Օրվա լրահոսը

Ես Տեր-Պետրոսյանին այդպես չտեսա

Այս գրառումը, բնականաբար, պատասխան է «Առավոտի» լրագրող եւ իմ բարեկամ Մարգարիտ Եսայանի բլոգում տեղադրված նյութին: Ես հասկանում եմ, որ այսօր կամ վերջին ժամանակներս առաջին  նախագահին կարելի է ընկալել նաեւ այդպես՝ մոտենալով զուտ էմոցիոնալ տեսանկյունից: Բայց այդ ընկալումը, թող ներվի ասել, չափից դուրս սուբյեկտիվ է, միակողմանի, քանի որ խոսք է գնում պետական եւ քաղաքական գործչի մասին:

Միայն Սելիմի լեռնանցքն է դժվարանցանելի

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանացանելի է միայն Եղեգնաձոր – Մարտունի ավտոճանապարհի «Սելիմի» լեռնանցքի հատվածը:

Գեյ ֆուտբոլիստը երկնագույն պոռնոյի համար թողել է ֆուտբոլը

Բելգիայի «Ռասինգ Մեխելեն» ֆուտբոլային ակումբի խաղացող, 27-ամյա Ջոնաթան դը Ֆալկոն հրաժարվել է ֆուտբոլային կարիերայից ու սկսել նկարվել պոռնո ֆիլմերում՝ ընտրելով Ստանի Ֆալկո էկրանային անունը:  «Ես առաջ ընկերուհի ունեի, սակայն միշտ էլ տղամարդիկ ինձ ավելի շատ են հետաքրքրել: Եվ դա ես երբեք չեմ թաքցրել, – պատմում է նախկին ֆուտբոլիստը: – Նոր աշխատանքն ինձ բազում հաճույքներ է

Սերենա Ուիլյամսը հիվանդանոցում է

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առողջությունն անհանգստացնում է «Cedars Sinai» կլինիկայի բժիշկներին, ուր ճանաչված թենիսիստուհուն շտապ կարգով տեղափոխել են երկուշաբթի: Սերենան կիրակի օրը շողշողալիս է եղել օսկարական երեկույթներում, իսկ հաջորդ օրը նրան բժիշկների անհետաձգելի օգնության անհրաժեշտություն է առաջացել: Հետազոտությունները նրա թոքերում հեմատոմա՝ արյան պարկ են հայտնաբերել: Թենիսիստուհու ներկայացուցիչը պատմել է, որ այդ պարկն ամենայն հավանականությամբ առաջացել

Համաձայնություն դեռեւս չի կայացվում երկրագնդի ջերմացման դեմ պայքարում

2ՕՕ երկրների պատվիրակները Հարավաֆրիկյան հանրապետությունում շաբաթ օրը շարունակում էին երկրագնդի կլիմայական փոփոխությունների հարցով անցկացվող վեհաժողովը՝ փորձելով ուղիներ գտնել համաշխարհային ջերմացման դեմ ընդհանուր համաձայնություն կայացնելու համար։ Ներկայացուցիչները, ովքեր աշխատանքները պիտի ավարտեին ուրբաթ օրը, ստիպված եղան հանդիպումը շարունակել նաեւ ամբողջ գիշերը։ Դուրբանի վեհաժողովի բանագնացները դժգոհում են, որ չեն ունենա բավարար ժամանակ իրենց բոլոր մտահոգությունները Եվրոպական Միության ներկայացրած

Վրացի պատգամավոր. «ԼՂ հակամարտությունից տուժում է ամբողջ Կովկասը»

«Ցավում եմ, հայ-ադրբեջանական հակամարտության համար, որովհետեւ այն շատ վատ ազդեցություն է թողել երկու երկրների հարաբերությունների վրա ու խոչընդոտում է երկրների զարգացմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց վրացի պատգամավոր Գոգի Չաչանիձեն՝ պնդելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժում են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ բոլոր կովկասցիները. « Մինչդեռ Կովկասը կարող էր ավելի առաջ գնալ, զարգանալ, քան Բալթյան երկրները,

Վրաստանում 439 հայկական եկեղեցուց մնացել են 39-ը

Վրաստանում այսօր գործում է 39 հայկական եկեղեցի, իսկ մոտ 200 եկեղեցի էլ այլեւս հնարավոր չէ վերականգնել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ գործող հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 439-ի: «Թբիլիսիի հարեւանությամբ գտնվող Մուխրանի գյուղում կա 3 եկեղեցի, որոնցից մեկը՝ Ս. Գրիգոր եկեղեցու գմբեթը փլվել

