Օրվա լրահոսը

Էրդողանի «պակազուխա՞ն»

«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ՝ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- երեկ «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի

Հեքիաթ՝ մեծահասակների համար

ՀՀՇ նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ի նախաձեռնած իմպիչմենտի մասին Այսօր տեղի ունենալիք հանրահավաքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հրապարակել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր: Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանում նախագահի իմպիչմենտի իրավաքաղաքական իրական հնարավորություններ տեսնո՞ւմ է: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնանկության գործընթացը սահմանվում է երկրի գլխավոր

Սիրահարների այգում ծեծի է ենթարկվել 86-ամյա թոշակառուն

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգել է անհայտ քաղաքացին և հայտնել, որ Սիրահարների զբոսայգում մի տղամարդու ծեծի են ենթարկում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տղամարդը Դեմիրճյան փողոցի բնակիչ 86-ամյա Միսակ Գրիգորյանն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Սիրահարների զբոսայգում ինքը վայր է ընկել և իրեն

Ադրբեջանը ֆաշի՞զմ է սերմանում

Առաջիկա երկու տարիներին՝ ոչ մի առաջընթաց Վերջին շրջանում բավականին լարված հայ-ադրբեջանական շփումները անհանգստացնում են ոչ միայն երկու երկրների հասարակություններին, այլեւ միջազգային կառույցներին, թեպետ վերջիններս առանձնապես նկատելի քայլերի չեն դիմում մեր հարեւաններին իրենց իրական տեղը ցուցանելու եւ վերջակետ դնելու հիմնական հարցում, այն է՝ ռազմական հռետորաբանությունը, ռազմական հոխորտանքը եւ սադրանքը սահմանին ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու:

ԱՊՊԱ-ն ԱՊՊԱ չուներ (տեսանյութ)

Երեկ Խանջյան փողոցում իրար էին բախվել երեք ավտոմեքենա, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենա: Մինչ վթարի վայր կժամանեին ՃՈ հետաքննիչները, տեղ հասան ԱՊՊԱ ծառայություն մատուցող «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Մեր ֆոտոխցիկն անմիջապես արձանագրեց, որ ԱՊՊԱ-ի պատասխանատուների ավտոմեքենայի դիմապակու վրա բացակայում են ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները: Վթարի վայրում հավաքվածները հեգնում էին ապահովագրողին՝ «եթե դու ԱՊՊԱ

«Այդպես չէինք պայմանավորվել»

Անցած ամառ մի քանի ժամ անցկացրինք եվրոպական մայրաքաղաքներից մեկում, եւ ես գնեցի բոլոր փոխադրամիջոցների մեկօրյա տոմսերը: Ինձ փորձում էին համոզել, որ ես դա չանեմ՝ «միեւնույն է՝ ոչ ոք չի ստուգելու»: Եվ իրականում էլ չստուգեցին: Բայց ես տոմս եմ առնում ոչ թե «բռնվելու վախից», այլ միանգամայն այլ պատճառով. ես գիտեմ, որ տվյալ ծառայության համար սահմանված է

25.11.2011

Ուսանողները դեկանատից դրական պատասխանի են սպասում

Ուզում են դասամիջոցներին դասական երաժշտություն լսել: Ցանկացողները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրա բաժնի 1-ին կուրսի մի քանի ուսանողներ են: Նրանք  այդ մասին արդեն ասել են  Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդին և ստացել  նախագահի համաձայնությունը, կազմակերպել են ստորագրահավաք: «Տարբեր համալսարաններում իրականացվող այս նախաձեռնության միտքն ինձ գրավեց ու շատ դուր եկավ, և ցանկություն հայտնեցի, որ մեր համալսարանում ևս

Դիմակավորված գողը՝ սառնարանի մեջ (Տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, զավեշտալի հանցագործություն է բացահայտվել Երևանում։ Ինչպես aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Արփիար Կարապետյանը և հայտնել, որ 16 թաղամասի թիվ 31 շենքի առաջին հարկում գտնվող իրենց ընտանիքին պատկանող մթերային խանութում գողություն է կատարվում։ Նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, սակայն

Թուրքահայ երգչուհին երազում է երգել Շառլ Ազնավուրի հետ

    «Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է թուրքական «Սաբահ» թերթի հարցազրույցը թուրքահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի հետ, որն ասել է, թե իր երազանքն է Անիի ավերակներում «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը կատարելն է: Պարբերականի հարցին, թե հայկական ազգանունը, հայ լինելը եւ հայկական երգեր երգելը խանգարո՞ւմ է նրան, Սիբիլը պատասխանել է.«Ցավոք, հայկական ազգանուն չունեմ եւ այդ

Մանդատային «բազարներ»

