Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևներ քաղաքապետարանի աշխատակիցներին

Դեկտեմբեր 28,2011 19:25

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով քաղաքապետարանի աշխատակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, կարեւորել է յուրաքանչյուրի դերն ու աշխատանքնում ստանձնած պատասխանատվությունը։

«Բարձր գնահատելով թիմային համատեղ աշխատանքի ձեր ձգտումները՝ համոզված եմ, որ շարունակելով աշխատել նույն ոգով, մենք միասին կարձանագրենք նորանոր հաջողություններ, որոնք կդառնան մեր սիրելի Երևանի կենսագրության անջնջելի մասը»,–նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել աշխատակազմի մի շարք աշխատակիցների: Հանրակրթության ոլորտում ներդրած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի եւ բեղմնավոր գործունեության համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը եւ կազմակերպական վարչության աշխատակից,  քաղաքապետարանի արհմիութենական  կազմակերպության  նախագահ Նելլի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի որոշմամբ, պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031