Օրվա լրահոսը

Նիկոլայ Վալուեւը փոխել է մասնագիտությունը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի դեմքերից մեկը` գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեվը, նշանակվել է գնդակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր: Մարզաձեւի ֆեդերացիայում դրանում զարմանալի ոչինչ չեն տեսնում: Ընդհակառակը, այնտեղ համոզված են, որ սրանից հետո հոկեյիստներն իրենց թիկունքում հզոր աջակցություն կզգան եւ դա կանի այն մարդը, ում ամբողջ աշխարհն է ճանաչում: Բայց սա դեռ ամբողջը

«Էն սպիտակ ձիով ասպետի կողքինն եմ…»

Ոչ բոլոր սիրային պատմություններն են երջանիկ ընթացք ու ավարտ ունենում, Գևորգի ու Տաթևիկի պատմությունը առանձնանում է իր հետաքրքիր ու արկածային ընթացքով: Նրանք սովորում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: Ինչպես «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում նշում է Գևորգը, Տաթևիկին դժվար էր նկատել ֆակուլտետի աղջիկների մեջ, բայց մի օր, երբ ինքը արդեն հոգնել էր անվերջանալի «պրպտումներից» և ֆակուլտետի միջանցքներից

Խաղաղ պայմաններում Հայաստանը գուցե կորցնի եւս մեկ գյուղ

Տավուշի մարզի Քյամառլու, Ղայամաղլու եւ Ալբայրամլու ադրբեջանական գյուղերի հարեւանությամբ գտնվում է Բարեկամավան, նախկինում ` Դոստլու գյուղը: Գյուղի բնակիչները պատմում են, որ նախկինում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները միասին առեւտուր են արել եւ եղել բարեկամական հարաբերությունների մեջ: Այստեղից էլ ծագել է Դոստլու անունը, որը թարգմանաբար նշանակում է բարեկամ: Սակայն պատերազմական տարիներին գյուղը դժվարին օրեր է ապրել: Լինելով

Հայկ Հակոբյանը ցույց տվեց 5-րդ արդյունքը

Ավարտվեց նաեւ ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց գերծանր քաշայինների պայքարը «B» խմբում, որտեղ հայաստանցի Հայկ Հակոբյանը երկամարտի 395 (180+215)  արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Իսկ թե նա քանի՞ միավոր բերեց մեր թիմին, պարզ կդառնա միայն ուժեղագույնների պայքարի ավարտից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կրասնոդարցի հանդբոլիստները մերոնցից ուժեղ էին

Հայաստանի հանդբոլիստները ՀՀ վարչապետի գավաթի միջազգային երրորդ խաղարկության երկրորդ օրը այսօր «Միկա» մարզական ակումբում հանդիպեցին Ռուսաստանը ներկայացնող Կրասնոդարի ՖԻՄԱ-ին ու պարտվեցին 27:34 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Այսօր կույրերի միջազգային օրն է

1745 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայը, ով Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնադրել է դպրոցներ հատուկ կույրերի համար: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման՝ նրա ծննդյան օրը դարձել է կույրերի միջազգային օր: Վալենտին Գայն է ստեղծել հատուկ տառեր եւ գրքեր, որպեսզի կույրերը կարողանան գրաճանաչ դառնալ: Նրա համոզմամբ այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության հետ

«Պարոն Վարչապետ հրավիրում եմ խաշի, մի լավ կխմենք». Հրավեր ֆեսյբուքից

   Շնորհավոր տոնդ, ուսանո՛ղ, շնորհավոր տոնդ երիտասարդ: Այս կարգախոսով նոյեմբերի 10 հազարավոր ուսանողներ հավաքվեցին Մարզահամերգային համալիրում: Սակայն համերգից հետո ոչ այնքան  հիշվեց  Թաթան ու նրա  «ցնցող» կատարումները, որքան պետական պաշտոնյայի ելույթը: Հանրապետության վարչապետը ներկա էր համերգին, մի հատվածում նաև  հանդես եկավ ելույթով: Շատերը համարեցին, որ դա ալկոհոլի և խմածության արդյունք էր, շատերն էլ տեխնիկական խոտան 