«Հայացքն» անդրադարձել է նախընտրական ցուցակներին եւ գրել է.«Վերջնականապես որոշվել է. Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ոչ մի գործարար չի ընդգրկվելու։ Լինելու է մաքուր քաղաքական ցուցակ։ Բայց այս քայլը զուտ պարզ աչքակապություն է։ Որովհետեւ մեր ունեցած հավաստի տվյալներով՝ ՀՀԿ-ական գործարարներն ու օլիգարխներն իրենց թեկնածությունը դնելու են մեծամասնական ընտրակարգով։ Եվ այսպես՝ ցուցակով «մաքուր» են գնալու, մեծամասնականով՝ «կեղտոտ»: Իսկ

Սասուն Միքայելյան. Կոնգրեսից հասարակությունը երբեք չի հոգնի

«Ժողովուրդը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Սասուն»ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ, ով ասել է, թե վստահ է, որ Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ «Կոնգրեսը երկրում արդեն քաղաքական մթնոլորտ է փոխել։ Եթե Հայ ազգային կոնգրեսը չլիներ, հավատացեք, երկիրն այսօր շատ ավելի վատ վիճակում կլիներ»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նա։ Իսկ հարցին, թե

Ինչպես է թաղվում գիրքը…հարկային բեռի տակ

 Արդեն երկու-երեք օր է, ինչ գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է եկող տարվանից 10 տոկոս մաքսատուրք սահմանել ներմուծվող գրքերի եւ մամուլի համար: Ավելին՝ հրատարակիչների, գիրք ու նաեւ տպագիր մամուլ տարածողների ասոցիացիաները համատեղ հայտարարությամբ հանդես եկան այդ նախագծի եւ դրանով նախատեսվող, ոլորտի համար աղետալի հետեւանքներով հղի, փոփոխությունների վերաբերյալ։ Եվ ի՞նչ։ Կառավարությունից, որ

Անանդի անունը Վիշվանաթան չէ

Այս «գաղտնիքը» բացահայտել է շախմատի աշխարհի չեմպիոնի կինը` Արունան: «Սովետսկի սպորտ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Իրականում իմ ամուսնու անունը Վիշվանաթան չէ: Շատերը գիտեն, թե Անանդը նրա ազգանունն է: Հնդկաստանում այլ կերպ է: Վիշվանաթան նրա հոր անունն է: Եվրոպայի համար անսովոր է, բայց մենք ազգանուն չունենք: Հայրն ստանում է պապու անունը, որդին` հոր: Եվ

Մեր ձեռքերն արյունոտ չեն, ու չգիտենք, թե ումն են արյունոտ

«Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր»խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ: Հիշեցնելով, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի բնակչության հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իրենց ձեռքերն արյունոտ չեն, իրեն ք մարդասպան չեն եւ բաց ճակատով են գնում ընտրությունների, լրագրողը հարցրել է. – Եթե ասում եք՝ մեր ձեռքերը արյունոտ չեն, ուրեմն գիտեք նաեւ, թե

Մարդ են մորթում ոչխարի պես

Նոյեմբերի 23-ին Բաքվի առաջին կլինիկական հիվանդանոցում մահացել է լրագրող, հրապարակախոս Ռաֆիկ Թաղին (Թաղիեւ): Ըստ բժիշկների` մահը վրա է հասել «շնչահեղձության պատճառով»: Այս տեղեկատվությունը որեւէ հետաքրքրություն չէր հարուցի, եթե Ռաֆիկ Թաղին մինչ այդ ենթարկված չլիներ հարձակման: Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողն անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել եւ ստացել դանակի 6-7 հարված:

Մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է

Վաղը` Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտի հաջորդ օրը, Մոսկվայի «Ինտերֆաքս» գործակալությունում շախմատի աշխարհի թագակիր Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ ՖԻԴԵ-ն ստորագրելու են աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի անցկացման եռակողմ հանաձայնագիր: Մրցամարտը, որի մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է, կայանալու է եկող տարվա մայիսին` Մոսկվայում:

ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին

2011 թվականի նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Հանրապետության Նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ: ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված

Հոու Յիֆանը պահպանեց աշխարհի չեմպիոնուհու կոչումը

Ալբանիայում ընթացող շախմատի աշխարհի կանանց չեմպիոնի կոչման համար Հոու Յիֆանի եւ Համփի Կոներուի միջեւ մրցամարն ավարտվեց նախատեսվածից երկու տուր շուտ: Աշխարհի գործող շախմատային թագուհի, Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանը ութերորդ տուրում հասավ իրեն լրիվ բավարարող ոչ-ոքի արդյունքի եւ պահպանեց տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց: Չնայած դրան նա պահպանում է մեկ միավորի առավելությունը

   Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնության յոթերորդ տուրում 18 տարեկանների մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց` միավորը բաժանելով ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Այդուհանդերձ, հայաստանցի շախմատիստը մեկ միավորի առավելություն ունի 2-7-րդ հորիզոնականներն զբաղեցնող մոտակա մրցակիցների նկատմամբ: Այս տարիքային խմբում հաղթանակ տոնեց նաեւ Ռոբերտ Աղասարյանը: Հովհաննես Գաբուզյանը (16 տարեկաններ ) միավորը

Լեւոն Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի նկատմամբ եւ կես միավոր առաջ անցնելով գլխավոր մրցակիցներից` միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս բոլոր պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Այսօր եզրափակիչ տուրն է, որում Հայաստանի լավագույն շախմատիստը սեւերով խաղում է Յան Նեպոմնյաշչիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նյու Յորքում Տիմոշենկոյի դեմ դատական հայց է ներկայացվել

BBC-ի ռուսական ծառայության մատուցմամբ՝ Մասաչուսեթսում գործունեություն ծավալող Universal Trading & Investment Co. (UTICo) ընկերությունը Նյու Յորքում  դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ: Դա տեղի է ունեցել երեք շաբաթ անց այն բանից, երբ Կիեւի  դատարանը նախկին վարչապետին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ UTICo-ն, որը իրավաբանական եւ առեւտրային խորհրդատվական ծառայություններ

Եգիպտոսը նոր վարչապետ ունի. ցուցարարները ողջունել են նրա նշանակումը

Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավին երկրի նախկին վարչապետ Քամալ ալ-Գանզուրին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել: Այդ մասին հաղորդում է Al-Jazeera-ն: Քամալ ալ-Գանզուրին, որը ծնվել է 1933 թ.-ին, 1996-1999թթ.-երը գլխավորել է Եգիպտոսի կառավարությունը եւ բավականին մեծ ժողովրդականություն ու հեղինակություն է վայելել: Վարչապետ Իսամ Շարաֆի կառավարությունը ժողովրդական հուզումների ճնշման տակ անցած կիրակի

Բռնության հետքերը կարող է չբուժվեն

  «Դեռ  մեկ տարի չկա, ինչ ամուսնացել եմ: Ժամանակի ընթացքում սկսեցի համակերպվել ու սիրել նրան: Սկզբում շատ սիրալիր էր ինձ հետ, ծաղիկներ էր նվիրում, ջերմ խոսքեր ասում, բայց 2 ամիս էլ չանցած` փոխեց վերաբերմունքն իմ նկարմամբ: Մեկ- մեկ այնպես է ծեծում, որ մարմինս կապտուկներով է պատվում: Երբ  հարևանները հարցնում են, թե ինչ է եղել, ասում

Հաստատվեց. ռուսական ընկերությունը հրաժարվում է հայկական ատոմակայանի կառավարումից

Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հաստատում է տեղեկությունը հայկական ատոմակայանի կառավարումից վաղաժամկետ հրաժարվելու եւ այլ ընկերության հանձնելու մտադրության մասին: Ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով.  «Բանակցությունները դեռ նախնական փուլում են: Անգամ կարելի է ասել, որ դեռ չեն էլ սկսվել: Ուստի խոսելն առայժմ դժվար է»: «Ազատություն» ռադիոկայանի այն

Նոր պաշտոնանկություններ եւ հրաժարականներ չկան

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, ինչպես եւ կանխատեսել էինք, անցավ աշխատանքային  հանդարտ մթնոլորտում,  նոր հրաժարականներ եւ պաշտոնանկություններ չեղան: Նիստը, ինչպես միշտ, վարել է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:  Քննարկվել են  կուսակցության ներքին կյանքին վերաբերող հարցեր: Ինչպես «Առավոտին» փոխանցեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստն անցել է  աշխատանքային մթնոլորտում  եւ քննարկվել են 

Զուրաբյանը Մոսկվայից գոհ է վերադարձել

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ անցած շաբաթվա վերջին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ռուսական քաղաքական շրջանակների հրավերով մի քանի օրով եղել է Մոսկվայում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հանդիպումներ է ունեցել ռուսական երկու հիմնական  ուժերի ներկայացուցիչների հետ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե հատկապես որ ուժերի ներկայացուցիչների հետ է հանդիպել պրն Զուրաբյանը, սակայն ենթադրություններ կան, որ այդ ուժերից մեկը

Պիկետ Երեւանում` ի պաշտպանություն Ալես Բելյացկու

Վաղը` նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու: Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց նրան ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց պիկետ կկազմակերպի` «Ազատություն Ալես Բելյացկուն»,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031