Օրվա լրահոսը
Խոշոր ավտովթար Սյունիքում. 3 երիտասարդներ մահացել են, մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, որը համարվում է միջպետական ճանապարհ, «Օպել վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 26-ամյա Դավիթ Գրիգորյանը, վարելով ավտոմեքենան, բախվել է նախ էլեկտրասյանը, այնուհետև ծառին: Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ 26-ամյա
Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ մարդու իրավունքների չարաշահումների համար
Ռուսաստանի արտգործնախարարությունն այլ պետություններում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վերաբերյալ երբևէ հրապարակված իր առաջին զեկույցում մեղադրել է Միացյալ Նահանգներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններում մարդու իրավունքների չարաշահումներ իրականացնելու մեջ: Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում Միացյալ Նահանգները քննադատության է արժանացել Կուբայում գտնվող Գուանտանամո Բեյ ռազմական բանտի գործունեությունը շարունակելու համար: ԱՄՆ-ի Սպիտակ տունը մեղադրվել է նաև ԿՀՎ-ի
Նոր պաշտոնանկություններ և նշանակումներ ՀՀ ոստիկանությունում
Այսօր` դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը` նշանակվելով ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գոռ Ալեքսանյանը նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գոռ
Հերթական ծեծկռտուքը
Հայ եւ հույն հոգեւորականների հերթական ծեծկռտուք է տեղի ունեցել Բեթղեհեմի Քրիստոսի Ծննդյան եկեղեցում: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Վաղինակ Ջանազյան. «Որևէ մեկին վիրավորելու փորձ չի արվել»
«Առավոտի» հարցերին է պատասխանում մարտի 1-2-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանը: – ԵԽԽՎ «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» 1837 բանաձեւի 3.2 կետում պահանջ կա, որ նույնիսկ 10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում՝ դրա պատճառները լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում: Ձեր կարծիքով, արդյոք Հատուկ քննչական ծառայության հրապարակած տեղեկատվական հաղորդման մեջ
«Թող առնեն, հագնեն ու նոր տարուն էլ առողջ լինեն» . Վաճառականի եկամուտն կտրուկ աճում է Ամանորին
Անին պատրաստվում է Ամանորը դիմավորել նոր զգեստով, ասում է` տարին պետք է սկսել ուրախ և գեղեցիկ: Դիզայներները խորհուրդ են տալիս կրել վառ գույների զգեստներ`չմոռանալով սև գույնի մասին. այս տարվա գույնը սևն է`ոսկեզօծի համադրությամբ: Անին ընտրել է իր զգեստը այս գույների մեջ. «Ես շատ կարևորություն եմ տալիս հագուստին, եթե տեսքդ վատն է, ապա, հաստատ, տրամադրությունն էլ
Նախագահը շնորհավորել է մարզիկներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը: Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ: Իր շնորհավորական խոսքում
Գլխավոր գծից չենք շեղվել. Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱԳՆ-ի աշխատակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նախագահը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային
Պարգևներ քաղաքապետարանի աշխատակիցներին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով քաղաքապետարանի աշխատակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, կարեւորել է յուրաքանչյուրի դերն ու աշխատանքնում ստանձնած պատասխանատվությունը։ «Բարձր գնահատելով թիմային համատեղ աշխատանքի ձեր ձգտումները՝ համոզված եմ, որ շարունակելով աշխատել նույն ոգով, մենք միասին կարձանագրենք նորանոր հաջողություններ, որոնք կդառնան մեր սիրելի Երևանի կենսագրության անջնջելի մասը»,–նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև պատվոգրեր և շնորհակալագրեր
ԸՕ-ին վերստին անդրադառնալու հավանականությունը գրեթե զրո է
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ խորհրդարանն իր հաջորդ նստաշրջանում անդրադառնա Ընտրական օրենսգրքին եւ դրանում նոր փոփոխություններ ու լրացումներ կատարի՝ ինչպես առաջարկում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, լակոնիկ «ոչ»-ով արձագանքեց: Մեր ճշտող հարցին էլ՝ արդյոք դա միանշանա՞կ որոշում է, թե՞ հնարավոր
Մարգար Օհանյանի դատը տեղի կուեննա 2012-ի հունվարի 9-ին
Ինչպես Aravot.am–ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել։ Ըստ այդ որոշման՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դատական նիստը նշանակվել է 2012 թ.–ի հունվարի 9-ին՝ ժամը 11.30-ին։ Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը կասկածվում է խոշոր չափերի չարաշահում կատարելու մեջ։
