Օրվա լրահոսը
Հոկտեմբերի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ՕԺՏՎԱԾ Է ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Շնչելով շոկոլադի բույրը, որը բաղկացած է ավելի քան 40 ցնդող միացություններից՝ կարելի է ամրապնդել դիմադրողականությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ շոկոլադի բույրը կարող է բարձրացնել իմունիտետը: Սա հատկապես ակտուալ է եղանակի փոփոխման ժամանակ, երբ օրգանիզմը թույլ է, եւ հիվանդությունների առաջացման հավանականությունն աճում է: Շոկոլադային արոմատաթերապիան արագացնում է իմունոգլոբուլին A-ի արտադրությունը, որն անհրաժեշտ է հակավիրուսային եւ հակասնկային
ԱՄԵՆ ԹՂԹԻ ԿՏՈՐ ԿՏՐՎԱԾ ԾԱՌԻ ՄԻ ՄԱՍ Է
Մարդիկ հավանաբար չգիտեն, որ 60 կիլոգրամ թուղթը արժե մեկ ծառ: Թղթի վերամշակման ուղղությամբ այսօր քիչ մարդիկ են աշխատում: «Վերամշակված թուղթը հիմա ընդամենը որպես նմուշ բերվում է արտերկրից եւ ավելի թանկ է, քան սովորական թուղթը»,- մեզ հետ զրույցում նշեց Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը: Հայաստանում այսօր թղթի վերամշակմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, այն էլ՝
Մրցակցությունից մինչեւ էլիտար կրթություն
Օրերս «Եվրասիա» միջազգային համալսարանում կայացավ պետական եւ ոչ պետական համալսարանների միջեւ մրցակցությանը վերաբերող «կլոր-սեղան»- քննարկում՝ «Մրցակցություն եւ համագործակցություն բարձրագույն կրթության բնագավառում» թեմայով: Քննարկամը մասնակցում էին բուհերի ռեկտորներ, բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բարձրագույն կրթության ոլորտի այլ շահակիցներ: Ըստ «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի, քննարկումը նպատակ ունի վեր հանել պետական եւ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՛Ր, ՄԻ ՔԻՉ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՂԵՔ
Հորդորում է հոգեբանը «Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլ առաջին հերթին պետք է հոգեբան լինի: Ուսուցիչ ասելով՝ շատերը հասկանում են դաս տվող ու գնահատական նշանակող անձ, բայց դա այդպես չէ: Սակայն պետք է նշեմ, որ հիմա մեր հանրակրթական դպրոցներից մեծամասնությունում ուսուցիչների 90%-ը հենց այդպիսին է»,- «Առավոտի» հետ զրույցում
ՄԻՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Վաղը Վանաձորում մեկնարկում է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը, որին, բացի Հայաստանից, մասնակցելու հայտ ներկայացրել եւ հաստատվել են նաեւ Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Ղազախստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Սպասվում է, որ մրցագորգ կմտնեն շուրջ հարյուր ազատ ոճային ըմբիշներ, որոնց մեջ կլինեն նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ
ՊԱՐՏՎԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական (19 տարեկաններ) առաջնության 11-րդ ընտրական խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը Լիտվայում Իսրայելի ընտրանու հետ մեկնարկային խաղը տանուլ տվեց 0:3 խոշոր հաշվով: Ավագ մարզիչ Սեւադա Արզումանյանի թիմի հաջորդ մրցակիցն այսօր Իսպանիան է լինելու: Նույն օրը պարզապես խայտառակ պարտություն կրեցին տանտերերը՝ Իսպանիայի իրենց հասակակիցներից սեփական դարպասն ընդունելով վեց անպատասխան գնդակ: Միայն դրա շնորհիվ Հայաստանը
Կազնատին՝ հուշարձանների մասին
Հայաստանում շատ հուշարձաններ կան, որոնք այլեւս հնարավոր չէ վերականգնել: «Առավոտի» հետ զրույցում ասաց իտալացի վերականգնող Գայանե Կազնատին, ով տարիներ շարունակ օտարերկրացի վերականգնողների խմբում աշխատել է հայկական վանքերում: «Սխալ վերականգնման արդյունքում շատ հուշարձաններ այլեւս վերանորոգել հնարավոր չէ»,- նշեց նա: Փորձագետը նաեւ նկատեց, որ տարիներ տեւող հուշարձանների վերականգնման աշխատանքները զարմանալիորեն չեն ավարտվում, որովհետեւ, ըստ նրա. «Միշտ նվազում
110 մլն դոլար՝ ամուսնալուծության համար
