Օրվա լրահոսը

Լուժկովը դեկան է աշխատում 1 ռուբլի աշխատավարձով

Ուրբաթ օրը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ընդամենը երեք ժամ է աշխատել իր նոր պաշտոնում՝ Միջազգային համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ ընդամենը 1 ռուբլի աշխատավարձով: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Լուժկովը մտադիր էր երեկ երեկոյան անձնական գործերով մեկնել Ավստրիա, որտեղ արդեն իսկ գտնվում է նրա տիկինը՝ Ելենա Բատուրինան: Իսկ մինչ այդ, ուրբաթ առավոտյան, Լուժկովը մի քանի

Նոբելյան մրցանակակիրը բանտարկված է

2010թ.-ին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ներկայումս կալանավայրում գտնվող չին հայտնի այլախոհ Լյու Սյաոբոն, որին հաճախ համեմատում են ռուս այլախոհ Սախարովի հետ: Լյու Սյաոբոն մրցանակին արժանացել է «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար ոչ ուժային եւ երկարատեւ պայքար ծավալելու համար»: Այդ մասին, Reuters-ի մատուցմամբ, ուրբաթ օրը Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը: Ժողովրդավարական ազատությունների համար

Պրոֆեսորը կդիմի դատարան

Հունվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ եւ «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկությամբ. «հրաժարվել խորհրդային համակարգից ժառանգված հանցածին եւ անբարոյական գիտահամալսարանական համակարգից, որի պատճառով գիտությունը հայտնվել է կաթվածահար վիճակում եւ փոխարենը կյանքի կոչել բնագավառը ազգային շահին ծառայացնելու բարեփոխումների ծրագիր»: Որպես վերջինիս տարբերակ, նա առաջարկել է

Ուսանողները բողոքում են

Նրանք ԵԱՀԿ-ից պահանջում են ուսումնասիրել հարեւան երկրներում՝ հայկական վերացող հետքերը Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Ղարաբաղ՝ ուսումնասիրելու ադրբեջանցիների հետքերը: Հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում, ինչը խիստ անհանգստացրել է ԵՊՀ ուսանողներին: Այդ առիթով օրերս ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ավելի քան

«ՈՉ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ»

Ըստ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի՝ բիզնեսը չպետք է լինի որակյալ կրթօջախի  նպատակը: Այսօր Թարգմանչաց տոնն է: Այդ առիթով «Այբ» կրթական հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր ձեռնարկով: Հիմնադրամի կողմից ընտրված մասնագետներն իրականացրել են ուսումնասիրություն, այցելել համաշխարհային լավագույն կրթօջախներ եւ հետազոտությունների արդյունքում ընտրված Advanced Placement, International Baccalaureate, A Level համակարգերի եվրոպական եւ

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում՝ «ՀՀԿ-ն «պարծենալու» տեղ կունենա» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: «Առավոտի» զրուցակից Ալեքսանդր Քանանյանը ներկայացվել է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ: Իրականում նա «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ է: Հայցում ենք բոլորի ներողամտությունը:

ԱՐՋԸ ՀՈՇՈՏԵԼ Է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ, ըստ Հերմոնի գյուղապետ Շ. Գրիգորյանի հաղորդագրության, առավոտյան արջը հոշոտել է գյուղի բնակիչներին պատկանող երեք խոշոր եղջերավոր անասուն:

ԼՐԱԳՐՈՂԸ LA-ՈԻՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ինչպես տեղեկացնում է 7or.am-ը, հոկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսի ժամանակով 8:45-ին, 101-րդ մայրուղու վրա վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում հեռարձակվող «Լույսաշխարհ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող Ստեփան Քիրեմիջյանը: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Վթարի վերաբերյալ ոստիկանական զեկուցագրում նշված է, որ Ստեփան Քիրեմիջյանը վտանգելով իր կյանքը՝  իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին՝ ժ. 01։20-ին, «Շտապ օգնության» կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկային շրջանի եւ աջ թիակային շրջանի պատռված վերք եւ ծոծրակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1957 թ. ծնված Աստղիկ Ա.-ն: Նա հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է Հալաբյան փողոցում՝ թիկունքից հարվածներ ստանալու հետեւանքով: Պարզվել է, որ նույն