«Ձեր սիրած մարդուն Ձյունանուշ «պատիվ տվեք». երրորդմասցի Ձմեռ պապ

Որքան մոտենում է ամանորը, այնքան ավելի են շատանում «գրդոնչի», «չամուռ» ձմեռ պապերը: Շրջելով փողոցներով, նոր տարվա օրերի համար իրենց հաճախորդ «կպցնելով»` նրանք բառացիորեն կպչում են կանգառներում կանգնած ամեն անցորդի, հարցուփորձ անում` տանը երեխաներ կա՞ն, ու զոռով-շառով իրենց հեռախոսահամարը թողնում: «Բարեւ ցավդ տանեմ ես Ձմեռ պապն եմ, տունը քանի՞ երեխա կա, նոր տարուն ո՞ր օրն ա

Փակ շուկայի աշխատակիցները մի կտոր ցամաք հացի իրավունքից էլ կզրկվեն (Տեսանյութ)

«Մենք ոչ մի բանի իրավունք չունենք էս երկրում, մի կտոր ցամաք հացի իրավունք է՝ դրանից էլ ենք զրկվում»,- այսօր Aravot.am-ին իրենց դժգոհությունը հայտնեցին Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» աշխատակիցները: Վերջիններս հետեւում էին ՀԱԿ-ի այսօրվա կազմակերպած բողոքի ակցիային: «Մենք մեր ակցիան ունենք, ուզում ենք մեր շուկան չփակվի: Էդ լուսաբանեք է, ոչ թե՝ էս  (Նկատի ունեն ՀԱԿ-ի այսօրվա

Մոսկվայում կայացավ բողոքի հանրահավաք

Ռուսաստանի մայրաքաղաքի Բոլոտնայա հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքը հայտարարվել է ավարտված: Տարբեր տվյալներով, ցույցին մասնակցել է 25-85 հազար մարդ: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հանրահավաքն ընդունել է հռչակագիր, որով իշխանություններին ներկայացվել են հետեւյալ 5 պահանջները. ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը եւ նրա գործունեության հետաքննությունը, անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյուքների չեղյալ հայտարարելը եւ նոր ընտրությունների նշանակումը, ընտրությունները կեղծելու վերաբերյալ բոլոր փաստերի

Ամանորյա շունչը ցուցահանդես – վաճառքի տեսքով

  Մարթա Հովսեփյանը եկել է Թեհրանից, այսօր ներկայացնում էր իր երեխայի ձեռքի աշխատանքները, ասում է.  «Իմ երեխան հաշմանդամ է, սակայն առանց սովորելու կարողացել է գեղեցիկ զարդեր պատրաստել, և իմ նպատակն է, որ նա ազատ շփվի մարդկանց հետ ու իրեն զգա հասարակության լիարժեք անդամ»,- պատմում է նա «Առավոտ երիտասարդականին: Այսօր` դեկտեմբերի 10 – ին, Արմենիա Մարիոթ

ԱԺ փոխնախագահի որդու թիկնապահին սպանողին սպասվում է 8-15 տարվա ազատազրկում

Ավարտին է մոտենում Աժ ԲՀԿ-ական փոխնախագահ, Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանի որդու` Միսակի թիկնապահներին դանակահարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Մարդասպանության մեջ մեղադրվող երիտասարդները` Սահակյան եղբայրները, երեկ պիտի հանդես գային պաշտպանական ճառով, սակայն նրանք պատրաստ չէին, հետևաբար և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը տվեց 10 օր ժամանակ: Հիշեցնենք, որ սա տարվա

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ բազում անելիքներ կան»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1950թ-ին որոշում կայացրեց դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հռչակել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր` հիմք ընդունելով 1948թ-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը: Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև ՀՀ Սահմանադրությամբ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ-ի

Ում իրավունքն ինչպես է ոտնահարվում

Երգչուհի Աննա Խաչատրյանը  մոռացել էր այսօրվա «խորհրդի» մասին: Մարդու իրավունքների օրն է, հիշեցրինք նրան: Ցանկացանք իմանալ՝  եղել են դեպքեր, երբ  ոտնահարվել են նրա իրավուքները եւ ինչպե՞ս է պաշտպանել դրանք: Երգչուհին նման դեպք չհիշեց, բայց ասաց՝ գիտի Հայաստանում սովորաբար ոտնահարվում են մարդու «աշխատանքային», խոսքի ազատության, հայտնիների դեպքում՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքները: Ասում է՝ իր դեպքում այդ

Ընդդիմադիր կուսակցություններին պետք է խեղդեն, նեղացնեն, որ իրենց ավելի լիաթոք զգան սանձարձակության մեջ. Պետրոս Մակեյան (Տեսանյութ)

