Օրվա լրահոսը

Ականատես պատգամավոր. «Կարող ա ամեն ինչն էր սուտ եղել մինչեւ էդ»

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ հարցազրույցից, որը Մարիոթ հյուրանոց էր եկել այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին եւ տեսել նրան արտասվելիս:   – Դուք ասում եք, որ ավելի ուշ գնացել եք հյուրանոց, բայց տեսել եք այդ կնոջ վիճակը։ Ինչպե՞ս եք գնահատում, որ դրան որեւէ քաղաքական գնահատական

Քանաքեռի բնակիչը հայտարարել է հացադուլ Երեւանի քաղաքապետարանի առջեւ

Քանաքեռի բնակիչ Լեյլա Ասատրյանը հայտարարել է հացադուլ: Նա այսօր վաղ առավոտից Երեւանի քաղաքապետարանի շենքի առաջ պահանջում է սեփականաշնորհման իրավունք տալ Զաքարյան-Սարկավագ 131 հասցեում գտնվող իր հողատարածքին, որն իր խոսքերով, մշակում է արդեն 18 տարի: Նրա պատմելով, այս տարվա մարտից զեյթունցի Ռաֆիկը շինարարություն է իրականացնում այդ հասցեում, արդեն հասցրել է մի քանի տասնյակ ծառեր հատել ու

«Գունավոր հեղափոխությունը» հասավ Հարավային Օսիա

Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան իրեն նախագահ է հռչակել եւ հայտարարել  իր նախընտրական շտաբի անդամներից պետական խորհուրդ ձեւավորելու մասին: BBC-ի փոխանցմամբ, Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը Ջիոեւայի գործողությունները որակել է որպես` անօրինական, եւ համեմատել «գունավոր հեղափոխության» հետ` խոստանալով «համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Նախօրեին Ջիոեւան հայտարարել էր հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակը պաշտպանելու իր մտադրության

Լեւոն Արոնյանը մեկնում է Լոնդոն

Դեկտեմբերի 3-12-ը Լոնդոնում կայանալու է շախմատի «London Chess Classics» շախմատի ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, 2800 անհատական գործակից ունեցող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաեւ անգլիացիներ Նայջլ Շորթը,  Մայքլ Ադամսը,  Դեւիդ Հովելը եւ Լուկ Մաք

Փող են քամում Երեւանի կենտրոնի ամեն քառակուսի մետրից

Մեր իշխանավորները քաղաքական եւ ռազմավարական իրենց ծրագրերում, որպես առաջնահերթություն, անպայման նշում են եվրոպական ընտանիքին մեր երկրի ինտեգրման կարեւորությունը, նշում են այն արժեհամակարգը, որ մեզ միավորում է, հաճախ նույնիսկ պատմության խորքերից պեղում, հանում են (երբեմն անտեղի) դեպքեր եւ իրադարձություններ, որ ապացուցում են մեր աշխարհայացքային ընդհանրությունները: Սակայն ելույթները՝ ելույթներ, դրսին ուղղված մեսիջները գեղեցիկ փաթեթավորելուց հետո նույն մեր

Հարցում բերեք Ադիբեկյանին՝ կստանաք 7 տոկոս

Հատվածներ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ հարցազրույցից – Պարոն Ադիբեկյան, մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված՝ որեւէ ուժից հարցում անցկացնելու պատվեր չե՞ք ստացել։ – Ոչ, դեռ չեմ ստացել։ – Պարոն Ադիբեկյան, դեռ ուժի մե՞ջ է ձեր առաջարկը՝ ով հարցման պատվիրատու բերի, իրեն ձեր հոնորարից տոկոս է հասնում։ – Սովորական բիզնեսում գործ բերողը 7 տոկոս ունի։ Հիմա եթե

Կամուրջ` ջրից ցածր

Հոլանդիայում «Fort De Roovere » հուշարձանի տարածքում կառուցել են արտասովոր մի կամուրջ: Կամուրջը կառուցվել է ջրի մակարդակից ցածր: Այն անվանել են «Մովսեսի կամուրջ»` Մովսես մարգարեի պատվին: Հոլանդիայի ճարտարապետների միությունը «Մովսեսի կամուրջ» համարել է 2011 թվականի լավագույն կառույց: Նախագծի հեղինակները նաև հաղթել են «Dutch Design Awards 2011» մրցույթում:                

«Մենք ենք այս քաղաքի տերը» Տարոն Մարգարյանին քայլեր է առաջարկում.