Ձմեռային արձակուրդները կարող են երկարացվել
Հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին: Նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին
Ջիվան Գասպարյանի շնորհավորանքը
Երևանի մոտակայքում ծնված, 83-ամյա դուդուկահար Ջիվան Գասպարյանը չի սիրում Ամանոր բառը: Նա շնորհավորում է բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը: «Անկեղծ ասած, չգիտեմ, ի՞նչ է Ամանորը` աման-չաման: Այ, Նոր տարին կարգին բառ է»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ռուսաստանի ԱԳՆ. «Սոչիում եւ Կազանում` փոխըմբռնում մի շարք հանգուցային հարցերի շուրջ»
Ռուսաստանի արտգործնախարարությունը իր կայքէջում այսօր հրապարակած հաղորդագրությունում 2011 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունների ցանկում ընդգրկել է նաեւ զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ «Հետխորհրդային տարածքում խաղաղարար գործունեությանը աջակցության համատեքստում անցկացվեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, Սոչիում (մարտ) եւ Կազանում (հունիս), որոնց ընթացքում հաջողվեց փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության
Պատգամավորներին կոչ արեց մանկատան փոխարեն՝ օգնել աղքատ ընտանիքներին
Բջջային հեռախոս, մե՜ծ ավտոմեքենա, շուն, համակարգիչ. սրանք «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաների՝ Ձմեռ պապից ուզած նյութական նվերներն են: Մանկատան տնօրինությունն էլ, բարերարների հետ միասին, փորձում է հնարավորության սահմաններում, անհատական մոտեցում ցուցաբերել փոքրիկներին, եւ գոնե ամանորի գիշերը յուրաքանչյուրի բարձի տակ դնել այն նվերը, ինչը, որ երեխան խնդրել է Ձմեռ պապից: Սակայն մի հարցում ո՛չ տնօրինությունը, ո՛չ էլ
Շարմազանովը հատուկ Ռուբեն Հակոբյանի համար թվարկեց 5-ի փոխարեն` 10 անուն
“Նախկին մեծամասնական պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կխնդրեի ավելի կոռեկտ գտնվել իր գործընկերների նկատմամբ հայտարարություններ անելիս”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Եթե պարոն Հակոբյանին թվում է, որ իր պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո ԱԺ-ում չկան մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, որոնք նվազագույնը չեն զիջում իրեն կամ փայլում են
9 տարի առաջ հնչած կրակոց
Այսօր Տիգրան Նաղդալյանի սպանության օրն է: Արդեն 9 տարի տոնածառ զարդարելիս, հիշում եմ ինչ դաժան անսպասելիությամբ տուն մտավ Տիգրանի սպանվելու լուրը: Տարիներ առաջ, երբ դեռ շատ երիտասարդ, Տիգրանը իր վարած «Հայլուր»-ով հայտնեց իր ընկերոջ` Ղարաբաղում սպանվելու մասին, հետո միշտ ասում էր, որ դա իր կյանքի ամենածանր օրերից մեկն էր: Տարիներ հետո իր սպանության լուրը արդեն իր
Զինծառայող է վիրավորվել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Գևորգ Էդիկի Եղիազարյանը: Դեպքից անմիջապես հետո, վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Վճարիր 50 000 դրամ, թե չէ պատանդ կմնաս սահադաշտում
«Հլը մի հատ սաղտ էնյան գնացեք ստուց». ահա այսպես են սպասարկում Մարզահամերգային համալիրում տեղակայված սահադաշտ մուտք գործելու համար տոմսարկղի մոտ հավաքվածներին: Չգիտես ինչու անվտանգության աշխատակիցը մեկ ժամից ավելի կանգնածներին անընդհատ հրամայում էր «էն յան գնալ», «մոտիկ չգալ», բայց թե ինչին՝ անհասկանալի էր, կամ էլ նկատի ուներ իրենց տոմսարկղի աշխատակցին ու պարբերաբար խափանվող համակարգչին: Նյարդայնացած երիտասարդը
Մեծամասնականով ընտրված առնվազն 15 պատգամավորից կուսակցություններն ամաչում են (Տեսանյութ)
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Փաստարկ» ակումբում խոսելով մեծամասնական ընտրակարգի «արատների» մասին, նշեց, որ այն դարձել է թիրախ` հիմնական հանցագործությունների, ընտրակեղծիքների համար. «Այս երկու գումարումների ընթացքում մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորներից գրեթե դժվար է վկայակոչել 1-2 անուն, որոնք կարող են խորհրդանշել, թե ինչպիսին պետք է լինի մեծամասնականով ընտրված պատգամավորը, ես նկատի ունեմ ինտելեկտուալ մակարդակը,քաղաքական
Ճանաչված հեռուստալրագրողը դարձավ դպրոցի տնօրեն