Գոլֆիստ Թայգեր Վուդսի նախկին կինը՝ Էլին Նորդենգրենը, ամուսնալուծության արդյունքում ստացել է 110 մլն դոլար: Հիշեցնենք, որ Վուդսը եւ Նորդենգրենը պաշտոնապես ամուսնալուծվել են այս տարվա օգոստոսի վերջին՝ Պանամա Սիթիի շրջանային դատարանում: Ինչպես հայտնում է armsport.am-ը, նախորդ տարի Վուդսը ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին ճանապարհատրանսպորտային փոքրիկ պատահար տեղի ունեցավ Օռլանդոյից քիչ հեռու: Վարկածներից
Ռեկորդային թռիչք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակում աննախադեպ վերընթաց է գրանցել՝ վեր բարձրանալով միանգամից 45 աստիճան: Այժմ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը ոչ միայն վերադարձել է լավագույն հարյուրյակ, այլեւ արդեն աշխարհում 60-րդ ազգային հավաքականն է: Սա անկախացումից հետո մեր ազգային հավաքականի գոյության ընթացքում լավագույն ցուցանիշն
«ՄԻԿԱՅԻ» ՏՂԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Պլովդիվում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները: Երրորդ տուրում, ցավոք, «Mika Yerevan»-ի աղջիկները համառ պայքարում 1,5:2,5 հաշվով տանուլ տվեցին Վրաստանի «Samaia Tbilisi» թիմին: Առաջին խաղատախտակի առջեւ Էլինա Դանիելյանը զիջեց Մայա Չիբուրդանիձեին, Լիլիթ Մկրտչյանը (3-րդ խաղատախտակ)՝ Նինո Խուրցիձեին: Մեր թիմի հնդիկ անդամ Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի արեց Սալոմե Մելիայի հետ, իսկ միակ հաղթանակը Բելա
Ինչպես հակադրվել «դեբիլիզացիային»
Բանավիճում են կինոաշխարհի մարդիկ «Կինոաշուն» նախագծի շրջանակում երեկ Կինոգործիչների միությունում կայացավ «Մեր ժամանակի հերոսը՝ ժամանակի խնդիր» խորագրով «կլոր-սեղան»- քննարկում, որը վարում էր կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը: Վերջինս նման քննարկումներից արդյունք չի սպասում, բայց գտնում է, որ դրանք անհրաժեշտ են: Նրա կարծիքով, այսօր մեր կյանքում եւ արվեստում բացակայում է երկխոսությունը: «Բոլորս էլ գիտենք, որ այսօր փողն
«Իմ ներկայացումներում էլ կա սեքս եւ բռնություն…»
Ասում է անվանի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան Վրացի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան օրերս Երեւանում էր: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը խոստովանեց, որ շատ է սիրում Երեւանը եւ առիթը բաց չի թողնում գալ այստեղ. «Ինձ հատկապես դուր են գալիս ձեր նոր շենքերը, կառույցները: Երեւանը օրը օրի գեղեցկանում է»: «Առավոտի» հետաքրքրությանը, թե մի քանի տարի առաջ, երբ Երեւանում
«ԵՍ ԳԻՏԵՄ՝ ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Ֆրանսաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Կամերային նվագախմբի ղեկավարի թեկնածուներից մեկն է: Այսօր գնալով մեծ թափ են ստանում արվեստագետների կուլիսային խոսակցությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի հնարավոր թեկնածուների մասին: Ինչպես «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, դրանք երկուսն են՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ու ֆրանսաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Գուցե այս թեմային չանդրադառնայինք, եթե մեզանում այս կամ այն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺՈՎ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ
Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի օրը ոստիկանական ուժեր է գործի դրել երկրում կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ ցուցարարների շրջափակումից վառելիքի պահեստները ազատելու համար: Reuters-ի փոխանցմամբ, բարեփոխումների այս ծրագիրը Ֆրանսիայի Սենատը պետք է վերջնական քվեարկության ներկայացնի արդեն այս շաբաթվա ընթացքում: Բարեփոխումներից դժգոհ քաղաքացիներն արդեն մեկ շաբաթ է, ինչ երկրով մեկ գործադուլներ եւ բողոքի ցույցեր են անցկացնում: Այդ միջոցառումները սահուն կերպով
Չիլիացի հանքափորները գտնվում են ուշադրության կենտրոնում
Չիլիում 70 օր շարունակ հանքահորում արգելափակված մնալուց հետո փրկված 33 հանքափորներից հինգը որոշել է ամուսնանալ իր կյանքի ուղեկցի հետ: Reuters-ի մատուցմամբ, ամուսնական հինգ զույգերի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չիլիի հյուսիսում գտնվող Կալդերա քաղաքում: Ընդ որում, նրանց թվում են ամուսնական զույգեր, որոնք մինչ այս 10- 25 տարի նույն հարկի տակ ապրել եւ երեխաներ են ունեցել
ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲՌՆՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Իսրայելում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների անմիջական մասնկացությամբ դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել: Ռուս օրենսդիրները փորձել են գաղտնի կերպով կանխիկ խոշոր գումար անցկացնել Իսրայելի տարածք: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, Բեն-Հուրիոն օդակայանում: Newsru-Israel-ի մատուցմամբ, իսրայելցի մաքսավորները, ինչ-որ բան կասկածելով, պահանջել էին ստուգել ռուսներին, որի ընթացքում պատգամավորներից մեկի՝ Սուլեյման Քերիմովի (նկարում) թիկնապահի մոտ 100 հազար կանխիկ եվրո
ԳԵՐԵԶՄԱՆԱՊԻՂԾՆԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒմ
Ըստ News.am-ի, Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) քաղաքում գտնվող Բեղ Բաղը թաղամասի փակված գերեզմանը պղծել են «հայերի գանձերը» որոնողները: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրզինջանի այդ հատվածում թաղված են 1939-ի երկրաշարժի հետեւանքով մահացածները: Շրջակայքում գտնվում են հայկական եկեղեցին եւ հայկական գերեզմանները: Գանձեր փնտրողներն այս անգամ թիրախ են ընտրել նույն տեղանքում գտնվող թուրքերի գերեզմանները եւ նույնիսկ մինչեւ 15 մետր խորությամբ
«ԵՌԱՑՈՂ» ԴՊՐՈՑ
Թիվ 68 դպրոցում ուսուցիչներ են կրճատվել, եւ ներկայումս բավականին լարված մթնոլորտ է տիրում: Այստեղ, որոշ մանկավարժների հավաստմամբ, հաճախ գործի է դրվում շանտաժը, կեղծվում են ծննդականների պատճեններ, ստորագրություններ, ԳԹԿ-ի ընթացիկ ստուգումների արդյունքներն էլ մտահոգիչ են: Մանրամասները՝ վաղվա համարում:
ՀԱՅԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ՝ ԳԱԱ-ՈՒՄ
«Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման կենտրոն» ՊՈԱԿ-ի միաձուլմամբ՝ ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ըստ ԳԱԱ լրատվականի, ՊՈԱԿ-ի ստեղծումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 1051-Ն որոշմամբ: Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, միաձուլման պայմանագիրը եւ
«Երեխաները մեղավոր չեն»
Ըստ news.am-ի, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր ղեկավարած՝ Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում եւս բռնության դեպքեր եղել են: «Ես չեմ ունեցել այդպիսի վայրի ուսուցիչ, ինչպիսին YouTube-ի վերջին տեսանյութինն էր, բայց եղել են բողոքներ ու փորձել ենք հարթել»,- նշել է Բախշյանը՝ հավելելով, որ
Գենետիկա եւ ոչ միայն
Գիտաժողով, որի հանդեպ հայաստանցի երիտասարդները լուրջ հետաքրքրություն չեն ցուցաբերում: 2011 թվականի փետրվարի 20-26-ը Երեւանում կկայանա ժամանակակից գենետիկայի վերաբերյալ սեմինար՝ նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթի եւ 12 աշխարհահռչակ մասնագետների մասնակցությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին սեմինարի կազմակերպիչներ՝ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը եւ ասոցիացիայի անդամ Հովակիմ Զաքարյանը: Սեմինարներ կազմակերպում է Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ ԱՐՋԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
Կերի սղության պատճառով արջերն այս աշնանը սկսել են ահաբեկել Ճապոնիայի շատ՝ գլխավորապես Խոնսյու կղզում գտնվող բնակավայրերի բնակիչներին: Ինչպես հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, միայն այս տարի արջերի հարձակման հետեւանքով զոհվել է արդեն չորս մարդ, մոտ 100-ը վնասվածքներ է ստացել: Ասել է թե՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արջի հարձակման դեպքերը 1,6 անգամ ավելացել են: Արջերին անտառը լքել
ՍՈՒԴԱՆԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Բրիտանական դատարանը մեղավոր է ճանաչել Սուդանի արքայազն Աբդուլազիզ բին Նասեր Սաուդին՝ նրա ծառայի՝ Բանդար Աբդուլազիզի սպանության մեջ: Վերջինիս մարմինը՝ ծեծված, խեղդամահ արված եւ նույնիսկ կծոտված հետքերով, հայտնաբերվել էր այս տարվա փետրվարի 15-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող «Լենդմարկ» հյուրանոցում: BBC-ն տեղեկացնում է, որ Օլդ-բեյլի կենտրոնական քրեական դատարանում դատաքննության ժամանակ մեղադրող կողմը պնդել է, թե արքայազնը մինչ սպանությունը
ԹՈՒՐՔ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՄԵՐԿԵԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ
Թուրք հակերները հարձակում են գործել Համբուրգում եւ Մեքլենբուրգում Քրիստոնեա-դեմոկրատական միության cduhamburg.de եւ cdu-mecklenburg-vorpommern.de կայքերի վրա: Lenta.ru-ի փոխանցմամբ, այս կայքերի գլխավոր էջերում տեղադրված բովանդակության փոխարեն սեւ ֆոնի վրա տեղադրվել է Օսմանյան կայսրության գերբը, որի տակ եղել է «Մենք Թուրքիայից ենք» ողջույնը եւ ՔԴՄ առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված հարցադրում՝ «Ո՞ւր են գնացել ինտեգրացիայի համար տրված
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԴԱՏԵՆ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՂ ԱԲԻԴՈՎԻՆ
Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանում կմեկնարկի ոմն Արիֆ Աբիդովի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է վահաբիստական ծայրահեղական խմբավորման կազմում Ինգուշեթիայում ռուս զինվորականների դեմ հարձակումներին մասնակցելու, նաեւ Պակիստանի տարածքում զինված ապօրինի խմբավորումներում ներգրավված լինելու մեջ: APA-ի մատուցմամբ, թե հատկապես որտե՞ղ են իրականացվել քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն Աբիդովի մասնակցությամբ կատարված այդ սպանությունները եւ ովքե՞ր են սպանվել՝ աղբյուրը չի հաղորդում: Որեւէ մանրամասնություն
«ՀԱՍԱՐԱԿ ՀԱՅՏԱՐԱՐ ՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ ՄԵՋ»
Օրերս Երեւանում էր ԱՄՆ-ում գործող GlobalHye & Associates կազմակերպության հիմնադիր-տնօրեն, GlobalHye information services-ի ղեկավար Միրօ Խանզադյանը: Սա նրա 5-րդ այցելությունն է, առաջին անգամ՝ 1994, վերջին անգամ՝ 2008-ին է եղել հայրենիքում: Նա մասնակցել է նաեւ Արցախում կայացած ԶԼՄ-ների համահայկական 5-րդ խորհրդաժողովին: – Ի՞նչ է իրենից ներկայացնում GlobalHye-ը: – GlobalHye-ը ստեղծվել է 2002թ.՝ իբրեւ անկախ PR ընկերություն,
ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ-100
Այս օրերին նշվում է ակադեմիկոս, Հռոմի «Տիբերինա» եւ Վայմարի Շեքսպիրյան ընկերության պատվավոր անդամ, ականավոր արվեստաբան Ռուբեն Զարյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 21-ին եւ 22-ին ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է հոբելյանական գիտաժողով, իսկ նոյեմբերի 8-ին մշակույթի նախարարությունը Կամերային երաժշտության տանը կանցկացնի հոբելյանական երեկո: Ռուբեն Զարյանը Վահրամ Փափազյանի հետ: «Դու»-ով եւ սրտի թրթիռով Մենք էլ՝ կրտսեր եւ կրտսերագույն
Ադիբեկյանով համեմված ասուլիս
Ըստ ռուսահայ գործչի՝ Հայաստանի տնտեսությունն այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում է, եւ սփյուռքը ավելի ու ավելի է հիասթափվում այդ վիճակից: Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՌԴ սփյուռքահայ կազմակերպությունների կոմիտեի նախագահ, համառուսաստանյան միության ղեկավար Վարդան Մուշեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետք է խոսեր սփյուռքի խնդիրների մասին: Մինչ նրա ներկայանալը, Սփյուռքի նախարարության հրատարակած գրքերը «շալակած»՝ մամուլի
Կոռուպցիոն ռիսկը վերացվեց
Իջեւանի շահերի պաշտպանութան եւ աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) դիմել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին՝ տեղեկացնելով, որ միջպետական նշանակության Մ-4 ավտոմոբիլային ճանապարհի վրա Իջեւան եւ Դիլիջան համայնքների «Բնակավայրի սկիզբ» եւ «Բնակավայրի վերջ» նշանները օրենքով սահմանված կարգով չեն տեղադրված եւ խնդրել էր ապահովել օրենքով սահմանված վայրում դրանց տեղադրությունը: Ըստ ճանապարհային նշանների տեղակայման վերաբերյալ կառավարության 2006թ.