ՊԱՅԹԵԼ Է ԳԱԶԻ ԲԱԼՈՆԸ

Շիրակի մարզի Գետափ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Պարզվել է, որ 79-ամյա Լյուդվիգ Մարգարյանին պատկանող տան հյուրասենյակում տեղադրված 10 կգ կշռով գազի բալոնի պայթյունի հետեւանքով փլուզվել է 48 քմ մակերեսով հյուրասենյակը: Լ. Մարգարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արթիկի հիվանդանոց:

Նպաստել դեպքի հետաքննությանը

Երեկ ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է: Մինչ այդ ադրբեջանական

«ԿԱՐՈՂ ԵՄ ՄԻԱՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՍ ԿՈՆԿՐԵՏ ԿՈՉԻՆ»

Իսկ նախագահը կոչ է անում միջազգային հանրության ներկայացուցիչներին այցելել Լեռնային Ղարաբաղ Նախագահ Սերժ Սարգսյանն ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ ապակենտրոնացված համագործակցությունը լրացնում է մեր պետությունների, մեր ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները եւ այն դարձնում օրինակելի: Սերժ Սարգսյանը ջերմ խոսքեր է ասել նաեւ. «Այս տարի ամռանը Հայաստան այցելեցին ինչպես Սենատի,

Թունավորել են նախկին գյուղապետի անասուններին

Սեպտեմբերի 4-ին Իջեւան քաղաքում, մարզային էլեկտրացանցի գրասենյակից ոչ հեռու գտնվող Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի անասնաֆերմայում սատկել են նրա 3 ցուլը եւ 45 խոզը: Հակոբյանը հայտնեց, որ սատկած կենդանիների միսը փորձաքննության համար Երեւան է տարել: Պարզվել է, որ կենդանիների թունավորման պատճառը ցինկի ֆոսֆատն է: Նրա խոսքերով, հավանաբար չարագործները թույնը անասնակերին խառնել են

Իջեւանում կստեղծվի ֆրանսերենի մարզային կենտրոն

1996 թվականից հայկական Իջեւանն ու ֆրանսիական Վալանսը քույր քաղաքներ են: 2010թ. հոկտեմբերի 4-ին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը կնքել են համագործակցության հզորացման համաձայնագիր: Իջեւան այցի ընթացքում Վալանսի քաղաքապետն այցելել է նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն առաջարկել է մասնաճյուղում ստեղծել ֆրանսերեն լեզվի մարզային կենտրոն, ուր բուհի ֆրանսերենի դասախոսները եւ

ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» մշակութային միությունը հոկտեմբերի 3-ին կազմակերպել էր պարի փառատոն՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին: Ավանդաբար անցկացվող փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին իսպանական, նեպալական, ղազախական, լատինաամերիկյան, եգիպտական եւ, իհարկե, հայկական պարախմբերը: Տոնի առթիվ հանդիսականին իր մաղթանքները հղեց «Նուարդ» միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ Գեւորգ Մինասյանը: Շուրջ երեք ժամ լեփ-լեցուն

Սփյուռքահայերի երջանկության մեխանիկան

Երեկ Երեւանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ֆրանսիական Մարսել քաղաքի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանը  հանդիպեցին լրագրողներին: Նախարարը խոսեց առաջիկայում Ստեփանակերտում կայանալիք հայ լրագրողների 5-րդ եւ Երեւանում կայանալիք հայ բանկիրների եւ ֆինանսիստների առաջին համաժողովներից, փոխքաղաքապետը՝ հայ-ֆրանսիական համագործակցությունից եւ հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ֆրանսահայերի քայլերից: Ըստ Հրանուշ Հակոբյանի, հայ բանկիրների եւ ֆինանսիստների համաժողովին կմասնակցի 10 երկրի

