Օրվա լրահոսը
Կեղծ «առավոտցին»
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում է խնդրել ոմն Կարինե Սարգսյան: Նա փորձել է ներկայանալ որպես «Առավոտի» թղթակից: Կարինե Սարգսյանին հասկացրել են, որ գլխավոր դատախազը չի զբաղվում «սոցիալական աջակցությամբ»: Վերջին օրերին «Առավոտը» հաճախ է ստանում նույնաբնույթ ահազանգեր: «Առավոտի» անունից հանդես են գալիս անձինք, որոնք ոչ մի կապ չունեն թերթի հետ եւ իրենց արարքներով ստվեր են
Թալան՝ հուղարկավորության համար
«Արմինֆոն» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան Կրասնոդարում մի երիտասարդ մտել է խանութ եւ սպառնալով ատրճանակով` վաճառողուհուց պահանջել է խանութի կանխիկ գումարը: Վաճառողուհին հանցագործին է տվել 8 հազար ռուբլի: Ոստիկաններին հաջողվել է խանութում տեղադրված տեսախցիկների օգնությամբ պարզել երիտասարդի ինքնությունը: Շուտով կասկածյալին ձերբակալել են: Նա Հայաստանի 20-ամյա քաղաքացի է: Երիտասարդը ոստիկաններին բացատրել է, որ մահացել է
Դատապարտյալները տանիքից իջան
Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Վաղաժամկետ պայմանական ազատման համար ՀՀ նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին դիմած դատապարտյալները մերժվել էին: Դրանից հետո 15 եւ ավելի դատապարտյալներ բարձրացել էին տանիք եւ չէին իջնում այնտեղից: ՔԿՀ պատժիչ ռեսուրսը գնում էր միայն մի ուղղությամբ՝ Սեւան, կանխելու անհնազանդության հնարավոր զարգացումները: Դատապարտյալները ասում էին, որ մտադիր
ՊԱՇՏՊԱՆԸ ԲՈՂՈՔ Է ԲԵՐԵԼ
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 23-ին կայացրել է դատավճիռ, համաձայն որի՝ Արթուր Պողոսյանին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2009թ. նոյեմբերի 30-ից: Պաշտպան Վահագն Մանուկյանը վերաքննիչ բողոք է բերել: Նախապատմությունը հետեւյալն է: Երկու անհայտ անձանց կողմից Արման Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի
Ամանորին ընդառաջ
Տոնածառ ջան, տոնածառ… Երեկ, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոմայրուղում ականատես եղանք, թե ինչպես էր բեռնատար ավտոմեքենան տեղափոխում արմատախիլ արված հսկայական եղեւնին: Եղեւնու արմատները փաթաթել էին ցելոֆանով, իսկ բեռնատարին ուղեկցում էր 37 ՕՕ 700 համարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (նկարում): Հավանաբար, այս եղեւնին տեղափոխվում եւ զարդարելու է ինչ-որ օլիգարխի, պատգամավորի, ուժային կառույցի կամ պետական չինովնիկի ամառանոցի կամ
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ՝ ՑԻՆԿԵ ԵՎ ԱՍԲԵՍՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող Հերհեր գյուղը հայտնի է իր պատմական եւ բնական հուշարձանների առատությամբ: Մարզի 640 հուշարձաններից 140-ը գտնվում է այս գյուղի տարածքում: Հերհեր համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ տարեցտարի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Նրա խոսքով՝ Հերհերի զարգացմանը խոչընդոտում է միայն ճանապարհ չունենալը: Ի
Ճշտում
Երեկ «Առավոտը» ստացել է «Միկա լիմիտեդի» ճշտումը, որում ասված է. «Տեղեկացնում ենք ձեզ, որ «Միկա քորփորեյշնը» 2009-ի առաջին կիսամյակում վճարել է 2 մլրդ 999 մլն 147 հազար 700 դրամ, այլ ոչ 2 մլրդ 299 մլն 147 հազար 700 դրամ՝ ինչպես նշված էր «Արմավիան» հայտնվեց խոշոր հարկատուների ցանկում» հոդվածում»:
Ապագան տաղանդներինն է
երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. հանրապետության նախագահի կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում շնորհված իրենց պարգեւները: Պարգեւատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը՝ ավագ դպրոցի աշակերտներ: Արարողությանը ներկա է եղել նաեւ «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը: Նախագահի
Շոպենի անվան մրցույթը՝ նոյեմբերին
Նոյեմբերի 1-11-ը Երեւանում տեղի կունենա Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 200-ամյակին: Ինչպես, ըստ «Արմինֆոյի», երեկ հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մրցույթին կմասնակցի 12 հայ դաշնակահար: «Առաջին հայացքից դա մեծ թիվ չէ, բայց միաժամանակ Շոպենի երաժշտությունը շատ բարդ է, եւ մենք ուրախ ենք, որ այդքան երիտասարդ տաղանդներ պատրաստ են իրենց կատարողական
Եկեղեցին կօծվի
Հոկտեմբերի 31-ին՝ Սուրբ պատարագի ավարտին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու նորակառույց զանգակատունը: Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին, Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Զանգակատունը կառուցվել է մեկ տարում՝ տեղաբնակ Ստեփան եւ Սամվել Վարդանյանների բարերարությամբ: Զանգակատան կառուցումից զատ, բարերարներն ամբողջությամբ ստանձնեցին եկեղեցու հարդարման
«Հայբիզնեսբանկը» զլացել է
Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի մոտ տեղադրված «Հայբիզնեսբանկի» բանկոմատը սրանից դեռեւս 9 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, կուլ էր տվել «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի վճարային քարտը՝ սխալ PIN կոդ հավաքելու համար: Քանի որ քարտը «Ինեկոբանկինն» է, այն բանկը, որին պատկանում է բանկոմատը, պետք է քարտը հաներ եւ փոստով ուղարկեր «Ինեկոբանկ», որտեղից բանկի հաճախորդը պետք է ստանար
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՍԵԼ Է ՍՈՂԱՆՔԱՎՏԱՆԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
Իսկ պետությունից չնչին փոխհատուցում ստացած ընտանիքների մեծ մասն էլ պարտքերի տակ է ընկել Սյունիքի մարզի Քարահունջ գյուղն արդեն երեք տարի է, ինչ սողանքային գոտում է: 3 տարվա ընթացքում միայն 8՝ «բախտավոր աստղի տակ ծնված» ընտանիք է պետությունից փոխհատուցում ստացել ու տեղափոխվել նոր բնակարաններ: «Առավոտի» հետ զրույցում Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ դեռ 40 ընտանիք
«ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԴՐԱԿԱՆ»
Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն «ակնհայտորեն դրական» է որակել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով, որ Կովկասում ԱՄՆ քաղաքականության դերը նվազում է, ինչի ֆոնի վրա բավական ակտիվ է դառնում ռուսական քաղաքականությունը: Երկու երկրների նախագահների աստրախանյան հանդիպման կարեւորությունը, քաղաքագետի համոզմամբ, այն է, որ կողմերը հասան ռազմագերիներին փոխանակելու համաձայնության, ինչն ամրագրված
Եվրախորհրդարանի պատգամավորները Արցախում էին
Եվ զարմացել են, թե ինչու հայ փախստականների մասին գրեթե ոչինչ չեն իմացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին (Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ) եւ Դամիեն Աբադիին (Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ): Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հյուրերին ասել է, թե կարեւորում
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ»
Պնդում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Վերջերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել էր հայ-իրանական հարաբերություններին: «Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիներին այն շատ կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանն ապահովում է Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը: Կարեւոր են հարաբերությունները նաեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՅԴԵՆԻՆ
Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, հերքում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունները իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսակցության մասին: Ներկայացնում ենք այդ հայտարարությունը դեսպանատան թարգմանությամբ. «Փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ
ԵՄ-ն կընդունի՞ Նաիրա Զոհրաբյանի առաջարկը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն օրերս հետեւյալ նամակով դիմել է ԵՄ-Հարավային Կովկաս խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխին. «Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ վերջին շրջանում բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանոցների, հայկական պատմական խաչքարերի պղծման եւ ավերման հարցերը: Հիշեցնեմ, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ
Օլիգարխները չպե՞տք է մտնեն խորհրդարան
Որոշել են կատարել Սահմանադրության պահանջը Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ազգային ժողովի նախագահի մոտ վերջերս տեղի է ունեցել մի քննարկում, որի նպատակն է առաջարկություններ ներկայացնել ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ այդ փոփոխությունների, գործարարությամբ զբաղվողները զրկվելու են պատգամավոր դառնալու հաճույքից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ որպեսզի ԱԺ որոշ պատգամավորների կողմից չխախտվի այդ պահանջը, խնդիր է
ԵՎ ԷԼԻ՝ ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարզային հեռուստաալիքների դեպքում էլ է նախապես որոշված եղել, թե ով է մասնակցելու կամ ով չի մասնակցելու արտոնագրման մրցույթներին: Ուղղակի այս անգամ սա պատճառաբանվում է բիզնես շահերով, որոնցից, ըստ ՀՌԱՀ նախագահի, բխում է՝ ՀՀ-ում կարող են գործել 5-6 հեռուստաընկերություն: Նոյեմբերի 3-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լսելու է թվային հեռարձակման ցանցի միջոցով 7 մարզերում եթերային հեռարձակում
Դեկտեմբերի 9-ը վերջնաժամկետն է
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այլեւս չի հետաձգելու «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: Մինչ այդ ես հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը իր էական վերանայումը կատարելով՝ կհասունացնի միաձայն ընդունելու հարցը»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա գտնում է, որ այս հարցում Հայաստանը պետք է նախաձեռնող լինի. «Աստանայից հետո էլ կարելի է ակնկալել, որ
