Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդը, որը 2-րդ անգամ ուզում էր իրեն ցած նետել կամուրջից, փրկվեց

Հունվար 07,2012 22:27

Այսօր՝ հունվարի 7-ին, Երևանում կանխվել է հերթական ինքնասպանությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ժամը 21:00- ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանության նպատակով իրեն ցած նետել Դավիթաշեն կամրջից:

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկրարաներին հաջողվել է քաղաքացիների հետ համոզել երիտասարդին, և կանխվել է նրա ինքնասպանությունը:

Քիչ առաջ երիտասարդին փրկարարները հանձնեցին դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին, ովքեր նրան տեղափոխեցին ոստիկանություն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երիտասարդը Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Եղիազարյանն է, որն ամուսնացած է, ունի 1 երեխա:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ նա փրկարարներին բողոքում էր, թե ամուսնալուծված է, սակայն կինը իրեն թույլ չի տալիս տեսակցել իր աղջկան, ինչի համար էլ ինքը ցանկացել է ինքնասպան լինել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա Անդրանիկ Եղիազարյանի կողմից ինքնասպանություն կատարելու 2-րդ դեպքն է: Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին նա ցանկանում էր իրեն ցած նետել Կիևյան կամրջից, և այդ անգամ նրան փրկել էին քաղաքացիներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031