«Մենք ենք այս քաղաքի տերը» շնորհավորում է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի մայրաքաղաքում կանաչ տարածքները փրկելու համար: Կարծում ենք, Ձեզ ևս անհանգստացնում է Երևանում ստեղծված այն իրավիճակը, երբ խախտվում են քաղաքաշինական նորմերը, քաղաքը գնում է դեպի բացարձակ «բետոնապատում», ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից,

Լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման 20-ամյակը

Նոյեմբերի 29-ին լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի ձեւավորման 20-ամյակը:  Գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ 20 տարի առաջ ճիշտ այդ օրը մի  ջոկատ երկու ուղղաթիռով վայրէջք կատարեց Հադրութի Մեծ Թաղլար գյուղում: «Հենց այդ օրն է համարվում Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման օրը, որովհետեւ այդ ջոկատի կորիզի հենքի վրա էր, որ ձեւավորվեց առանձնակի գումարտակը»: Գումարտակի

Շինարար հայ ազգը դարձել է պատմություն, մշակույթ ոչնչացնող ազգ. Արամի 30-ի ճակատագիրը (Տեսանյութ)

Այսօր երեկոյան «Արամի խաչմերուկ» շարժումը Երեւանի Արամի 30 հասցեում գտնվող շինության քանդման դեմ կազմակերպել էր հերթական  բողոքի ակցիան: Չնայած այն հանգամանքին, որ ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը նախապես պայմանավորվել էր ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որն այնուհետև պետք է քննարկվեր Երևանի քաղաքաշինական խորհրդում, այսօր Արամի 30 հասցեում գտնվող շենքն արդեն ցանկապատվել էր: «Հույս չեմ դնում ո’չ նորանշանակ քաղաքապետի, ո’չ

Ժիրայր Սեֆիլյան. «Վերջում ՀԱԿ-ը խնդրելու է Սերժին, որ թույլ տա իր մի քանի անդամներին մտնել ԱԺ»

Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի այս տարվա արդեն վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-վերլուծությունը՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարի վերաբերյալ, ՀԱԿ-ին մաս կազմող Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի համար, պարզվում է, անակնկալ զարգացում չէր: «Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է, ինձ համար նորություն չէ: Ես վաղուց եմ ասել, որ ՀԱԿ-ը սխալ

Ջրի վրա քայլող մարդը

Տարիներ առաջ Youtube.com որոնողական կայքում հայտնված այս տեսանյութը համացանցում դարձավ սենսացիայի առիթ: Յոհանես Մերգե Պե Ապա իսպանացի երիտասարդը առանց որևէ տեխնիկական միջամտության և աճպարարական հնարքների` կարողանում է ջրի վրա քայլել, անցնել լողավազանը: Նրա արարքը արժանացել է ներկաների ծափողջյուններին: Արամ Արարատյան

ՀՔԾ քննիչ Արթուր Նադիրյանը «Նիսսան Պայտֆայնդեր»-ով վթարի է ենթարկվել

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 067 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարը տեղի է ունեցել Երևան-Հրազդան ավտոճանապարհին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ նշված ավտոմեքենան վարել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության

ԵԿՄ փոխնախագահը վստահեցնում է, որ ԵԿՄ-ից ոչ ոք չի հեռացել

Երկրապահ կամավորական միության ո՛չ տարածքային բաժանմունքներից եւ ո՛չ էլ վարչությունից հեռանալու մասին որեւէ դիմում չի ստացվել: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը: Նրա մատուցմամբ` փոխարենը ԵԿՄ-ին, այդ թվում՝ Կենտրոնի տարածքային կառույցին, նոր մարդիկ են անդամակցում, մեծ մասամբ` երիտասարդներ, բայց նաեւ արդեն կռված տղաներ: «Ինչ վերաբերում է տարածքային կառույցների ղեկավար կազմի

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի կանխատեսումները (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար շատ ավելի ձեռնտու է ընտրությունների գնալ կոալիցիայի կազմում: Այդպես նրանք ավելի շատ քանակությամբ ձայներ կհավաքեն, քան եթե կոալիցիայից դուրս գան եւ իրենց ներկայացնեն որպես ընդդիմություն»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին պնդումներին, ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր

Հարսնացուն Ջերմուկից

Պատմության սկիզբը դրվել էր իրենց հանդիպումից դեռ 5 տարի առաջ՝ առանց նրանց իմացության: Վահեի` արտասահմանից հյուր եկած հորաքույրը շրջագայության էր գնացել Ջերմուկ: Լինելով խիստ հայրենասեր եւ ավանդապաշտ՝  Մարգարիտան, որպես հայուհի, նրա դուրը շատ է գալիս, եւ Ջերմուկում տեղի ունեցող արարողություններից մեկի ժամանակ նրան նվիրում մարգարտե մի մանյակ: Այդ օրվանից մանյակը դառնում է աղջկա թալիսմանը:   Այդ