ԱՌԱՅԺՄ ԹԵՅ ՉԽՄԵՑԻՆ
«Հայաստան գալով մենք ուզում էինք, որպեսզի ԱԳՆ-ում մեզ մեկ բաժակ սուրճ հյուրասիրեն, սակայն մեր սիրտը կոտրված է»,- «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ Երեւանում լրագրողներին ասել է «Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը: Նա ընդգծել է, որ իր հետ Երեւան է բերել հայ-թուրքական սահմանի բացման ծրագիրը, որը թուրքական պատվիրակությունը մտադիր էր քննարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
ԱՅՐՎԵԼ Է ՈՒՐԱՆ ՓՆՏՐՈՂ ՏԵԽՆԻԿԱՆ
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, որն արդեն մի քանի օր է՝ աշխատում էր գյուղում: Հրդեհի մասին որեւէ մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ տարածված լուրերի՝ հորատող տեխնիկան հրկիզել են, որի մասին լեռնաձորցիները իմացել են միայն առավոտյան: «Մենք առավոտն ենք իմացել, որ սենց բան
Հոկտեմբերի 29
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել:
Աղանդները՝ հոգեկան խանգարման պատճառ
Վերջին տարիներին նկատվում է հոգեկան հիվանդությունների թվի աճ ու երիտասարդացում: Դրա հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են, փաստում են հոգեբույժները, միաժամանակ նշելով, որ հիվանդների մի մասն էլ աղանդավորական խմբերի մեջ ընկնելով է հոգեկան խանգարում ստացել: Նրանց զառանցանքները հիմնականում կրոնական բնույթի են: Արարատյան հայրապետական թեմի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը եւ Հայաստանի հոգեբուժական
ԽԱՂԱՏՆԵՐ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ ՉԵՆ
Հայաստանում խաղատներ այցելողների մեծ մասը բնակչության չունեւոր եւ բախտախնդիր շերտն է… Հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգման «Հոգեկան եւ վարքային խանգարումների դասակարգում, կլինիկական նկարագրություն եւ ախտորոշման ցուցումներ» բաժնում (Ե., 2001) ասվում է. «Մոլեխաղի հիվանդագին հակումը. այս խանգարումը բնորոշվում է մոլեխաղով տարվելու հաճախ կրկնվող էպիզոդով, որն առաջնակի է եւ գերակշռող անհատի կյանքում, բերում է սոցիալական, մասնագիտական, նյութական, ընտանեկան
Փողեր՝ առանց կանոնների
Օրերս արտասահմանյան մամուլը հրապարակել է UFC 121-ում ամենամեծ գումարներ վաստակող մարզիկների անունները եւ նրանց հոնորարների չափերը, որից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ գումարներ են շրջանառվում «Մարտեր առանց կանոնների» մենապայքարային մարզաձեւում: Պարզվում է, որ այնտեղ բավականին լուրջ դերակատարություն ունի ոչ այնքան հանդիպման արդյունքը, որքան տվյալ մարզիկի հեղինակությունն ու համբավը: Օրինակ, հանրահայտ ծանր քաշային Բրոք Լեսնարը
«Դինամո ԳՈՒՎԴ»-«Հատիս». վիճակագրություն
Արտագնա խաղում Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ից կրած պարտությունից հետո Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի հեղինակությունը երկրպագուների շրջանում ոչ մի կաթիլ չի նվազել: Ավելին, հայ մարզասերները պատրաստվում են նոյեմբերի 4-ին կրկին հեղեղել «Միկա» մարզական ակումբի դահլիճը եւ Իսրայելի «Էլիտզուրի» հետ խաղում ավելի ջերմորեն աջակցել սիրելի թիմին: Իսկ մինչ այդ, «Armsport.am»-ը հրապարակել է «Դինամո»-«Հատիս» հանդիպման վիճակագրական մի քանի
Քույր եւ եղբայր
Մայրաքաղաքի «Հրազդան» մարզաթատերական համալիրի մարզադահլիճում ավարտվեց բադմինթոնի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 51 մարզիկ (26 տղամարդ եւ 25 կին)՝ Երեւանից, Իջեւանից եւ Ստեփանակերտից: Տղամարդկանց եւ կանանց մենախաղերում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին քույր եւ եղբայր Գուրգեն ու Լիլիթ Պողոսյանները, իսկ զուգախաղերում հաղթող դարձան տղաների՝ Հրաչյա Մնացականյան-Սարգիս Իսահակյան եւ աղջիկների՝ Վեներա Բդոյան-Սոնա Ղուկասյան երկյակները: Նրանք բոլորն էլ ներկայացնում
Հոգնածությունը վերջին պահի՞ն վրա եկավ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ նախնական պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 17-ին նշանակված ֆուտբոլի Հայաստանի եւ Եմենի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը չի կայանա: Եվ, ըստ ամենայնի, խաղից հրաժարվող կողմը Հայաստանն է: Պարզաբանելով ստեղծված իրավիճակը՝ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության աշխատակցին ասել է. «Այս հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր
Զիջեցին հավասար արդյունքով
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի արագ շախմատի պայքարը, որում մասնակիցներին պայքարի համար տրված էր 15 րոպե, գումարած 5 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար: Այստեղ Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Հրանտ Մելքումյանը: Խաղացված ինը տուրում միանգամից վեց շախմատիստ ցույց տվեցին միեւնույն արդյունքը՝ 7,0 միավոր: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվեց նովոսիբիրսկցի Սերգեյ Յուդինին: Նույն մրցաշարի