Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

Հունվար 18,2012 21:37 Share

Այսօր՝ հունվարի 18-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 17.30-ի սահմաններում, 21-ամյա Հրանտ Ներսիսյանը, վարելով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Սահակյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 23 ՍՍ 612 համարանիշի ավտոմեքենան, Գյումրիի Մարմարաշեն խճուղուց դեպի «Մուշ-2» թաղամաս տանող խաչմերուկին վրաերթի է ենթարկել 21-ամյա Գևորգ Կիրակոսյանին։ Վերջինս տեղում մահացել է։ Ավտոմեքենան տեղափոխվել է Շիրակի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակ, վրաերթ կատարողը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել