեթե բոլոր բանաստեղծություները, ծանոթ է  ստեղծագործություններին, նամակներին. «Սևակը իմ համար ուղղակի մարդ չի, գրող չի, ինքը ինչ-որ աստվածային տաղանդով ա օժտված: Ամեն անգամ իրա բանաստեղծություններից յուրաքանչյուրը կարդալով՝ նոր բան եմ հասկանում: Սևակով սկսում ու ավարտում

Հրանուշ Հակոբյան. «Մերսի Ֆրանսիա: Մերսի ֆրանսիական պառլամենտի անդամներ: Մերսի սիրելի ֆրանսահայեր»

Շնորհավորում եմ ֆրանսիացիներին, ֆրանսահայերին և առաջադեմ մարդկությանը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված այս պատմական որոշման առթիվ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, ֆրանսահայերի համախմբված, համառ և հետևողական պայքարը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի հաստատակամությունն ու վճռականությունը պսակվեց փայլուն հաղթանակով: Թուրքիայից եկող սպառնալիքները, վիրավորանքները չազդեցին Սենատի որոշման վրա: Իրավական և ժողովրդավարական պետության համար առաջնային են մարդու իրավունքները և մարդկության դեմ

Անժելա Սարգսյանը չներկայացավ դատավարությանը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող լուսանկարները տարածած Կարեն Արայանի դատավարությունը:  Այն ընթանում է դռնփակ կարգով՝ դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ: Դերասանուհին չի ներկայացել: Նիստին ներկա էին Անժելա Սարգսյանի գործընկերները, որոնք որպես վկա են հրավիրվել, ու չցանկացան խոսել: Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Կարայանը եւս

Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին

Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը: Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական հարցումներում: Այսպես, օրինակ՝ «movies», «music»,

Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցն ու Ինտերնետ Հիմա 4 մոդեմը

Այսօր Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում և ներկայացրեց նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը: Նորագույն 3G+ ցանցը, որն ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն, թեստային ռեժիմով գործարկվել էր դեռևս երկու ամիս առաջ, և դրա փորձարկմանը մասնակցել են նաև Orange-ի բաժանորդներ և բլոգերներ: Երևանից, Գյումրիից և

Պրեսկոտը չէր եկել ՀՀ վերաբերյալ քննարկմանը

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի այսօր գումարված նիստի օրակարգում 12-րդ հարցը  Հայաստանն էր: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողը պետք է բանավոր հաշվետվություն ներկայացներ հունվարի 16-17-ը Երեւան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ: Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ է՝ քննարկումը հետաձգվեց, քանի որ Ջոն Պրեսկոտը չէր եկել: Ըստ ամենայնի, Հայաստանի վերաբերյալ

Երախտիքի խոսք Ֆրանսիայի Հանրապետությանը

Հունվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ շնորհակալական ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտիքի խոսքն ուղղելու Ֆրանսիայի Սենատին, նախագահ Ն. Սարկոզիին և Ֆրանսիայի ժողովրդին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։ Դեսպանատան մոտ ծածանվում էին Հայաստանի և Ֆրանսիայի պետական դրոշները, շնորհակալական պաստառներ։ Երիտասարդները վանկարկում էին «կեցցե

Պատանիների մտահոգություններն ու խնդիրները

15-ամյա Հայկը դեռ չի մտածում ապագայի մասին, ինչպես ինքն է ասում, կարեւորը մրցակցությունն է, որ կա տղաների մեջ. այն է` որքան կարող են շատ ընկերուհիներ ունենան. «Հա բա ի՞նչ, էտ ա էլի հիշվելու սաղ կյանքում, քանի ջահել ենք, պիտի վայելենք կյանքը»,- ասում է նա: 16-ամյա Սուրենն էլ հակառակ կարծիքին է. «Ես հիմա պարապում եմ, որ

Սերժ Սարգսյանը նամակ է հղել Նիկոլա Սարկոզիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛  պարոն Նախագահ, Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու

«Ժառանգությունը» պահանջում է անվավեր ճանաչել Քաջարանի վերաբերյալ որոշումը

ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը 2011 թվականի աշնանից ՀՀ Սյունիքի մարզպետը փորձել է կյանքի կոչել, սակայն դա չի հաջողվել, քանի որ հողերի սեփականատերերը և լայն հասարակայնությունը կտրականապես դեմ են եղել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված ծրագրին: Քաջարան համայնքի ղեկավարի բողոքի հիման վրա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի

Կոռուպցիայի առումով հետ ենք գնացել

Կոռուպցիայի առումով Հայաստանը փոքր-ինչ նահանջ է արձանագրել: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում, անդրադառնալով Հերիթեյջ Ֆոունդեյշնի ցուցակում մեր երկրի վարկանիշի նվազմանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ առհասարակ վարկանիշներ տրվում են մի քանի կազմակերպությունների կողմից, սակայն ՀՀ-ի համար առաջատար է ՀԲ Doing business-ի գնահատականը, որի հրապարակած տվյալների համաձայն, 5-6 կետով առաջընթաց ենք արձանագրել: Հերիթեյջ Ֆոունդեյշնի դեպքում, ըստ պարոն նախարարի,

Վահրամ Աթանեսյան. «Ալիեւի ընկալումներն էվոլյուցիա չեն ապրել»

«Որ եռակողմ հանդիպումը նորություն չի բերի, դրանում ոչ մի փորձագետ եւ վերլուծաբան կասկած չուներ: Եվ չնայած «համատեղ հայտարարությանը», ըստ էության այդպես էլ կա: Ճիշտ կլինի թերեւս ասել, որ Սոչիի հանդիպման գլխավոր նշանակությունն այն է, որ բանավեճը կշարունակվի կողմերի քաղաքական, փորձագիտական եւ վերլուծաբանական շրջանակներում, միջնորդները կսպասեն իրենց երկրներում, Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտին: Իսկ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728