Օրվա լրահոսը

Ընտրակարգը կապ չունի

Ընդամենը երեք ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գործարարությունը պետք է տարանջատվի իշխանությունից։ Եվ չնայած դրան՝ նախընտրական այս շրջանում գրեթե ամեն օր որեւէ գործարար, օլիգարխ իշխանության ներկայացուցիչների, նախագահի լուռ հայացքի ներքո հայտարարում է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Օրերս էլ իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարեց, թե գործարարներն առաջադրվելու են մեծամասնական ընտրակարգով։ Կարելի է երկու եզրակացություն

Level 10 M. յուրահատուկ կառուցվածքով խաղային մկնիկ

Thermaltake և  BMW Group Designworks USA ընկերությունները ստեղծել են Level 10 M անսովոր ձևավորմամբ խաղային մկնիկ՝ հիմնականում նախատեսված խաղեր խաղալու համար: Մկնիկի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրանի վերնամասի բարձրությունն ու թեքման անկյունը հեշտությամբ կարելի է փոփոխել,  այդպիսով մկնիկին տալով օգտագործողի ձեռքի ափին առավելապես հարմար ձև: Մկնիկի առանձնահատկություններից են նաև անցքերը վերևի մասում, որոնք նախատեսված

Սմարթֆոնի հաճախակի օգտագործումը խորացնում է սթրեսը

Բրիտանացի հոգեբանները պարզել են, որ էլ-փոստը կամ սոցցանցերի թարմացումները պարբերաբար ստուգելը չի թեթևացնում հոգեբանական սթրեսն, այլ ավելի է խորացնում այն: «Մարդիկ ավելի ու ավելի հաճախ են օգտվում սմարթֆոններից, որպեսզի արագ արձագանքեն բոլոր նորություններին, սա էլ մեծացնում է նրանց կախվածությունը»,- ասում է ուսումնասիրության ղեկավար Ռիչարդ Բոլդինգը: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ սովորաբար գնում են սմարթֆոններ,

«ԲՄՎ»-ն վթարի է ենթարկվել. եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 01.00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 68-րդ կմ–ում Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Պետրոսյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 24 ՏՕ 097 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Վահագն Պետրոսյանը

Դատավոր Սամվել Մարդանյանի որոշումը Արտակ Նազարյանի գործով նիստերը Երեւանից Իջեւան տեղափոխելու մասին. Հայտարարություն

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը 18.01.2012թ. որոշում կայացրեց դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ, ք.Իջևան: Դատավորը որոշումը հիմնավորեց, գտնելով, որ արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետեւանքով դրսեւորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին, չհարցաքննված

Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա 2 մահ, 1 վիրավոր

Երեկ՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևան–Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Կապան «ծակեր» կոչվող ճանապարհի 8.9 կմ հատվածում՝ Քարահունջ գյուղի մոտ, «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՏՏ 944 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Վթարի վայր

Քոքոբելյանը հույս ունի, որ իշխանությունը կգնահատի պահի լրջությունը

Այսօր Հայաստանի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերը առաջիկա ընտրություններն ազատ, արդար անցկացնելն է: Դրա անհրաժեշտությունն առերեւույթ կարեւորում է նաեւ իշխանությունները:  Aravot.am-ի հարցին, թե՝ արդյոք իրականում իշխանությունները դրան պատրաստ են, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց. «Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ գիտակից մարդ, որը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, որովհետեւ դրան հաջորդելու են

Քոքոբելյան. ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությունն այս պահին իրատեսական չէ

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի՝  խորհրդարանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրելու եւ ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու շանսերը, այդ նախաձեռնությունն առաջիններից մեկը պաշտպանած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ` դա ճիշտ եւ լավ ու կարեւորը՝ անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է: Մենք այդ մասին նաեւ նախկինում ենք խոսել

Միհրան Պողոսյանը ոչ բիզնես ունի, ոչ պատգամավոր է ուզում դառնալ

Այսօր ԴԱՀԿ-ում կայացած խորհրդակցությունից հետո ԴԱՀԿ ղեկավարը` Միհրան Պողոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` իր բիզնեսների եւ հետագա պլանների մասին, ասել է, որ այն բանից հետո, ինչ 2007-ին նշանակվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, վաճառեց իր բիզնեսները, եւ հիմա ոչ մի բիզնես չունի, իսկ իր եկամուտի ու ֆինանսական ապահովվածության աղբյուրը միայն անշարժ գույքն է. «Ես միայն «Քեթրին»-ի ու

Անժելայի «տղամարդու» դատը` հունվարի 24-ին

Հունվարի 24-ին Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով դատական նիստը։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կկայանա Կարեն Արեյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները հենց Կարեն Արայանը` հանցագործ աշխարհում հայտնի նախկին «օրենքով գող» Շուրիկի տղան էր գցել համացանց:

