Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ` ԴԱՀԿ-ում

Հունվար 24,2012 20:29

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, ծառայության  վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական  և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության  կապիտան Հարություն Սարգսյանը` Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, իսկ վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Արման Սիմոնյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր  պաշտոնակատար, վերլուծական և կազմտեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Արմեն Մանուկյանը` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանն ազատվել է աշխատանքից, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Ռազմիկ Սարգսյանը:

ԴԱՀԿ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031