Ինչպես տեղեկացրել ենք, այս տարվա մարտ ամսին Շիրակի մարզի դատախազությունը կաշառք վերցնելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով միաժամանակ սկսեց պատժել Գյումրու մի քանի անվանի կանանց: Նրանցից մեկը քաղաքի միակ անոթաբան, «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանն էր, իսկ մյուսը` ՀՀԿ-ական, նախագահ Սերժ Սարգսյանի ու Գյումրու քաղաքապետի կողմից դպրոցի լավագույն տնօրեն ճանաչված Ջեմմա Ամիրխանյանը: Այս
Նրանք սովորեցրին ինձ ճախրել… տան մեջ
Իմ թռչուններին այցելող բժիշկը հանրապետականից չէ եւ ոչ էլ՝ բարգավաճից: Բայց վստահում եմ նրան: Նա գիտի թռչներեն եւ հայերեն եւ մի երազանք ունի. Հայոց երկինքը տեսնել գեղեցիկ թեւաբախումներով: Իմ թեւավորների կրծքամասերը նարնջոտ են: Թռչուններիս այցելած բժիշկը, որը ոչ հանրապետականից է, ոչ էլ բարգավաճից, ասում է. Սա է մեր դրոշի իսկական նարնջագույնը, որը այդպես էլ «չստացանք»:
«Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ՀՀ ամենալեգիտիմ նախագահը» (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ առաջիկա ընտրություններին ընդդիմադիր ուժերը համախմբվեն «իմպիչմենթի» գաղափարի շուրջ`«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դա հնարավոր չէ, բայց չի բացառում, որ ընտրություններից հետո նման գաղափարի շուրջ համախմբվեն. «Բոլոր դեպքերում չեմ բացառում, որ այդ հարցն ինչ–որ պահի կառաջանա: եթե այս
Ազատ Գասպարյանը չի՞ տվել Ռոբերտ Քոչարյանի անունը
Այսօր «Հայելի» ակումբում մի խումբ մտավորականների հարց է ուղղվել՝ ի՞նչ կանեին մեկ օրով ՀՀ նախագահ լինելու դեպքում: Ըստ մի քանի լրատվամիջոցների, ճանաչված դերասան Ազատ Գասպարյանն էլ ասել է , թե կպետականացներ ժողովրդից խլած բոլոր օբյեկտները եւ հետ կվերադարձներ Ռոբերտ Քոչարյանի տարած միլիարդները: Aravot.m-ը Ազատ Գասպարյանին հարցրեց՝ հատկապես ո՞ւմ է նկատի ունեցել ժողովրդից խլված օբյեկտների ու
«Հավատամ Փոքրիկ իշխանի գոյությանը». Երիտասարդ դերասանի ցանկությունը
26-ամյա Անուշավան Թադեւոսյանը մանկապատեզային տարիքից չի երազել դերասան դառնելու մասին: Ցանկացել է, երբ արդեն պատանի էր. «Եղավ մի ժամանակաշրջան, որ շատ էի տարվել գրականությամբ՝ մանավանդ ռուս, հեղինակների կյանքը կարդալով՝ տեսա, թե որքան մեծ դեր էն հատկացրել թատրոնին…..ուսումնասիրեցի թատրոնը և հասկացա, որ ներսումս կուտակված ասելիքը բեմից ավելի լավ կհնչի, դրա համար ընտրեցի դերասանությունը…. իսկ հետո
Երեւանի սոցիալապես անապահովները ձեթը ստանում էին առանց հերթերի
Սուրեն պապիկը շատ գոհ է տրամադրվող օգնությունից, քանի որ մինչեւ փետրվար ամիսը 3 հոգուց բաղկացած իր ընտանիքը ձեթի գումար չի ծախսի՝ մոտ 2 400 դրամ։ «Պետությունը ինչքան կարողանում է, օգնում է։ Պետք է ըմբռնումով մոտենանք»,- ասաց Սուրեն պապը։ Ի տարբերություն Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքների, Երեւանի սոցիալապես անապահովները սոցապ բաժիններում ձեթը ստանում էին առանց հերթերի, հայհոյանքների
ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ԵԺԿ-ում աչքակապություն չեն կարող անել
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Ժառանգությունը», լինելով ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ անհամատեղելի քաղաքական ուժ, տարբերվելով իր գաղափարներով` ԵԺԿ-ի անդամակցության առումով փաստորեն նրանց հետ հայտնվել է մի տանիքի տակ եւ մի ընտանիքի անդամ է: Ըստ պարոն Հակոբյանի` «Ժառանգությունն» իսկապես ժողովրդավարական արժեքների կրող է
Մանկատան սաները մնացել են դրսում (Տեսանյութ)
Մանկատան սաները չափահաս դառնալուց հետո ստիպված են լինում դուրս գալ մանկատնից եւ հայտնվել դրսում: Պետական որեւէ ծրագիր այլեւս չկա, ըստ որի՝ այս երեխաներին բնակարաններ հատկացվեն: Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասուլիս էին հրավիրել՝ քննարկելու այս հարցը: Անահիտ Բախշյանի խոսքերով, մեր երկրում սոցիալական ծրագրերը ընդամենը գրվում են, բայց
Շարմազանովը կտա՞ 5 պատգամավորի անուն, որոնք պատիվ են բերել իրենց
Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խոսելով խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ իրենց եւ ՀՅԴ-ի համատեղ հայտարարության մասին, ասաց, որ եթե չլինի կոնյունկտուրային շահը` ոչինչ չի խանգարում, որ նախաձեռնությանը, ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից բացի, միանա նաեւ ՕԵԿ-ը, քանի որ «ծնված պահից ՕԵԿ–ը կողմ է եղել համամասնական ընտրակարգին»: Ըստ պարոն Հակոբյանի` «Դա համախմբող

















