ՀԱԿ-ը փետրվարից ընդվզման ալիք կբարձրացնի

Հայ ազգային կոնգրեսը փետրվարից ժողովրդի ընդվզման նոր ալիք կբարձրացնի։ ՀԱԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նրա խոսքերով, մինչ համապետական հանրահավաքների մեկնարկը՝ Կոնգրեսը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ակտիվորեն կպաշտպանի Սասուն Միքայելյանի թեկնածությունը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

Այսօր՝ հունվարի 18-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 17.30-ի

Մյասնիկ Մալխասյանը կառաջադրվի մեծամասնականով

ՀԱԿ անդամ, ԵԿՄ նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանի ընտրություններին պետք է ընտրվեն այնպիսի պատգամավորներ, որոնք կկարողանան կասեցնել ահագնացող արտագաղթը, բանակում օրեցօր ավելացող դժբախտ պատահարները: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա մեծամասնական ընտրակարգով կառաջադրի իր թեկնածությունը: Այդ համոզմանը նա եկել է ապարանցիների հետ իր ունեցած հանդիպումներից հետո. «Այս անգամ համոզված եմ ու

Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար (Հարցում, տեսանյութ)

panel management Այսօր տեղեկացրել ենք, որ «Gallup International» ասոցիացիան անցկացրել է «Երջանկության բարոմետր տարեվերջյան հետազոտությունը», որի արդյունքներով պարզվել է, որ հարցաշարում այս տարի ավելացված հարցին` «Համարո՞ւմ են իրենց երջանիկ հայերը, թե՞ ոչ», մեր հայրենակիցների 70%-ը դրական է պատասխանել: Երջանիկ լինելու վերաբերյալ հարցը թեեւ այդ հարցման հիմնական մեխը չէր, բայց ամենաերջանիկը համարվելու փաստը վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվողներից մեկը

Ձերբակալվել է փոխգնդապետը

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում   հարուցված քրեական գործով  18.01.2012թ.  որպես կասկածյալ  ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին

Գյուղապետի պարտքերը Գիզիրյանից են ուզել

Ինչպես տեղեկացրել ենք,  մի շարք ապօրինություններ թույլ տալու ու աշխատել չսիրելու մեղադրանքով երեկ  պաշտոնազրկել են Շիրակի մարզի գյուղապետերից մեկին` Արթիկի շրջանի Տուֆաշեն համայնքի 6 տարվա ղեկավար Համազասպ Մխիթարյանին: Մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցների բնութագրելով, գյուղապետը ոչ միայն  տարին տասներկու ամիս տեղում չի եղել, այլև փաստացի փախուստի մեջ  է գտնվել, այնքան պարտք ու տալիք է արել, որ

Երգչուհի Ջուսը իր հետույքն աճուրդի չի հանի, որովհետեւ այստեղ «փող չի ֆռում»

Երեկ ԶԼՄ-ները բուռն քննարկում էին, թե Նոր Զելանդիայում բնակվող մի աղջիկ՝Թինա Բեզնեցը, ինչպես է աճուրդի հանել իր հետույքը: Նա առաջարկել էր տատու անել իր հետույքին եւ մեկնարկային գինը 5000 ֆունտ ստերլինգ սահմանելով՝ արդեն ստացել էր 170 հազար մարդու հայտ։ Հաշվի առնելով, որ մեր շոու բիզնեսի սկանդալային ներկայացուցիչներից մեկը՝ Ջուսը, զուգարանի թղթով ձայնասկավառակներ է թողարկել՝ Aravot.am-ը

Կգիշերեն վրաններում` նախագահականի դիմաց

Արդեն 3-րդ օրն է՝ Բուզանդի եւ Երկմալյան փողոցի բնակիչները հավաքվում են Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ։ Այս մարդիկ արդեն 6 տարի է՝ վարձով են ապրում, քանի որ այդպես էլ չեն կարողանում մուտք գործել նորակառույցներում գնված իրենց բնակարանները: Մանրամասները կարդացեք այստեղ:

Աբովյան փողոցում ապամոնտաժվող կրպակներից խնայեցին Nokia ֆիրամային կրպակը

Արդեն երկու օր է`  Քաղաքապետարանի որոշմամբ, իրականացվում է Աբովյան 21 հասցեում գտնվող չորս կրպակների ապամոնտաժումը:  Այն իրականացվում է անաղմուկ՝ առանց կրպակատերերի բողոքների կամ միջամտության: Ապամանտաժումը վերահսկում է Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության բաժնի գլխավոր մասնագետ Վահե Գուլգուլյանը , որը Aravot.am-ին փոխանցեց, որ կրպակները Աբովյան փողոցից կվերանան առաջիկա հինգ օրերի ընթացքում: Նրա խոսքերով, Աբովյան հասցեի  կրպակատերերը

«Ռեալ Մադրի՞դ» թե՞ «Բարսելոնա». կանխատեսում են ճանաչվածները

Այսօր ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում հերթական «Էլ կլասսիկոն է»: «Ռեալն» ու «Բարսելոնան» մրցելու են Արքայական գավաթի կիսաեզրափակչում: Այս հանդիպման վերաբերյալ իրենց կանխատեսումներն են անում ճանաչված հայերը: Դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ինչպես ինքն է ասում, ֆուտբոլի մեծ երկրպագու չէ, սակայն այս հանդիպումը անպայման կնայի, դժվարանում է ասել, թե որ ակումբն է հաղթելու. «Փորձը ցույց է տվել,

