Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ. «Սոչիում եւ Կազանում` փոխըմբռնում մի շարք հանգուցային հարցերի շուրջ»

Դեկտեմբեր 28,2011 18:02

Ռուսաստանի արտգործնախարարությունը իր կայքէջում այսօր հրապարակած հաղորդագրությունում 2011 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունների ցանկում ընդգրկել է նաեւ զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։

«Հետխորհրդային տարածքում խաղաղարար գործունեությանը աջակցության համատեքստում անցկացվեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, Սոչիում (մարտ) եւ Կազանում (հունիս), որոնց ընթացքում հաջողվեց փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հանգուցային հարցերի շուրջ», – ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031