Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դառնում եք բութ ու էն էլ ոչ շատակեր». Վահրամ Սահակյան

Նոյեմբեր 12,2011 17:31

«Առավոտ երիտասարդականը» գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց ՝ ի՞նչ խնդիրներ ունի հայ երիտասարդը:

 

«Երիտասարդության լավ մասը, որը մնացել է, վախենում եմ կուլ գնա: Ես ուզում էի ընդհանրապես հավաքվեք ինձ մոտ: Առաջ հավաքվում էին 25-30 հոգի, բնականաբար անվճար: Շաբաթական 2, 3 անգամ: Խոսում էինք արվեստից: Այսօրվա ինստիտուտները ո՞նց են սովորեցնում: Մեկը ավարտել էր պատմագիտականը, չգիտեր՝ Օգօստոս կա՞յսրնա շուտ ապրել, թե՞ Բոնապարտը: Իրան չէին սովորացրել, ինքը չգիտեր: Իրանք կամաց-կամաց սովորեցին: Հիմա նոր գտա խելոք, շնորհքով երիտասարդներ՝ դերասաններ, երաժիշտներ, լրագրողներ: Իրանք հետո չկարողացան գալ. գործեր ունեին: 20 տարեկան երեխան գործերից մեռնում ա: Էդ ոնցա, որ ես 50 տարեկան եմ ու հասցնում եմ օրվա մեջ 2 ժամ գիրք կարդալ, 2 ժամ երաժշտություն լսել ու գործերս էլ հասցնել: Դուք դառնում եք բութ ու էն էլ ոչ շատակեր, որովհետեւ փող էլ չեք աշխատում, որ ուտեք: Այն երիտասարդությունը, որը հիմա խաղում է սերիալներում, դրանցից 90%-ը դառնալու ա աղբ:
Այսօրվա երիտասարդությունը խնդիր չունի: 90 տոկոսը լրիվ խելագարվել, խենթացել է, որոնց համար իրանց արվեստը գոյություն չունի»:

 

90  %-ի մեջ չմտնող՝  Լիլիթ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930