Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր գծից չենք շեղվել. Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱԳՆ-ի աշխատակիցներին

Դեկտեմբեր 28,2011 19:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող է, որովհետև ամեն անգամ որոշակի առաջընթաց պետք է ունենանք և 2012 թվականին պետք է ավելի լավ արդյունքների հասնենք: Գոնե իմ ակնկալիքները սրանք են»,- արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր հարազատներին գալիք տարում մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031