Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցի դպրոցի տնօրենին «Ոսկե մեդալ» տվեցին

Դեկտեմբեր 01,2011 20:17

Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը հիմնադրման 60-ամյակն է տոնում: Հոբելյանի կապակցությամբ, նաև կրթության ոլորտում ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանին՝ նրան է փոխանցել «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալը»: Աիդա Ղազարյանն իր ելույթում  շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին՝ բարձր գնահատանքի և մանկավարժների հանդեպ ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնարիկ Բելաբեկյանը, դասվարներ Սուսաննա Ապոյանը և Գոհար Բաղդասարյանը:

Հանդիսավոր երեկոյին ներկա են եղել նաև դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ ու պատվավոր հյուրեր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031