Հրդեհ՝ «Փարիզյան» խաղատանը

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում՝  «Փարիզյան» խաղատանը հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է խաղատան տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հայտնում է ԱԻ նախարարությունը:

Մի քանի ժամից Փարիզում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն

Քիչ առաջ Փարիզում պայքարն սկսեցին ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց +105 կգ քաշային կարգի «B» խմբի ծանրորդները, որոնց մեջ է նաեւ Հայկ Հակոբյանը: Նա միանշանակ մեդալի չի հավակնում, բայց կարող է այնքան անհրաժեշտ օլիմպիական վարկանիշային միավորներ բերել մեր տղամարդկանց հավաքականին: Իսկ երեկոյան կանանց եւ տղամարդկանց ուժեղագույն գերծանր քաշայինների մրցելույթներով աշխարհի առաջնությունը կավարտվի: Միայն դրանից հետո աշխարհի

Վթարի է ենթարկվել հոկտեմբերի 27-ի գործով դատավորի որդին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 13-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում Երեւանի Մյասնիկյան պողոտայում 26-ամյա Յուրի Ուզունյանը վարելով իրեն պատկանող ՎԱԶ-21214 մակնիշի 80 ՏՏ 800 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թիվ 38/4 հասցեի դիմացի սյանը: Վթարի հետեւանքով Ուզունյանը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւոր

Քիչ է մնում առանց բանակի գնա` մեր հողերը հետ բերելու.Կույր երեխաների ցանկությունները, նպատակները եւ նախասիրությունները

  Այսօր կույրերի միջազգային օրն է: «Առավոտ երիտասարդականը» եղել է Երեւանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց եւ զրուցել այնտեղի սաների հետ: Ալլչկան 13 տարեկան է ու չնայած որոշ խոչընդոտների` սովորում է գերազանց: Սիրում է հայոց պատմություն եւ հայոց լեզու առարկաները: Պատմեց, որ տեսնում է բոլոր գույները, որոնցից առանձնացնում է

Նա է այն միակը

Փակված դռներ, որ երբեկ չեն բացվի կրկին…Երբ բանը հասնում է վերջին, միշտ սկիզբն ես հիշում: Սկսում ես հիշել, վերլուծել ու այդժամ նոր պատրաստ ես ինքդ քեզ ասել` ինչու՞, կամ ինչպե՞ս: Այդժամ մեղադրում ես ինքդ քեզ, որովհետև միայն կորստից հետո ես զգում կորցրածիդ  գինը, այդ պահին դու այլևս այն նույն ինքնավստահ  «առյուծը»  չես, որ ցանկության դեպքում

Հակոբ Առաքելյանը արժանացել է բրոնզե մեդալի

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների երկրորդ օրը 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Վաղը մրցագորգ դուրս կգան Մարտին Միրզոյանը՝ 62 կգ ք/կ, Մավրիկ Նասիբյանը՝ 82 կգ ք/կ  /մարզական սամբո/ և Մուշեղ Հակոբյանը՝ 52

Շախմատային գերաստղերը մեկնում են Մոսկվա

Նոյեմբերի 16-25 -ը Մոսկվայում կայանալու է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլալի 6 -րդ միջազգային հեղինակավոր հուշամրցաշարը, որին մասնակցելու հրավերն ընդունել եւ հաստատել են շախմատի տասը գերաստղեր: Նրանց մեջ է օլիմպիական կրկնակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը ((Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու

«Շաշաստանը» շատ ճիշտ վերնագիր է»

Նոյեմբերի 10-21 ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը: Այն դրսեւորվելու եւ Ճանաչում ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում շատ երիտասարդների: Միջոցառումը «վերածնվել է» եւ ընդարձակվել` ներբուհականից վերածվելով հանրապետական փառատոնի: Այսօր «Մետրո» թատրոնում ներկայացվեցին թումանյանական հեքիաթները` իրենց միամիտ եւ պարզ հերոսներով: Սիրված կերպարներին մարմնավորել էին  նույն թատրոնի սաները, ներկայացման ռեժիսորն էր Նիկոլայ Ծատուրյանը: Հանդիսատեսի