« El Classico ». Երկրպագուների հակամարտություն

« Վաաայ, այդ օրերը իմ համար առանձնահատուկ են: Նախ՝  սոցիալական ցանցերում եմ ակտիվություն ցուցաբերում և  մյուսներին էլ տրամադրում, օրինակ սոց. ցանցերում տեղադրում եմ Ռեալի նկարներից, վիդեոներից և այդպես մրցում եմ  Բարսայի երկրպագուների հետ: Իսկ խաղի ժամանակ վերցնում եմ Ռեալի լոգոյով շարֆը և սկսում դիտել այն», – ասում է «Ռեալ» – ի մոլի երկրպագուհի Գայանե Աբասյանը: Այդպես

ՀԱԿ-ը չքննարկեց ընտրացուցակին վերաբերող հարցեր

Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Նախապես տեղեկություններ էին տարածվել, որ նիստում քննարկվելու են ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը վերաբերող հարցեր: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am -ին փոխանցեց, որ իրենք սկսել են քննարկումները ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների հետ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցի շուրջ: Ընտրացուցակին վերաբերող եւ այլ հարցեր, մեր զրուցակցի հավաստմամբ, չեն քննարկվել: Նելլի

Պետությունն ու ՏԻՄ-երը պետք է մասնակցեն «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագրին

Երեք տարի առաջ «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սկսեց «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագիրը՝ Լոռու մարզի Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում: Եռամյա աշխատանքներն ամփոփելու համար կազմակերպության ներկայացուցիչներն այսօր Վանաձորում մամլո ասուլիս էին հրավիրել: «Ծրագրի իրականացումը կարեւոր է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ձմռանը տաքություն չապահովելու պատճառով մահացությունների թիվը շատանում է»,- ասում է «Տնային

Իրավապաշտպանները վիճարկում են Պրեսկոտի պնդումը

Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ ասել էր հետեւյալը. «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երևույթ է»: Պրեսկոտի՝ իրավիճակի բարելավման

«Ամուսնալուծությունը կանխելու լավագույն միջոցը մինչ ամուսնությունը հոգեբանին դիմելն է»

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ժողովրդագրության մարդահամարի բաժնի հրապարակած տվյալների` 2011թ.-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով ամուսնալուծությունների թիվը կազմել է 776, ինչը 9,4 %-ով  բարձր է 2010թ.-ի հունվար-մարտ ամիսների ցուցանիշից: Ի՞նչն է դրդում հայ զույգին ամուսնալուծության, ի՞նչ հաճախականությամբ  և պատճառաբանություններով են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով դիմում հոգեբանին, այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Այգ՚ հոգեբանական կենտրոնի մասնագետ Մարիա Թևոսյանի հետ:   –Համեմատած նախորդ տարիների հետ, ի˚նչ հաճախականությամբ են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով  դիմում կենտրոնին:   -Կարող եմ փաստել, որ վերջին երկու տարիների

Արցախի եւ Նժդեհի փողոցների մի շարք շենքերում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 10, 10/1, 10Ա, 10Բ, 10Գ, 10Վ, 12, 12Ա և Գ.Նժդեհ փողոցի թիվ 58 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ընկերություն

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն այսօր մերժել է Սենատ ներկայացված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` այն համարելով հակասահմանադրական: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամները 23 կողմ, 9 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը: Հրաչ Վարժապետյանի փոխանցմամբ,  հանձնաժողովի անդամները հորդորել

ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ՀՅԴ-ն Սասուն Միքայելյանին պաշտպանելու որոշում դեռ չի կայացրել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Բացահայտում. «Տարվա քաղաքացու» իրական դեմքը

Բաց  նամակ Հայաստանի ԶԼՄ-ներին Անցած տարին նշանավորվեց    մի  պատմությամբ, որը, ճիշտ է, ինչ-որ իմաստով  սասանեց մարդկանց հավատը  կառավարական օղակների բանիմացության հանդեպ, սակայն, փառք աստծո, զվարճալի ավարտ ունեցավ: Խոսքը վերաբերվում է  քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությանը:   Սակայն ծիծաղում է նա , ով վերջում է ծիծաղում: Հիմա եկել

Սերգեյ Դանիելյան. Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման է՝ օգտագործեցին, գնաց (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում խոսելով արվեստագետների քաղաքականացվելու մասին, դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) հայտարարեց, որ ինքը բոյկոտում է քաղաքականությունը եւ մասնավորապես ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկի «դրոշի» ներքո հանդես չի գա. «Արվեստագետը պիտի չեզոք մնա, ես էդ գործում չկամ»: «Պալատական» արվեստագետների ու նրանց  պատկերներով «Իմ զենքը…» պաստառների մասին խոսելիս, դրանք ծաղրող Ռուբեն Հախվերդյանին Յոժն ասաց. «Պատկերացնում եմ Ձեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031