«Ամնեսթի ինթերնեյշնըլ». Ադրբեջանը կրկին տապալեց արդարադատության կայացումը Ջաբար Սավալանի գործով

«Ամնեսթի ինթերնեյշնըլ» կազմակերպությունը կրկին վերահնչեցնում է իր կոչը` անհապաղ ազատ արձակել Ջաբար Սավալանին: Հերթական անգամ այս հարցին իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձավ այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո, որով ուժի մեջ մնաց քսանամյա քաղաքական ակտիվիստի հարցով ընդհանուր իրավասության ատյանի ընդունած որոշումը` երկուսուկես տարվա կալանքը: «Ադրբեջանական դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանում չկա օրենքի գերակայություն այն

Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի

Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները նշանակվել են 2012 թվականի մարտի 25-ին: Համապատասխան որոշումն այսօր ընդունել է Հանրապետության խորհրդարանի նախագահությունը՝ վկայակոչելով երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածները: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ  Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ վկայակոչելով հայտնաբերած ընտրախախտումները: Այդ ընտրությունների առաջին փուլը տեղի էր

Տյումենում ոստիկանները ծեծի են ենթարկել սրճարանների հարյուրավոր հաճախորդների

ՌԴ Տյումենի մարզի տասնյակ քաղաքացիներ են տուժել  Զավոդոուկովսկ քաղաքում նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը անցկացված ոստիկանական շուրջկալի արդյունքում: Life News-ի փոխանցմամբ, ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել են մի քանի սրճարաններ եւ ծեծի են ենթարկել ավելի քան 150 մարդու, ընդ որում՝ տուժողների թվում են նաեւ սրճարանների այցելուները, այդ թվում՝ մի հղի կին: Հատուկ գործողության արդյունքում , սակայն,

«Երիտասարդ դասախոսները շատ բան ունեն սովորելու ավելի տարիքով դասախոսներից»

Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի իստիտուտն այսօր արդեն վերանորոգված է: Ուսանողներն ուրախ են. դասերն անցկացնում են նորմալ պայմաններում: Մի շարք ուսանողներ էլ բողոքելու բան ունեն. Մարզաառողջարարական ֆակուլտետի ուսանողուհիները բողոքում են ճաշարանից: Ասում են՝ այնտեղ հիմնականում տղաներն են նախաճաշում: «Կուզենայինք, որ մենք էլ օգտվեինք բուֆետից: Մեր համար պայմաններ ստեղծեին, որ հանգիստ գնայինք այնտեղ ու մեզ անհարմար չզգայինք»,-

ԵՄ քաղաքացիները չեն հավատում, թե եվրագոտում ծայր առած ճգնաժամը առաջիկայում կհաղթահարվի

Եվրամիության քաղաքացիների 71 տոկոսը չի հավատում առաջիկայում ճգնաժամը հաղթահարելու ԵՄ իշխանությունների ունակությանը: РИА -Новости-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը՝ վկայակոչելով եվրոպական երկրների բնակիչների շրջանում անցկացված հարցախույզը: ԵՄ աշխատանք ունեցող քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը՝ 35 տոկոսը, վախենում է կորցնել իր աշխատանքը, 87 տոկոսը կարծում է, որ վերջին տարիներին աղքատության մակարդակն աճել է: Ընդսմին, շուրջ

Պլանկինգ կամ տախտակացում

20- ամյա մի երիտասարդ զոհվել է պատշգամբում պլանկինգի անհաջող փորձ կատարելիս: Երիտասարդները կարծում են, որ մեր առօրյան շատ պարզ ու անշուք է, իսկ սպորտաձը թույլ է տալիս օրը ավելի հետաքրքիր և ուրախ դարձնել, նրանց ասելով՝ նպատակը մարդկանց ժպտալ սովորեցնելն է:  Այսօր էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները հնարավորություն  ունեն իրենց ուժերը փորձելու Հայաստանում զարգացող մեկ այլ սպորտաձևում, որը

«Հին Էրիվան հոլդինգի» աշխատակիցները ցույց արեցին ընդդեմ «Յունիբանկի»

«Յունիբանկ, հետ քաշե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը  Հին Էրիվան հոլդինգից», «Պահանջում ենք Վարդան Աթայանի հրաժարականը» պաստառներով, այսօր «Հին Էրիվան հոլդինգ»ընկերության  աշխատակիցները հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի գլխավորությամբ, «Յունիբանկի» շենքի առջեւ ցույց էին կազմակերպել: Պարոն Տեր-Առաքելյանի խոսքերով, 7 ամիս է, ինչ Յունիբանկի տնօրինության հետ չեն կարողանում ոչ մի կերպ բանակցել. «Յունիբանկն իր գործողություններով ցույց տվեց, որ ուզում են

Կիեւում ցրել են բողոքի ցույցը

Ուկրաինայում շարունակվում են դեռեւս սեպտեմբերից սկսված հակակառավարական բողոքի ակցիները, որոնք ուղղված են երկրի կառավարության կողմից քաղաքացիների որոշակի խմբի արտոնությունները չեղյալ համարելու որոշման դեմ: Կիեւում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորներն ու Աֆղանսատանի պատերազմի վետերանները ստիպված են եղել ձեռնամարտի բռնվել ոստիկանության «Բերկուտ» հատուկ ջոկատի զինծառայողների հետ: Newsru.ua-ի մատուցմամբ, քաղաքական գործիչներից ոմանք դժգոհ քաղաքացիներին կոչ են արել դադարեցնել բողոքի

«20 տարի հետո մենք կունենանք «ռոբոտացված»,ագրեսիվ ու նյարդային սերունդ »

«Երբ փոքր էի, երազում էի հայտնվել պանրով պատված մի տնակում, ինչպես Հենզելն ու Գրետելը: Վերջերս այդ հեքիաթը կարդում էի երեխաներիս համար, հիմա ուզում եմ, որ նրանք լավ մարդիկ դառնան »,-ասում է Լիլիթը: Հեքիաթը գրական սեռ է, որը հասանելի ու հետաքրքիր է թե՛ փոքրիկներին, և թե մեծահասակներին: Դրանք կրթում են երեխաներին, տալիս են մշակութային գիտելիք: «Երեխաների

«Լրագրողները մեր լավագույն դաշնակիցներն են»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած «Լրագրողների եւ փաստաբանների աշխատանքի արդյունավետությունը»  թեմայով սեմինար-քննարկմանը կարծիք հայտնեցին ներկա փաստաբանները Քննարկմանը ներկա  էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր հիմնականում լուսաբանում են մարդու իրավունքներին առնչվող դատական գործերը: Երկուստեք արտահայտվեցին համագործակցությունը դրական եւ արդյունավետ գնահատող կարծիքներ: Փաստաբան Վահե Գրիգորյանը կարեւորեց այն դերակատարումը, որով լրագրողները հասարակական լայն

Նոր Երզնկայում` նոր ջրատար

Նոր Երզնկա գյուղի նորաստեղծ թաղամասի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով «Կանթեղ» ՍՊԸ-ն «Շոր-Շոր – Երևան» մայրուղային ջրատարից դեպի Նոր Երզնկա կառուցել է 1700 մետր երկարությամբ և 100-150մմ տրամագծով ջրատար: Նոյեմբերի 29-ին նշված ջրատարների հատման վայրում կառուցված դիտահորում կատարվում էին միացման աշխատանքներ և տեղադրվում էր փական: Այսուհետ գյուղի բնակիչները «Տեխնիկական պայմանների» առկայության

Երիտասարդները չեն բողոքել. պասիվ կյանքի պատճառներից մեկը

20-ամյա Լյուդմիլայի  զբաղմունքը տանը լինելը, հեռուստացույց դիտելը եւ  « ինտերնետով զբաղվելն է»: Նա Ստեփանավան քաղաքից է, ասում է՝  դպրոցն ավարտել է եւ  « նստել տանը»: Նույն քաղաքի բնակիչԿարեն Պետրոսյանն էլ պատմում է՝ աշխատանքից հետո  հիմնականում փողոցներն  է«չափչփում», իսկ   «ամռանը գնում ենք սադում կամ հրապարակում նստում »,- ասում է նա: Ստեփանավանցիները  բողոքում են՝ զբաղմունք չունեն: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության,

«Հասնել զրոյի» քարոզարշավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «World Wision»-ի Հայաստանի գրասենյակը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, սկսել է «Հասնել Զրոյի» քարոզարշավը, որը 2008-2014 թվականների համար ընդունված եւ Հայաստանում իրականացվող «ՁԻԱՀ-ի կանխարգելում Հարավ-կովկասյան բնակիչների շրջանակում» ծրագրի բաղկացուցիչ է: Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի այն 10 գյուղերում, որտեղից շատ են արտագնա

Տիգրան Մանսուրյան. «Ռեքվիեմում» միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը

Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում նոյեմբերի 19-ին ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի, RIAS կամերային երգչախմբի, Քրիստինա Քայզերի (սոպրանո), Էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն) մեկնաբանմամբ կայացել է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» պրեմիերան: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այս ստեղծագործության վրա աշխատել է շուրջ 10 տարի. «Միացրել եմ լատինական լեզուն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031