Դուք ինչո՞ւ սափրեցիք գլուխներդ

Շատ հարգում եմ Մարիամ Սուխուդյանին եւ մեր բոլոր բնապահպաններին: Համարում եմ, որ նրանք իրոք մեծ գործ են անում: Եվ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ամենամեծ հաղթանակն եմ համարում, որ կարողացան փրկել Թռչկանի ջրվեժը: Այս ամենով հանդերձ՝ ոչ կերպ չեմ հասկանում գլուխները սափրելն իբրեւ զոհաբերություն ներկայացնելու տրամաբանությունը: Կատարվածի շնորհիվ թերեւս միայն սափրագլուխների համարումը վերանայվի, թե կան նաեւ

Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում հանդիպումներ է ունենում տեղաբնակների հետ

Երեկվանից Սյունիքում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր կուսակից ընկերների հետ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքների բնակչության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մարզային հանդիպումները նախընտրական շրջանի հետ որեւէ կապ չունեն, սրանք ուղղակի հանդիպումներ են հասարակության հետ, ծանոթանալու նրանց խնդիրներին, լսելու նրանց տեսակետներն ու հուզող հարցերը, եւ տեղերում առաջ քաշվող այդ առաջարկները

Որտե՞ղ կանցկացվեն աշխարհի առաջնությունները հետօլիմպիական տարիներին

Օլիմպիական խաղերի տարիներին աշխարհի առաջնություններ չեն կազմակերպվում: Բացառություն չէ նաեւ 2012 թվականը: Դրա փոխարեն օլիմպիական որոշ ձեւերի ներկայացուցիչներ եկող տարի հանդես կգան վարկանիշային մրցաշարերում: Փարիզում` ծանրամարտի աշխարհի առաջնության օրերին անցկացված մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովը որոշել է, թե 2013-2015 թվականներին որ երկրներում են լինելու տարբեր տարիքային խմբերի համաշխարհային ստուգատեսները: ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ 2013 Վարշավա (Լեհաստան) 2014 Աստանա

Ոստիկանները հեռացրել են «թռչկանցիներին». պայքար՝ Հրազդանի համար

«Թռչկանի պաշտպանության» նախաձեռնող խմբի 6 անդամներ այսօր ուղեւորվել են Հրազդան՝ տեղում ծանոթանալու երկաթի հանքի հետ կապված խնդիրներին, տեղանքին, սակայն ժամանել են ոստիկանները եւ նրանց ստիպել լքել այդ տարածքը: Այս մասին «Առավոտին» փոխանցեց «Թռչկանի պաշտպանության» նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մարտիրոսյանը: «Պարզվեց՝ լայն թափով հորատման աշխատանքներ են իրականացվում: Կային մի քանի ռուսներ, որոնք մեզ փորձում էին ամեն

Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանում է

Քիչ առաջ Կապանում ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը սյունեցիներին հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել, է որ սա նախընտրական այց չէ, նախընտրական այցով դեռ կգան: «Ժառանգության» ներկայացուցիչներըն խոսել են Հայաստանում առկա խնդիրներից եւ լուծումներ առաջարկել: Մանրամասները՝ քիչ հետո: Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Սեյրան Օհանյանը պարգեւատրել է Տարոն Մարգարյանին

Մայրաքաղաքում գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կուսակցությունները էլեկտորատ են կորցնում

Քաղաքական կուսակցությունները, կույրերին անտեսելով, ընտրողների լուրջ զանգված են կորցնում:  Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց  «Հարմոնիա» հ/կ նախագահ Ալբերտ Աբգարյանը: Նրա խոսքերով,  նախընտրական շրջանում բոլոր կուսակցությունները  իրենց գերակա ծրագրերում ընդգրկում են հաշմանդամների խնդիրների լուծմանն առնչվող քայլեր, բայց նրանց խոստումներն այդպես էչ մնում են թղթերի վրա: «Վերջին տարիներին ոչ մի առաջընթաց չի նատվել»,- դժգոհեց պարոն Աբգարյանը:  Կույրերի

