Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ինչո՞ւ սափրեցիք գլուխներդ

Նոյեմբեր 12,2011 21:06 Share

Շատ հարգում եմ Մարիամ Սուխուդյանին եւ մեր բոլոր բնապահպաններին: Համարում եմ, որ նրանք իրոք մեծ գործ են անում: Եվ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ամենամեծ հաղթանակն եմ համարում, որ կարողացան փրկել Թռչկանի ջրվեժը:

Այս ամենով հանդերձ՝ ոչ կերպ չեմ հասկանում գլուխները սափրելն իբրեւ զոհաբերություն ներկայացնելու տրամաբանությունը:

Կատարվածի շնորհիվ թերեւս միայն սափրագլուխների համարումը վերանայվի, թե կան նաեւ ԱՅՍ ՏԵՍԱԿ սափրագլուխներ: Գուցե էլի վատ չէ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել