Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեալ Մադրի՞դ» թե՞ «Բարսելոնա». կանխատեսում են ճանաչվածները

Հունվար 18,2012 18:25

Այսօր ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում հերթական «Էլ կլասսիկոն է»: «Ռեալն» ու «Բարսելոնան» մրցելու են Արքայական գավաթի կիսաեզրափակչում: Այս հանդիպման վերաբերյալ իրենց կանխատեսումներն են անում ճանաչված հայերը: Դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ինչպես ինքն է ասում, ֆուտբոլի մեծ երկրպագու չէ, սակայն այս հանդիպումը անպայման կնայի, դժվարանում է ասել, թե որ ակումբն է հաղթելու. «Փորձը ցույց է տվել, որ «Բարսելոնան», բայց գուցե «Ռեալն» էլ անակնկալ անի: Ո՞վ իմանա»: Երգիչ Վահագ Ռաշը հաղթողի վերաբերյալ կասկածներ չունի. «Բնականաբար «Ռեալը»: Հաշիվն էլ է գուշակում`2-1: «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ-ի պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ իր նախապատվությունը տալիս է «Բարսելոնային»: Բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ ինտերնետային հասարակությանը հայտնի  «Փիղը», կարծում է, որ հաղթելու է «Ռեալը»` 2-0 հաշվով: Լրագրող Գևորգ Ալթունյանը «Բարսայի» հայտնի երկրպագու է, այս խաղում էլ չի կասկածում «Բարսելոնայի» հաղթանակին. «Կհաղթի շատ գեղեցիկ ոճով, «Ռեալի» հարձակվող Քրիստինե Ռոնալդուն էլ, ինչպես միշտ, գլխիկոր կհեռանա մարզադաշտից»:
Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը երկրպագում է «Բարսելոնային», սակայն, կարծում է, որ այսօր հաղթելու է «Ռեալ Մադրիդը». «Ռեալն» արժանի ա, որ, գոնե, Արքայական գավաթը ինքը տանի»:

 

 

 

Մեծ սպասումներով` Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031