Օրվա լրահոսը
Մրցանակային տեղ չի լինի
Սանկտ Պետերբուրգում երեկ պետք է ավարտվեր Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որտեղ, անկախ վերջին տուրի արդյունքներից, Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղերի հավակնություններ չունեն: Նախավերջին տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ուներ Զավեն Անդրիասյանը: Նա 5,5 միավորով զբաղեցնում էր ընդամենը 19-րդ հորիզոնականը: Մեր մյուս շախմատիստներն ունեին այսպիսի ցուցանիշներ: 49. Կարեն Գրիգորյան՝ 5,0 51. Հրանտ Մելքումյան՝ 5,0 60. Դավիթ Պետրոսյան՝
Համեստ մրցելույթներ
Ինչպես եւ սպասվում էր՝ Հայաստանի ներկայացուցիչները համեստ մասնակցություն ունեցան Մոսկվայում անցկացված լողի աշխարհի գավաթի խաղարկության նախավերջին փուլում: Աղջիկների պայքարում Մոնիկա Վասիլյանը ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում 28,60 վայրկյանով ցույց տվեց 39-րդ ցուցանիշը, իսկ նույն մրցաձեւի 100 մետրում գրավեց 5-րդ տեղը (1.02,50): Տղամարդկանց մրցակցությունում Հարություն Բարխուդարյանը 50 մետր ազատ ոճում 25,05 արդյունքով նույնպես 39-րդն էր, իսկ
Հսաղթական մեկնարկ
Երեկ Մոսկվայի հանրահայտ ԳՈՒՄ-ի ցուցադրությունների սրահում մեկնարկեց աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հինգերորդ հուշամրցաշարը: Դրան նախորդած վիճակահանության արդյունքներով 10 գրոսմայստերների ցուցակում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին բաժին հասավ չորրորդ անվանակարգը: Իսկ դրանից հետո հայտնի դարձան նաեւ առաջին տուրի զույգերը: Արոնյանը պայքարն սկսեց սպիտակ խաղաքարերով եւ հաղթեց մրցակցին՝ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին: Մյուս
ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով, Երեւանում, օգոստոսի 27-ին ստորագրվել էր եռակողմ Մտադրությունների հուշագիր՝ ԳԱՏԱՀ-ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի եւ հանրահայտ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջեւ: Նախաձեռնության արդյունքում, որն ըստ էության հանդիսանում է ԳԱՏԱՀ-ի անհամեմատ ավելի լայնամասշտաբ՝ «Հայկական վիրտուալ գրադարան» հնարավոր ծրագրի նախնական փուլը, արդեն նոյեմբերի 1-ից, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի գիտակրթական ցանցի
Չարենցի տունը վաճառվում է
Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի՝ Կարսում գտնվող հայրական տունը վաճառքի է հանվել 250 հազար թուրքական լիրայով: Այս մասին է գրում թուրքական Hurriyet օրաթերթի հոդվածագիր Իրեմ Քյոքերը՝ Եղիշե Չարենցին, Կարս քաղաքում գտնվող նրա հայրական տանը եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իր հրապարակման մեջ: Փորձելով թուրք հանրությանը ներկայացնել Եղիշե Չարենցի՝ հայ ժողովրդի համար ունեցած անգնահատելի դերակատարությունը, Իրեմ Քյոքերը,
Մաթեւոսյանական ցուցահանդես
Երեկ Նկարիչների միությունում բացվեց «Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդես՝ զուռնա-դհոլով եւ շոկոլադով: Կազմակերպիչները փորձել էին օրիգինալ լինել: Երեւանի պետական կոնսերվատորիայի երեք ուսանող, որոնցից երկուսը Գեւորգ Դաբաղյանի դասարանից էին, ժողովրդական մեղեդիներ էին նվագում: Ցուցահանդեսը հյուրեր շատ ուներ: Ցուցահանդեսը նվիրված էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին: Ներկայացված էին նկարիչներ Փափագ Ալոյանի, Համլետ Աղամյանի, Հովիկ Անտոնյանի, Անատոլի Ավետյանի, Հենրիկ
«ԳԻՏՆԱՆՔ՝ ԻՆՉ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՆԱՆՔ»
Թատերարվեստի լիբանանահայ նահապետ Պերճ Ֆազլյանի դիտարկումները Ամիսներ առաջ Հայաստանում էր կենդանի լեգենդ, սփյուռքահայ բեմադրիչ, դերասան, Լիբանանի թատրոնի հիմնադիր, աշխարհի տարբեր անկյուններում իր բեմադրությունների համար բարձր պարգեւների արժանացած արվեստագետ Պերճ Ֆազլյանը: Միաժամանակ 4 ներկայացում բեմադրելու համար արաբական թերթերից մեկը՝ «Ալ Շապաքէն», նրան համեմատել էր մարդու հետ, ով մի ձեռքով 4 ձմերուկ է պահում: Երբ հիշեցրինք այս