«Հայաստանցին վերջին 15 տարվա ընթացքում պաշտպանված չի եղել:  Հայաստանի քաղաքացու իրավունքներն ամենուր ոտնահարվում են: Մեր կուսակցության հետ կապվածն էլ նույն մասնակի խնդիրն է: Իշխանական կուսակցությունները բարգավաճում են տարածքները, պետության, ժողովրդից գողացած գումարներով ավելացնում, իսկ ընդդիմադիր կուսակցություններին պետք է խեղդեն, նեղացնեն, որպեսզի իրենց ավելի լիաթոք զգան սանձարձակության մեջ»,-  այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության

Ընդդիմադիր կուսակցությունների տղամարդկանց էլ ամլացման վտանգ է սպառնում

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Դալլաքյանի օրինագծի պատճառով հենց վերեւների բիզնեսին խանգարեն՝ մանկապիղծ կհանեն ու կամլացնեն Օրեր առաջ Գյումրիում տեղի էր ունեցել հերթական մանկապղծման դեպքը: Եվ քանի որ օրակարգում Վիկտոր Դալլաքյանի՝ մանկապիղծներին ամլացնելու օրինագիծ կա, Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին հարցրեց չե՞ն պատրաստվում միանալ այդ օրինագծին: Պարզվում է՝ պատգամավորը ոչ միայն մտադիր է միանալ,

ՀԱԿ-ը փետրվարին նոր բարձունք է նվաճելու (Տեսանյութեր)

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր՝ Մարդու իրավունքների օրը, մինչ երթի անցկացումը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց. «Մենք մեր համառ պայքարով կամաց-կամաց պարտադրեցինք բռնապետությանը, որ ազատության սահմաններն այս երկրում ընդլայնվեն: Հասել ենք նրան, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատեցին, Ազատության հրապարակը նորից վերադարձրինք ժողովրդին: Հասել ենք նրան, որ ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը եւ պայքարում է իր իրավունքների համար

Զանգեր ու սպառնալիքներ չեն եղել, բայց հոգեբանորեն են ճնշել

Լարիսա Ալավերդյանը տարիներ անց բացահայտում է, թե ինչպես է օմբուդսմեն եղած ժամանակ իրեն ճնշել իշխանությունը: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասուլիս էր հրավիրել՝ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի խնդիրների մասին, եւ վստահեցնում էր, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում վտանգված է: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանը մեր հարցին՝ երբ դուք ՄԻՊ էիք, ձեր վրա ճնշումներ

Ֆուտբոլիստին սպանել են թունավորված մսով

Անցած շաբաթ Aravot.am-ը, վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, տեղեկացրել էր, որ մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Սոկրատեսը: Լրատվամիջոցները մահվան պատճառ էին նշել լյարդի ցիռոզը: Սակայն ռուսական «Утро»-ն ավելի ուշ գրում է, թե ֆուտբոլիստին սպանել են Սան Պաուլուի ռեստորաններից մեկում թունավորված միս մատուցելով: Այդ օրը Սոկրատեսի հետ նույն մսից ճաշակել են նաեւ նրա կինն ու ընկերը, որոնք նույնպես

Երեխաներն են պաշտպանում իրենց իրավունքները

Այս տեսանյութը պատրաստել են Երևանի Ջոն Կիրակաոսյանի անվան թիվ 20 դպրոցի սաները`«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեխնիկական աջակցությամբ: Նրանք պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարում են տարբեր հեռուսատալիքները`ցուցադրելով ժառգոնով և «գռեհկաբանությամբ» լեցուն հաղորդումներ: Սաները ներգրաված են «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբում: Հիշեցնեմ` ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվեցիայի 17-րդ հոդվածի` հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով խրախուսել

Ամերիկացի ճանաչված մարզիկը Մոսկվայի մետրոյում ծեծել է ոստիկանների

Մարտեր առանց կանոնների մարզաձեւի ամերիկացի ներկայացուցիչ, գերծանր քաշային Ջեֆ Մոնսոնը աշխարհի չեմպիոնության համար «Կռիլատսկիում» անցկացված մենամարտում ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոյին 3-րդ ռաունդում պարտվելու նախորդ օրը ակամա հարկադրված է եղել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում  քաշքշուքի մեջ մտնել ոստիկանության հետ: Կտրականապես հրաժարվելով իրեն հատկացված հատուկ մեքենայից` Մոնսոնը երեկոյան «Կռիլատսկի» մարզահամալիր ցանկացել է գնալ մետրոյով, որպեսզի մոտիկից ծանոթանա հասարակ

Լարիսա Ալավերդյան. «Ինձ Դաշնակցության հետ կռվացնել չի ստացվի»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Aravot.am-ը  «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ԱԺ նախագահի ընտրություններին թեկնածություն առաջադրելու մեջ ինչ-որ գաղտնիք կա՞ր, որը ՀՅԴ-ն չէր հասկացել, դրա համար էլ Սամվել Նիկոյանի օգտին ձայն տվեց: Տիկին Ալավերդյանի դիտարկմամբ՝ ոչ մի գաղտնիք էր չկա, իրենք միշտ էլ թեկնածություններով հանդես եկել են, չի եղել դեպք, որ չառաջադրվեն. «Այն , որ ՀՅԴ

Երեխայի իրավունքներից մեկն էլ կրծքով սնվելն է

 «Բալիկս 4 ամսեկան է, կրծքով կերակրելուց բացի ես նրան տալիս եմ նաև կաթնախառնուրդներ: Կարծում եմ` դա ևս օգտակար է փոքրիկիս համար»,-ասում է տիկին Նարինեն: Իսկ «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսանա Հարությունյանը հակառակ կարծիքին է. «Անհրաժեշտ է, որ մայրը ամենաքիչը 6 ամիս երեխային կերակրի կրծքով, քանի որ շատ մեծ է մինչև 2 տարեկան երեխաների մահվան հավանականությունը»:

«Ես պաշտպանված չեմ»

Մարդու իրավունքների պաշտպան: Շատ ծիծաղելի է հնչում: Ես արդեն 20 տարեկան եմ, ու ոչ մի անգամ ինձ պետք չի եկել ինչ-որ մեկի պաշտպանությունը  իմ իրավունքների հարցում: Ու կարելի է ասել, որ մենք պաշտպանված չենք: Վերեւում ասում էի, որ պետք չի գալիս, իսկ հիմա ասում եմ , որ պաշտպանված չենք: Այո՛, պաշտպանված չենք: Պաշտպանված չենք լինում

ՀԱԿ-ի երթին ոստիկանները չմիջամտեցին (Տեսանյութ)

Այսօր՝ Մարդու իրավունքների օրը, «Հայ ազգային Կոնգրեսը» երթ անցկացրեց: Ազատության հրապարակում նրանց միացավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Վերջինս երթը սկսել էր Երեւանի փողոցներով՝ ավելի վաղ: Ազատության հրապարակում էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ելույթ ունեցան Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, այնուհետեւ մասնակիցները «Սերժիկ հեռացիր», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»

«Իմ իրավունքները ոտնահարվում են ամեն րոպե»

 Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների օրն է: Հայաստանում ևս այս օրը նշվում է: Մեր անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ հայ երիտասարդներից քչերն են, որ տեղյակ են օրվա նշանակության մասին: Շատերն էլ պնդում են՝ իրենց իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն: Մետաքսյա Ավագյանը Արարատից է. սովորում է Երևանում, ցույցերի օրերին միշտ խնդիրներ է ունենում,  ասում է՝ տրանսպորտ չի լինում

Ցուցահանդեսում պաշտպանում են իրենց իրավունքները

Այսօր` դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանը Եվրամիության հետ միասին կազմակերպել է ցուցահանդես, որտեղ տասը բաժիններում ներկայացված են բռնությունների եւ խոշտանգումների ենթարկված անձանց, հաշմանդամների, կանանց, երեխաների, սոցիալապես անապահովների, մարդու իրավունքների, միավորված ազգերի, փախստականների, ազգային փոքրամասնությունների եւ տեղեկատվություն ստանալու իրավունքները: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Կարեն Անդրիասյանը հայտնեց, որ պետբյուջեից հատկացվել է 10 մլն դոլար` ամսական 850 հազ

Այսօր Մարդու Իրավունքների միջազգային օրն է

Այսօր` դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1948թ-ին այս օրը Փարիզի Պալե դե Շայոն պալատում ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը, որը դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը: Հայաստանում Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, որը ընդունվել է 2003 թ-ի

Ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է

Հատված այսօր «Մարդու իրավունքների EXPO 2011»-ում  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ելույթից. «Այսօր, նշելով մարդու իրավունքների միջազգային օրը, մենք կազմակերպել ենք Մարդու իրավունքների EXPO, որը տարբերվում է այլ EXPO-ներից հատկապես նրանով, որ այստեղ մենք ցուցադրում ենք ոչ թե հաջողություններն ու ձեռքբերումները, այլ ներկայացնում ենք մեր հասարակության դժվարությունները, ձախողումները, ցավերն ու սուր խնդիրները:  Այս պահին ես

Մարգար Օհանյանի գործը չի ընթանա արագացված դատաքննությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի՝ Մարգար Օհանյանի, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանի եւ բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել է դատարան: Մինչ քրեական գործը դատարան կհասներ` Մարգար Օհանյանը պետությանը պատճառած 197.003.060 ՀՀ դրամ գույքային վնասից հատուկ քննչական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031