Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը` Իջեւանի փոխքաղաքապետ

Իջեւանի նոր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանն առաջին կադրային նշանակումն  է արել: Քաղաքապետի տեղակալ է նշանակվել Սուրեն Մանուկյանը, որը նախկինում եղել է համայնքի ավագանու անդամ: Սուրեն Մանուկյանը ՀՅԴ անդամ է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լույս է տեսել Վ.Տատրյանի եւ Թ.Աքչամի առաջին համատեղ աշխատությունը`Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունների մասին

Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Դատավճիռ Ստամբուլում: Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունները» (Judgment at Istanbul: The Armenian Genocide Trials): Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտում, գիրքը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ ըստ այդ գործում ընդգրկված հանցագործների դեմ Օսմանյան հատուկ ռազմական դատարանի քրեական վարույթի փաստաթղթերի։

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Hi-tech ռոբոտ «Գնդլիկ բոքոնիկ» (տեսանյութ)

Տոնական օրերին ամերիկյան շուկայում հայտնվել է Sphero ռոբոտը, որը կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով: Գնդի նման ռոբոտը ունի թենիսի գնդակի չափսեր, իսկ ներսում՝ շարժիչ, որը թույլ է տալիս ռոբոտին գլորվել ցանկացած ուղղությամբ, զգիչներ և մարտկոց: Ռոբոտը ղեկավարվում է Bluetooth տեխնոլոգիայով՝ iOS օպերացիոն համակարգով (iPhone, iPad և iPod touch) կամ Android-ով աշխատող սարքերի միջոցով: Գնդի ներսում

Եղվարդի խճուղում BMW-ները գրկախառնվել էին. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր հունվարի՝ 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15:30-ի սահմաններում Երևանից Եղվարդի խճուղու թիվ 77 էլեկտրական սյան դիմաց 25-ամյա Սևակ Հակոբյանը, վարելով BMW 318 մակնիշի 17 ՍԼ 664 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Նաիրի Ադամյանի վարած BMW X5 մակնիշի 900 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով

Տարվա լավագույն ֆիլմը «Մելանխոլիան» է

ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միությունը 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան»: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` լավագույն ռեժիսոր է ճանաչվել Թերենս Մալիկը` «Կյանքի ծառ» ֆիլմի համար: Նույն ֆիլմն արժանացել է նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի համար նախատեսված պարգեւին: Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մելանխոլիայում» գլխավոր դերը կատարած դերասանուհի Քիրստեն Դանսթը, իսկ լավագույն դերասան է

Սերնդափոխությունը` որպես հասունացման միակ ճանապարհ

«Այն, ինչ մի ժողովրդի համար, նրա որոշ հասակում, բարերար սննդամիջոց է, մեկ ուրիշի համար կարող է թույն համարվել, ուստի ժողովրդի համար լավ է միայն այն, ինչ բխում է նրա սեփական էությունից:» («Զրույցներ Գյոթեի հետ»: Էքերման, Երևան 1975): Այս խոսքերը ասել է հռչակավոր գրող Գյոթեն, եւ ներկա ժամանակներում, կարդալով դրանք, չի կարելի չընդունել դրանց ճշմարտացիությունը: Ժողովրդի

Արծվիկ Մինասյան. «Մի՞թե ես այդքան շատախոս եմ»

Չորրորդ գումարման Ազգային Ժողովի 8-րդ և 9-րդ նստաշրջանների ընթացքում ամենից հաճախ կամ ամենաշատը քվեարկության կոճակը սեղմել են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները: Իսկ ամենից շատ ելույթներ ունեցած և հարցեր տված պատգամավորների թոփ տասնյակում, ընդհակառակը, միայն քաղաքական փոքրամասնության՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են: Ըստ «Ռադիոլուրի» հրապարակած վիճակագրության՝ երկու նստաշրջանների ընթացքում ամենաշատը քվեարկած պատգամավորների եռյակը կազմում են Հանրապետական խմբակցության

Սամվել Մարտիրոսյան. «Հայերն էլ են քայքայում Բաքվի նյարդերը»

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Google Earth-ում Բաքվի տարածքում նշվել է. «Ancient Armenian town, Baku in eastern Armenia, all Armenian aboriginal population was…», այսինքն՝ «Հին հայկական քաղաք Բաքու Արեւելյան Հայաստանում, որի հայ բնիկ բնակչությունը…», ինչի կապակցությամբ Day.Az-ն այսօր կոչ է արել իր ընթերցողներին «քաղաքացիական պատասխանատվություն հանդես բերել եւ ծանուցել ծառայության ադմինիստրատորներին Բաքվի տարածքում այս սխալի մասին»՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն

Քեթի Փերրի. «Ոչ ոք իրավունք չունի խոսել իմ անունից»

Եթե Քեթի Փերրին բան ունի ասելու՝ նա կարիքը չունի, որ ինչ որ մեկը դա ասի իր փոխարեն: «Ինչ վերաբերում է բամբասանքներին՝ ուզում եմ հստակ լինի, որ ՈՉ ՈՔ չի կարող խոսել իմ փոխարեն: Ոչ մի բլոգ, ամսագիր, իմ ընտանիքին «մոտ աղբյուրներ» եւ այլն»,- շաբաթ օրը գրել է Twitter-ում երգչուհին, որի ամուսին Ռասել Բրանդը դեկտեմբերի 30-ին

Մեքսիկայի հավաքականի դարպասապահը մեղադրվում է մարդկանց առեւանգելու մեջ

Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օմար Օրտիսին, որին կասկածում է մարդկանց առեւանգումով զբաղվող հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ:     Նուեվո-Լեոն նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, թե Օրտիսի պարտականությունների մեջ մտել է զոհերին ընտրելը, քանի որ դարպասապահը մուտք է ունեցել հասարակության բարձրաշխարհիկ խավ: Հանցավոր խմբի հաշվարկում առնվազն 20 առեւանգում է գրանցված,

Ադրբեջանում էլի բողոքում են Google-ից՝ հայերի պատճառով

Day.Az –ն այսօր հաղորդում է, թե նամակ է ստացել իր ընթերցողներից մեկից, որում նշված է, թե Google Earth-ը Բաքվում նշում է մի օբյեկտ, որի անվանումն է. «Ancient Armenian town, Baku in eastern Armenia, all Armenian aboriginal population was…», այսինքն՝ «Հին հայկական քաղաք Բաքու Արեւելյան Հայաստանում, որի հայ բնիկ բնակչությունը…»: Day.Az-ը պարզաբանում է, որ Google Earth-ը հնարավորություն է ընձեռում իր գրանցված օգտատերերին նշել օբյեկտներ քաղաքներում,

Պարզվել է՝ վրաերթի ենթարկվածը ԵՊՀ գիտաշխատող է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից արդեն նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 7-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Երևանում տեղի ունեցած վրաերթ–վթարի փաստով։ Ինչպես «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրողը, «Աուդի A6» մակնիշի DWC-2216 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Հետիոտնը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քննչական մարմինը պարզել

Բեյոնսեն եւ Ջեյ-Զ-ն աղջիկ են ունեցել

Բեյոնսեն եւ Ջեյ-Զ-ն շաբաթ երեկոյան աղջիկ են ունեցել Նյու Յորքում: Բազմաթիվ աղբյուրներ այս տեղեկությունը հաստատել են E! News-ին: Ինքը՝ ամուսնական զույգն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի արել: Սակայն Ռիհաննան Twitter-ում ողջունել է երեխայի ծնունդը՝ գրելով. «Բարի գալուստ համաշխարհային արքայադուստր Քարթերին: Սիրով՝ մորաքույր Ռիհ»: Բեյոնսեն ցուցադրել էր իր հղիությունը օգոստոսին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ:  

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հեռացվում են Սարալանջի վտանգավոր ժայռաբեկորները

Այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի նորակառույց Սարալանջի ճանապարհին, սկսել են քարաթափման աշխատանքներ։ Ինչպես քարաթափման վայրից «Առավոտ»ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման աշխատանքները ղեկավարում է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Այս պահին քաղաքապետի տեղակալը գտնվում է քարաթափման վայրում, որտեղ «Հունդայի» մակնիշի երկարաթև «էքսկավատոր» հատուկ տեխնիկայով հսկայական ժայռաբեկորները քանդում են, որից հետո բեռնատարներով տեղափոխում։ Քանդման և տեղափոխման աշխատանքները

ԵԽԽՎ-ն ընտրելու է Մարդու իրավունքների նոր հանձնակատար

Հունվարի 23-27-ը գումարվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որի ընթացքում ընտրվելու է ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար՝ Թոմաս Համմարբերգի փոխարեն: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այս պաշտոնի համար հինգ թեկնածուներից նոյեմբերի 22-24-ը կայացած հանդիպման ժամանակ ընտրել է երեքին, որոնցից մեկին էլ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն կընտրի մեկին: Այդ թեկնածուներն են՝ Բելգիայից Փիեռ-Իվ Մոնետը, Լատվիայից Նիլս Մուիզնիեկսը

Հայտնաբերել են սպանության փորձ կատարողին

Երեկ՝ հունվարի 7-ին, ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են հետախուզվող 40-ամյա Յուրի Մուրադյանին։ Ինչպես Սևանից «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Յուրի Մուրադյանը՝ «Բիջ Յուրո» մականվամբ, որը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի եղանակով զենք ձեռք բերելը և

Ադրբեջանում արդեն արգենտինացիների փոխարեն են հերքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել էր Արգենտինայի խորհրդարան եւ հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի հետ: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել էր «Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Վթար-վրաերթ` Բաղրամյան պողոտայում. «Աուդի Ա6»-ի վրայից հանվել են համարանիշները. ոստիկանությունը փնտրում է վարորդին (ֆոտոշարք)

Երեկ` դեկտեմբերի 7-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Բաղրամյան 84 շենքի` «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել է թիվ 36 երթուղու «Զոնդ» մակնիշի ավտոբուսին: Վրաերթի ենթարկված հետիոտնը, որը փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածով, դեպքի

Երիտասարդը, որը 2-րդ անգամ ուզում էր իրեն ցած նետել կամուրջից, փրկվեց

Այսօր՝ հունվարի 7-ին, Երևանում կանխվել է հերթական ինքնասպանությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ժամը 21:00- ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանության նպատակով իրեն ցած նետել Դավիթաշեն կամրջից: Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկրարաներին հաջողվել է

220 միլիոն դոմեյններ

2011թ. դեկտեմբերի վերջին աշխարհում գրանցված դոմեյնային անվանումների թիվը հասել է 220 միլիոնի: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, դոմեյնների թիվն ավելացել է 8.9%-ով. նշված է Վարդան Պապիկյանի բլոգում: .com և .net դոմեյնային զոնաներում գրանցված անվանումների թիվը անցնում է 112 միլիոնը: Երկրորդային դոմեյնային զոնաներում ամենից շատ անվանումներ գրանցված են .net, .uk, .com, .org, .info, .ru, .eu, .tk, .nl

Ռուսաստանյան եկեղեցու առաջնորդը իշխանություններին կոչ է անում «լսել ցուցարարներին»

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը հայտարարել է, որ Ռուսաստանի հասարակությունը իրավունք ունի արտահայտել իր անհամաձայնությունը երկրում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, իսկ իշխանությունները պետք է լսեն ցուցարարներին եւ համապատասխանաբար ճշգրտեն իրենց քաղաքականությունը։ Ռուսաստանյան առաքելական եկեղեցու առաջնորդը այս հայտարարությամբ հանդես է եկել «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը միաժամանակ քաղաքացիներին կոչ

Տարին սկսեցինք բնաավիրմամբ. «Խոսքի իրավունք»