ԵՄ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, թե հոկտեմբերին այդ երկրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կեղծվել են հօգուտ իշխող՝ Ռեգիոնների կուսակցության: Այդ ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների առնչությամբ մտահոգություն է հայտնել նաեւ Եվրամիությունը: Այդ մասին ասված է Կիեւում ԵՄ ներկայացուցչության հրապարակած հայտարարության մեջ. «ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը մտահոգված
ԿՈՒԲԱՅՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 68 ՄԱՐԴ
Կուբայի պետական ԶԼՄ-ները հայտնել են երկրի կենտրոնական հատվածում Սանտյագո-դե-Կուբայից- Հավանա չվերթ իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկվելու մասին: Ինքնաթիռում 68 մարդ է եղել, նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել: Վթարի ենթարկված եւ Aero Caribbean կուբայական ընկերությանը պատկանող երկշարժիչանոց ինքնաթիռում 28 օտարերկրացի է եղել, այդ թվում՝ 10 եվրոպացի եւ Ճապոնիայի մեկ քաղաքացի: Հաստատված է, որ ինքնաթիռում ՌԴ քաղաքացիներ
BBC-ՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Բրիտանական BBC-ի մի քանի հազար լրագրողները մասնակցում են 48-ժամյա գործադուլի: Այսօրինակ ակցիայի շարժառիթը ընկերության կողմից կենսաթոշակային հիմնադրամի ձեւավորման մեջ առաջարկվող փոփոխություններն են: Դրանց համաձայն, կենսաթոշակային հատկացումների ծավալը կրճատվելու է՝ 7 տոկոսից հասնելով 6-ի: Գործադուլը վերաբերում է BBC ռադիոկայանի, հեռուստաընկերության եւ կայքի լրագրողներին: Ի դեպ, այս տեղեկատվությունը փոխանցել է հենց BBC գործակալությունը:
ԶՈՀՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանում թռիչքից քիչ անց տարանցիկ չվերթ իրականացնող եւ JS Air ավիաընկերությանը պատկանող Beech տեսակի փոքր ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել: BBC-ի փոխանցմամբ, իշխանությունները հաղորդել են, որ ինքնաթիռում եղած բոլոր 21 անձինք զոհվել են: Նրանք եղել են իտալական ENI նավթային ընկերության աշխատակիցներ: Աղետի պատճառը, Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Փերվեզ Ջորջի ասելով, «շարժիչներից մեկի
Մեծ Բրիտանիան ավիափոխադրումների նոր արգելքներ է սահմանել
Մեծ Բրիտանիան լրացուցիչ ստուգումների կենթարկի ասիական որոշ քաղաքներից ժամանող ինքնաթիռների բեռները: Դա պայմանավորված է Եմենից ժամանող ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի հայտնաբերման՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերով: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է այդ երկրի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Համոնդը: Մեկ շաբաթ առաջ Լոնդոնի մոտ գտնվող օդանավակայանում եւ Դուբայի պահեստում ամերիկյան United Parcel Service եւ FedEx փոստային բեռնափոխադրող ընկերությունների
ՎՐԱՍՏԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՈՂՋ ՑԱՆԿԸ
Ուրբաթ օրը Վրաստանը հրապարակել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվածների ողջ ցանկը: Պարզվում է՝ դրանք ոչ թե 20 կամ 25-ն են, այլ՝ 15-ը, որոնցից երկուսը ավելի ուշ, իրենց մեղքն ընդունելու արդյունքում ազատ են արձակվել: Մյուսների մասով, ըստ Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության, դատարանը կալանավորման որոշում է կայացրել: Կալանավորվածներից 9-ը՝ Վրաստանի, չորսը՝ այդ թվում հայազգի Արմեն Գեւորգյանն
54. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
96-ամյա Հովհաննես Մկրտչյանը: 1940թ. Մոսկվայում չափարցի Քափունց Ռուբենի ստացած վկայագիրը: Արցախի խորհրդանիշի՝ Չափարի պեխու արմատները: Տեղ հասանք, ու քիչ անց Ռոմայի խնդրանքով մեզ հետ զրուցելու եկավ գյուղի ամենամեծահասակ մարդը՝ 96-ամյա Հովհաննես Մկրտչյանը, որին գյուղում Վահանես դայի էին ասում: Ընդառաջ գնացի, որ օգնեմ աստիճաններով բարձրանալու, սակայն նա ամենեւին դրա կարիքը չուներ: Առույգ եւ եռանդուն մարդ էր:
ԱՎՏՈԲՈՒՍՆ ԱՅՐՎԵԼ Է
Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհով (Օհանավան գյուղի մերձակայքում) ընթացող Կ. Մեծերիցյանին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 10 ԼՕ 407 պետհամարանիշի ավտոբուսը հրդեհվել է: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է Երեւանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի 1-ին մուտքից. բնական գազի խողովակում տեղի էր ունեցել բնական գազի արտահոսք եւ բռնկում:
ՎԱՅՐ ԷՐ ԸՆԿԵԼ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չեխովի փողոցի 33-րդ շենքի թիվ 1 բնակարանի բնակիչը վայր է ընկել բնակարանում եւ չի կարող բացել բնակարանի դուռը: Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 80-ամյա Նատաշա Գրիգորյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
ԿՈՏՐՎԱԾՔՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին՝ ՃՈ պահակակետի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում 40-ամյա Արա Հարությունյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 06 ՏՍ 368 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է 39-ամյա Արսեն Բենիամինյանին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի 61 ԼՏ 441 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Ա. Բենիամինյանը ստացել է կողոսկրերի կոտրվածք եւ տեղափոխվել
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ ՀԱՅ ԳԵՐՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը երեկ տեղեկացրել է, որ գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում: Գործի շրջանակներում նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: «Փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ վիճակում է գտնվում մարմինը, ինչպես է պահվել,
«Ուրեմն փող են ուզում»
Այդպես է մտածում ԱՄՆ քաղաքացին, որին ոչ մի կերպ չի հաջողվում փաստաթղթեր հանձնել՝ քաղաքացիություն ստանալու համար: «Ոնց որ մարդիկ հաճույք են զգում հաճախորդներին ձեռ առնել եւ ուղարկել կաբինետից կաբինետ»,- այս կարծիքն ունի անձնագրերի եւ վիզաների վարչության մասին ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Լեւոն Յաղուբյանը, ով 4 ամիս ցանկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, սակայն չի կարողանում:
«ԵՍ ԱՅՆ ՀԻՄԱՐՆԵՐԻՑ ԷԻ, ՈՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ»
Անահիտ Գեւորգյանը եղել է անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի քարտուղար, ԱԻՄ կուսակցության համակիրներից: 20 տարի հետո պատգամավորը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: – Պատգամավորի Ձեր լիազորություններն ավարտվելուց հետո մենք ոչինչ չգիտենք Ձեր մասին: Ինչո՞վ եք զբաղվել այս տարիների ընթացքում: – Մեր լիազորությունների դադարեցումը համընկավ Սահմանադրության փոփոխությունների հետ: Սահմանադրության քվեարկության հետ կապված
ԾՈՐԱԿԻՑ ՋՈՒՐ ՉԽՄԵ՛Ք
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին զանգել Կիլիկիա թաղամասի մի խումբ բնակիչներ եւ դժգոհում էին, որ առավոտից ջրի ծորակից կեղտաջուր է գալիս: Նրանց խոսքերով՝ «մեր խմելու ջուրը խառնվել է կոյուղուն, անտանելի հոտ է գալիս ջրից, այն խմել հնարավոր չէ»: Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ շինարարները ջրագիծը վնասել են: Ընկերությունից հորդորեցին
Հանքերը թալանել են
Առանց մի լումա բյուջե վճարելու Երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով «Գեոպրոմայնինգ գոլդ ՍՊԸ»-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերի շահագործման օրինականության հարցը, բազմաթիվ աղմկահարույց փաստեր հայտնեց: ՎՊ-ն իր եզրակացությունն արդեն ներկայացրել է ՀՀ կառավարությանը եւ առաջարկել քննարկել ընկերության հանքային իրավունքները դադարեցնելու հարցը: Ըստ ՎՊ ուսումնասիրությունների, պարզվել է, որ 2004 թվականի