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ՈՒ 250 ՀԱԶԱՐԸ՝ ՕԴՈՒՄ

Կապանի հիվանդանոցի շուրջ տարիներով ձգձգվող պատմությունը չպարզաբանելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խախտեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: 2009 թ. դեկտեմբերի 3-ին՝ «Կապանը չի սպասի», 2010թ. մարտի 30-ին «Նորոգվում է Կապանի հիվանդանոցը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ հիմնանորոգման կարիք ունեցող Սյունիքի մարզկենտրոն Կապանի միակ հիվանդանոցը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն պետական հոգածությունից դուրս է մնացել եւ ոչ բարվոք պայմաններում

«Զարգացել է էքստենսիվ եւ ինտենսիվ եղանակով»

Սեպտեմբերի 11-ին Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը հարցաշար էր հրապարակել՝ ուղղված ՀՀ գյուղնախարարին: Երեկ հայտնի դարձավ, որ նախարար Գերասիմ Ալավերդյանը պատասխանել է այդ հարցաշարին: Մեջբերենք առավել հետաքրքիր հարցուպատասխանները: – Քանի՞ գյուղացիական տներ են դատարկ Հայաստանում: – Զանգվածային արտագաղթ ՀՀ-ից տեղի է ունեցել 1990-ականների առաջին կեսին: Այդ ժամանակ միայն օդային տրանսպորտով արտագաղթել է ավելի քան 600 հազար ՀՀ

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼԸ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ

Գյուղացիների պատմելով՝ տրամադրվող վարկերն էլ փրկություն չեն «Ճիշտ տնտեսական քաղաքականություն է պետք վարել, ու հարկավոր է վերացնել առկա բեւեռացումը գյուղական եւ քաղաքային բնակչության կյանքի որակների միջեւ»,- երեկ «Գյուղական համայնքների զարգացումը Հայաստանում» խորհրդաժողովի ընթացքում խորհուրդ էր տալիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման եւ պարենային անվտանգության բաժնի պետ Վալերի Ազոյանը: Ավելի ուշ պարզաբանեց, որ կյանքի որակ ասելով՝

ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

«2011թ. բյուջեի կարեւոր հատկություններից մեկը դեֆիցիտի նվազեցումն է»: Ըստ panorama.am-ի՝ երեկ կայացած ասուլիսում կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ 2011թ. բյուջեի ծախսերը կկազմեն մոտ 1 տրիլիոն դրամ, եկամուտները՝ 850 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 3.9%: Գ. Մինասյանի

ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ

Պարտադիր ավտոապահովագրական պոլիսների վաճառքը կսկսվի հոկտեմբերի 18-ից՝ այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը եւ ավտոապահովագրական բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ստեփանյանը: Վերջնականապես հաստատվել են նաեւ ապահովագրական վճարների սակագները: Այն տատանվելու է 19-110 հազար դրամի սահմաններում: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ «ամենատիպային» դեպքում, երբ մեքենան ռուսական արտադրության

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ

Ըստ Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցականության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի, դիվանագիտական աշխատանքում ամեն ինչի մասին չէ, որ պետք է բարձրաձայնել: – Պարոն Սարգսյան, գաղտնիք չէ, որ Ղարաբաղի հարցը ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի ձգտումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ի դեմս իսլամական երկրների՝ Ադրբեջանը ՄԱԿ-ում բազմաթիվ աջակիցներ ունի: Արդյոք ՀՀ արտաքին գործերի

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ՝ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ անցկացրել է դռնփակ նիստ, որտեղ անդրադարձել են վերջին շրջանում բանակում արձանագրված աղմկահարույց դեպքերին: Նիստին ներկա չէր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սակայն քննարկումներին մասնակցում էին պաշտպանության նախարարության քննչական վարչության պետը, ռազմական ոստիկանության պետը, զինվորական դատախազության պետը եւ ՊՆ բարձրաստիճան այլ սպաներ: Երկժամյա նիստից հետո ԱԺ պաշտպանության,

