Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Սամվել Մարդանյանի որոշումը Արտակ Նազարյանի գործով նիստերը Երեւանից Իջեւան տեղափոխելու մասին. Հայտարարություն

Հունվար 19,2012 10:14

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը 18.01.2012թ. որոշում կայացրեց դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ, ք.Իջևան:

Դատավորը որոշումը հիմնավորեց, գտնելով, որ արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետեւանքով դրսեւորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին, չհարցաքննված վկաների մեծամասնությունը բնակվում է Տավուշի մարզի վարչական տարածքում, պետք է պահպանել գործի ողջամիտ ժամկետում քննությունը:

Դատավորի բոլոր հիմնավորումները մտացածին են և և չունեն իրական հիմքեր :

Հասարակական կարգի պահպանմանը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու հետ կապված խնդիրները չեն կարող պայմանավորված լինել դատական նիստի անցկացման տեղով կամ վայրով: Նման խնդիրների բացառման միակ երաշխիքը արդար դատաքննության իրականացումն է, որը չի ապահովվում դատավորի կողմից:

Վկաների, ինչպես նաև դատաքննության մյուս մասնակիցների մեծամասնության համար ավելի մատչելի է հենց Երևանում դատական նիստի անցկացումը, որի հետ կապված մինչ այժմ դատավարության որևէ մասնակցի կողմից բողոքներ կամ հարցադրումներ չեն ներկայացվել ոչ դատարանին, ոչ էլ հանրությանը:

Դիտարկելով, մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքը, գտնում ենք, որ դատավոր Սամվել Մարդանյանը իր որոշմամբ փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ հաստատել ինքնասպանության վարկածը հասարակության, ԶԼՄ-երի կողմից դատավարությանը հետևելուն, հասարակական վերահսկողություն իրականացնելուն խոչընդոտելու միջոցով:

Դատական նիստերի վայրը փոխելու վերաբերյալ դատավորի որոշումը գնահատում ենք արդար դատաքննության իրականացումից խուսափելու, քննչական մարմինների կողմից հորինված և դատախազության կողմից հաստատված քրեական գործը դատարանում նոտարական վավերացմանը հասցնելու փորձ, որն ի սկզբանե ձախողված է:

Պահանջում ենք ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից միջոցներ ձեռնարկել, իսկ դատավոր Ս.Մարդանյանից փոխել որոշումը և դատական նիստերը վերսկսել Երևանում:

Բանակն իրականում հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031