«ՍԱՐՔԱԾ ԳՈՐԾԸ» ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Ռոմանից թմրանյութ չի գնել, նրա դեմ ցուցմունքներն էլ ջերմության մե՞ջ է եղել, երբ գրել է Մեր երկրում մարդկանց «գլխին գործ սարքելու» ու նրանցից ծեծով-ջարդով ցուցմունք կորզելու ավանդույթը ոստիկանությունը սերնդեսերունդ փոխանցում է: Եվ եթե որոշ դեպքերում ոստիկանությունն այդ մեթոդներով առաջնորդվելիս որոշակի հաջողությունների է հասնում ու հանցագործություններ բացահայտում, ապա մի շարք դեպքերում էլ պետությանն ուղղակի վնասներ է
«Մի՛ պիտակավորեք մարդկանց»
Զգուշացնում է հոգեբանը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետների նախաձեռնությամբ, երեկ համալսարանում երիտասարդ հոգեբանների համար գիտաժողով էր կազմակերպվել: 2 տարին մեկ անգամ կազմակերպվող այս գիտաժողովը, որը սովորաբար մասնակիցներ է ունենում նաեւ հանրապետության այլ բուհերից, այս անգամ ոչ ոքի չէր հետաքրքրել: Նախատեսված ժամանակից մեկ ժամ անց էլ դահլիճը դեռ դատարկ էր, իսկ գիտաժողովն էլ սկսելու մտադրություն չկար:
Գիրքը մնաց Նանյանի վրա
Ղեւոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատության ոդիսականը Օրերս Շիրակի մարզում սկսել են մի հետաքրքիր պատմություն շրջանառել՝ կապված նախկին մարզպետ Լիդա Նանյանի գրահրատարակչական գործունեության հետ: Ինչպես փոխանցում են «Առավոտի» աղբյուրները, դեռեւս այս տարեսկզբին հանրապետության մարզպետներին «պետպատվեր» էր իջեցվել՝ զբաղվել գրահրատարակչական գործունեությամբ ու մասնավորապես վերահրատարակել հայրենագիտական մեծ արժեք ներկայացնող Ղեւոնդ Ալիշանի գրքերը: Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրահանգվել էր
ԷԼԻ ԲՈՒՀԵՐ «ԿԼԻՑԵՆԶԱԶՐԿՎԵՆ»
ՎՊ նոր բացահայտումները Ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման գործընթացի վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել եւ մի շարք բուհերում հայտնաբերել լուրջ խախտումներ: Այս մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրան զարմացրել էր հատկապես այն փաստը, թե ինչպես է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանն արդեն մի քանի տարի
ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏՆՎԱԾ ՉԷ
Ըստ անկախ վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի, այդ պատճառով է, որ ԼՂՀ հարցում առաջընթաց չկա «Բանակցություններն ընթանում են, չկա որեւէ պատրանք, սակայն խնդիրը մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունների մեջ է, ինչը ե՛ւ ղարաբաղահայաստանյան կողմին, ե՛ւ Ադրբեջանին դարձնում է հակադիր երկու բեւեռներ»,- ի պատասխան վերջին շրջանում Հայաստանում թե Ադրբեջանում հաճախակի հնչող այն տեսակետի, թե ղարաբաղյան հարցում բանակցությունները փակուղու
ԿՆՈՋ ԴԻՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-11:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի եկեղեցուն հարակից գերեզմանոցի տարածքում ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել էին մերկ կնոջ դիակ՝ բռնության հետքերով: Դատական բժշկի տված նախնական եզրակացությունը հիմք
ՄԱՀ՝ ՇՄՈԼ ԳԱԶԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԻՑ
Երեկ, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 190 դպրոցի ետնամասում՝ Բաբաջանյան 133 շենքի հարեւանությամբ գտնվող թիվ 149 ավտոտնակում, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 890 համարանիշի ավտոմեքենա: Իրավապահները ավտոմեքենայում հայտնաբերել են կիսամերկ վիճակում մահացած երիտասարդ տղայի եւ աղջկա: «Առավոտի» տեղեկություններով՝ երիտասարդների մահվան պատճառը եղել է ավտոմեքենայից արձակված շմոլ գազը: Տղան՝ 20-ամյա
ՄԻՄԻԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ավազակապետական համակարգը համապետական ընտրություններով իշխանությունը չի զիջելու, եթե այդ ընտրության պատվիրատուն հասարակությունը չհանդիսանա»,- երեկ «Սարդարապատ» շարժման հրավիրած «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, ընդդիմության քայլերը պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ վարչախմբին պարտադրվի հրաժարական տալ եւ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: «Միայն