Լրահոս
Օրվա լրահոսը

Առափիում ցրտահարությունից մեռել է երկու մանկահասակ երեխաների մայրը

Հունվար 24,2012 18:00

Չորս օր առաջ Ախուրյանի տարածաշրջանի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը գյուղի հանքերի մոտ կնոջ սառցակալված դիակ է գտել` ահազանգելով ոստիկանություն:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյանի քննչական բաժնի քննիչ Արմեն Միքայելյանը` պարզել են, որ մահացածը 23-ամյա Կիմա Պողոսյանն է, որը լինելով Գյումրու Սևերսկի թաղամասից՝ ամուսնու հետ բնակվում էր Աշոցքի շրջանի Մուսայիլյան գյուղում: Նա ունի մեկ և երկու տարեկան երեխաներ:

Կիմա Պողոսյանը հյուր է եկել Գյումրի` իր հայրական տուն, այստեղ վեճի է բռնվել ամուսնու հետ` գյուղից Գյումրի տեղափոխվելու պահանջով: Վիճաբանությանը միջամտել է մայրը: Փոքր-ինչ դադարից հետո երիտասարդ կինն ամուսնուն ճանապարհել է նրա հորաքրոջ տուն, որպեսզի առավոտյան մեկնեն գյուղ: Սակայն 10 րոպե անց Կիման իբրև թե զուգարան գնալու պատրվակով դուրս է եկել տնից ու անհետացել:

Նշենք, որ հայրական տունը սեփական է, հարմարություններից զուրկ, նույն բակի մեջ բնակվում են նաև Կիմայի հորեղբայրները:

Հարազատներն ամբողջ գիշեր փնտրել են նրան, զանգահարել, սակայն հնար չի եղել:Ամենայն հավանականությամբ վերջինս մոլորվել է, ու սառցակալվել: Նախաքննական մարմինը պարզել է, որ Կիման քաղաք տեղափոխվելու համար միշտ կռվել է ամուսնու հետ: Վերջինս ի սրտե ուզել է Գյումրի տեղափոխվել ու մանկապարտեզ տալ երեխաներին, սակայն ամուսինը անընդհատ մերժել է ` պատճառաբանելով ընտանիքի սոցիալական վատ վիճակը, փող չունենալը:

Այժմ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին, այսինքն հենց նույն օրը, երբ Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին կիսաքանդ շենքում վառել էին մեկ տարեկան երեխայի մորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031