Ձայնային խոտա՞ն, թե՞ հարբած վարչապետ. Տիգրան Սարգսյանը պատասխանել է իր բլոգում

Երեկ երեկոյան Youtube-ում հայտնված տեսահոլովակի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է իր բլոգում եւ «Ֆեյսբուքի» իր էջում: Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության օրվա առիթով մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Թաթա Սիմոնյանի համերգի եւ վարչապետի՝ ոչ հարիր խոսքին էր վերաբերում. «Ֆեյսբուքում» բուռն քննարկում էր, թե վարչապետը հարբել է: «Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը,

«Դուք դառնում եք բութ ու էն էլ ոչ շատակեր». Վահրամ Սահակյան

«Առավոտ երիտասարդականը» գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց ՝ ի՞նչ խնդիրներ ունի հայ երիտասարդը:   «Երիտասարդության լավ մասը, որը մնացել է, վախենում եմ կուլ գնա: Ես ուզում էի ընդհանրապես հավաքվեք ինձ մոտ: Առաջ հավաքվում էին 25-30 հոգի, բնականաբար անվճար: Շաբաթական 2, 3 անգամ: Խոսում էինք արվեստից: Այսօրվա ինստիտուտները ո՞նց են սովորեցնում: Մեկը ավարտել էր պատմագիտականը, չգիտեր՝

«Ես ատում եմ ժողովրդավարությունը»

«Դուք հո գի՞ժ չեք. Ո՞նց կարա նորմալ մարդը 100 սերիա գրի»: Վահրամ Սահակյանն այսպես է պատասխանել, երբ նրան առաջարկել են սերիալի սցենար գրել: Այս մասին նա այսօր լրագրողներին պատմեց «Սլաք» մամուլի ակումբում: Վահրամ Սահակյանը, ինչպես ինքն է նշում, երբեք չի բողոքել կամ վատաբանել Մշակույթի նախարարությանը, սակայն հիմա ասելիք շատ ունի . «Այն, ինչ որ արվեստի

Վանաձորյան հիվանդությունները «երիտասարդացել են»

Վանաձորի երիտասարդները բողոքում են իրենց առողջական վիճակից: 20-ամյա Հարություն Սիմոնյանը բողոքում է սրտի մշտական ցավից` ասելով. «Երբ անհանգստանում եմ կամ շատ մտածում, սիրտս սկսում է ծակել: Հիմա ոչ միայն ծակում է, այլև` ցավում»: Ներվային անկայուն համակարգի մասին էլ խոսում է քսաներեքամյա Հեղինեն: Այժմ այն հիվանդությունները, որ նախկինում բնորոշ էին գլխավորապես մեծահասակներին, հատկանշական են դարձել երիտասարդների

Ե՛ւ պատժել են, ե՛ւ պարգեւատրել

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար: Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են նաև պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցներ, բարձրաստիճան

Միշտ իմ սրտում (հանդիպում)

Դա պատահեց տարիներ առաջ: Բայց պատահեց: Կյանքումս պատահականությունները պատահաբար չեն պատահում: Այս անգամ էլ. այն իր խորհուրդն ուներ: Դրա բացահայուտմն եղավ կրկին տարիներ անց: Լուսապայծառ օր էր: 2009թ.-ի հոկտեմբերյան մի օր էր: Արեւը շողում էր բոլորի համար, իսկ իմ արեւն ինձ էր սպասում, ավելի անկեղծ՝ ես էի սպասում նրան: Արեւ, որ ինձ միշտ ջերմացրել էր

Հայաստանը վստահ հաղթեց Վրաստանին

Այսօր «Միկա» մարզակումբի դահլիճում մեկնարկեց հանդբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության միջազգային ավանդական 3-րդ մրցաշարը, որին բացի Հայաստանից մասնակցում է եւս երեք երկրից ժամանած թիմ: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 33:22 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Վրաստանի նկատմամբ: Երկրորդ խաղում միմյանց դեմ ելան Ռուսաստանն ու Ուզբեկստանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031