«Սրբազան կովերը» ներկրողներն են

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կանխատեսումը՝ «Առաջարկը բերելու է նրան, որ 24 ժամ «պանյածյաներով» ենք ապրելու»: ԱԺ այս քառօրյայում ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը, որով հավասար պայմաններ են ստեղծվում ներկրողների եւ տեղական արտադրողների համար, եւ որի հետեւանքով աճելու են ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզվառելիքի գները: Հոկտեմբերի 6-ի ելույթում

ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵ՜Ր ԵՆ ՍՏԵՂԾԵԼ: ԱՎԱՐՏԵ՛Ք ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին հեգնանքով առաջարկել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը – ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 5-ի լսումներում առաջարկեցիք, որ համազեկուցողները հոկտեմբերին այցելեն Հայաստան եւ փորձեն ստանալ հարցի պատասխանը, թե արդյոք լուծվե՞լ են այն խնդիրները, որոնք մատնանշված էին 1677 բանաձեւում: Մոնիտորինգի հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին որոշեց հետաձգել համազեկուցողների այցը: Ինչպե՞ս եք գնահատում այն, որ այսպիսով

ԼՂՀ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Բայց Հայաստանը ժամանակ առ ժամանակ խոչընդոտել է Օրերս «Ժառանգություն» խմբակցության՝ ԼՂ անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալով՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նկատել էր, թե Ղարաբաղն այդ հարցով միջազգային հանրությանը՝ այդ թվում Հայաստանին, չի դիմել: Հակառակ այս հայտարարությանը, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում ոմանք պնդում են, թե նման հորդոր ԼՂՀ-ից ժամանակ առ ժամանակ

ԱՆՑԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ

Երեկ կեսօրին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շտապում էին գնալ «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովի» շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու: Բարձրաստիճան պաշտոնյաները ուշանում էին, իսկ նրանց սպասող մարզպետներն ու քաղաքապետերը անհանգիստ նայում էին ժամացույցներին: Եվ ինչքան էլ որ վարչապետն ու նրան ուղեկցողները ուշանում էին, այնուհանդերձ, նրանք

Հոկտեմբերի 8

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր սիրային հարցերում հիասթափություններ են սպասվում, հետեւաբար խորհուրդ է տրվում հետաձգել նման խոսակցությունները: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի չարաշահեք ալկոհոլը, հետեւեք ձեր առողջությանը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր մեծ է թանկարժեք նվերներ ստանալու հավանականությունը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր գայթակղիչ առաջարկներ են սպասվում ստեղծագործական ոլորտում: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ընտանեկան ջերմ մթնոլորտը կնպաստի տրամադրության բարձրացմանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեզ համար ամեն

ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆԸ

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Forbes ամսագրի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը։ Միշելի ձեռքբերումների շարքում ամսագիրը նշում է, մասնավորապես, ազգի առողջության համար ակտիվ պայքարը, ինչպես նաեւ ակտիվ մասնակցությունը ԱՄՆ քաղաքական կյանքին։ Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երգչուհիներ Լեդի Գագան եւ Բեյոնսեն։ Ի դեպ, 4 տարի շարունակ

ԲԼՈԳ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ HR ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան «Social Intelligence» ընկերությունը գործատուներին առաջարկում է իր նոր ծառայությունը, որը հնարավորություն կտա ընկերությունների HR բաժնի աշխատակիցներին տեղեկություններ ստանալ այն ամենի մասին, ինչով «զբաղվում» են իրենց ընկերությունների աշխատակիցները՝ սոցիալական կայքերում: «Social Intelligence»-ի կողմից մշակված ծրագրային ապահովման համակարգը ավտոմատ կերպով հավաքագրում եւ դասակարգում է «թիրախային» աշխատակցի կողմից Facebook-ում, Twitter-ում, Flickr-ում, YouTube-ում, LinkedIn-ում, տարբեր բլոգներում եւ այլ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031