Էկոակտիվիստները «Խոսքի իրավունք» միավորմանը հայտնում են, Ազատի կիրճի անտեր վիճակի մասին: Այնտեղ տեղի է ունենում ազատ որս և հատվում են բազմաթիվ ծառեր: Ազատ որսը կատարվում է Ազատի ձախ ափին են, որն ընկնում է Խոսրովի արգելոցի տարածքում: «Խոսքի իրավունք» միավորումը ցավում է, որ Սուրբ Ծննդյան օրը տեղի է  ունեցել այդ ոճրագործությունը Մայր բնության հանդեպ: Ցանկալի կլիներ

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան դատարանի որոշմամբ տեղափոխվեց բանտ

Այսօր՝ հունվարի 7-ին, Երևանի Կենտրոն–Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Երևանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվեց Արմեն Հարությունյանը։ Ինչպես «Առավոտ»-ին դատարանից քիչ առաջ հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը նախագահում էր դատավոր Գագիկ Խանդանյանը։ Դռնփակ դատական նիստում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդել է,

Օբաման հորդորելու է հրաժարվել դրսում աշխատատեղեր ստեղծելու փորձառությունից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գործարար աշխարհի ղեկավարներին եկող շաբաթ հորդորելու է աշխատատեղեր պահպանել ԱՄՆ-ում եւ հրաժարվել ձեռնարկություններն այլ երկրներ տեղափոխելու փորձառությունից։ Օբաման Սպիտակ տանը չորեքշաբթի օրն ընդունելու է մի շարք բիզնեսմենների, այդ թվում նրանց, ովքեր աշխատատեղ են ստեղծել ԱՄՆ-ում, այլ ոչ թե գայթակղվել այլ երկրների էժան աշխատուժով։ Գործարարների հետ հանդիպում անցկացնելու մտադրությունն առաջ է եկել

Բնակիչները բողոքում են, որ զինկոմիսարիատը Աշոցքից Ամասիա է տեղափոխվել

Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ Աշոցքի բնակիչներից այն մասին, որ իրենք գյուղովի վաղ առավոտից  փակել են Երևան տանող ճանապարհը` կառավարությունից պահանջելով հետ վերցնել Աշոցքի զինկոմիսարատը Ամասիա տեղափոխելու մասին որոշումը: Բողոքավորների ներկայացնելով` զինկոմը սպասարկում է այս տարածաշրջանի մոտ 10 հազար բնակիչների, իսկ հիմա մի թուղթ վերցնելու համար ստիպված են  սար ու ձոր ընկնել, հսկայական ճանապարհ կտրել,

Ամանորը նշել են տանը (Հարցում)

Aravot.am-ը Ամանորից առաջ հարցում էր պատրաստել` պարզելու համար, թե մեր ընթերցողները որտեղ են պատրաստվում տոնել Նոր Տարին: Հարցվածների 88%-ը պատասխանել էր, որ Ամանորը նշելու է տանը, 6%-ը Հայաստանից դուրս, 3%-ը Երեւանից դուրս, եւ ընդամենը յոթ ընթերցող նշել էր` ռեստորանում:        

Չավուշօղլուն հեռանում է

Հունվարի 23-ին ավարտվում է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի պաշտոնավարման ժամկետը: Ազգությամբ թուրք Չավուշօղլուն ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է ակտիվ դերակատարություն ունենալ Վենետիկյան հանձնաժողովի աշխատանքներին: Օրերս «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի «Wide angle» հաղորդման ժամանակ Չավուշօղլուն գնահատել է ԵԽԽՎ-ի գործունեությունը իր նախագահության ընթացքում: Նա ընդգծել է, որ իրենց աշխատանքները սկսել են` ելնելով Եվրոպայում ռասիզմի ու այլատյացության

Հունվարի 9-ին հնարավոր է ձյուն

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով: Հունվարի 9-ին հնարավոր է ձյուն տեղա: Meteo-TV-ից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Հունվարի 6-ին, 7-ին և 8-ին ամբողջ տարածքում սպասվում է առանց էական տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան, 2-7մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Արևելյան շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031