Լրահոս
Օրվա լրահոսը

Level 10 M. յուրահատուկ կառուցվածքով խաղային մկնիկ

Հունվար 19,2012 10:28 Share

Thermaltake և  BMW Group Designworks USA ընկերությունները ստեղծել են Level 10 M անսովոր ձևավորմամբ խաղային մկնիկ՝ հիմնականում նախատեսված խաղեր խաղալու համար:

Մկնիկի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրանի վերնամասի բարձրությունն ու թեքման անկյունը հեշտությամբ կարելի է փոփոխել,  այդպիսով մկնիկին տալով օգտագործողի ձեռքի ափին առավելապես հարմար ձև: Մկնիկի առանձնահատկություններից են նաև անցքերը վերևի մասում, որոնք նախատեսված են օդի շրջանառության համար, ինչի շնորհիվ երկարատև օգտագործման դեպքում այն շատ չի տաքանում:

Level 10 M-ի տեխնիկական մանրամասներն ու գինը դեռևս չեն հաղորդվում,  այն վաճառքում կհայտնվի գարնանը:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել