Օրվա լրահոսը
«Միայն աշխատասենյակն է փոխվել»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունում է, որ փոխվել է պատասխանատվության չափը – Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) որոշումը՝ իրեն դիմած հայաստանյան չորս կուսակցություններից երեքին ընդգրկել դիտորդի կարգավիճակում, մի փոքր զարմանալի է, քանի որ նաեւ ԲՀԿ-ն էր դիմել եւ պակաս վատ ծրագիր չէր ներկայացրել, ինչո՞ւ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ «Ժառանգությանը» միայն ընտրեցին: – Քաղաքական պրակտիկայում ես
Բրանդտը եւ Բաղըշը
Մի քանի օր առաջ Մարսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիայի մասին, կարծիք էր հայտնել, որ երբեւէ այդ երկրի ղեկավարությունը կապաշխարի հայերի նկատմամբ գործած Ցեղասպանության համար: Նախագահը օրինակ բերեց Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտին, որը գիտակցելով իր երկրի կատարած ոճրագործությունները՝ ծնկի իջավ Վարշավայի գետտոյում: Հիշեցնեմ, որ հրեաների գետտոն Վարշավայում 1940 թվականին կազմակերպել
Ինչպես «սկումբրիևիչները» գրպանեցին 60 միլիոն դոլար
Հատված ՀՀ վարչապետին Հարություն Առաքելյանի ուղղած «բաց ֆաքս-4»-ից «Եվ այսպես, ինչպես խոստացել էի` այսօր հատելու ենք 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի
Դանիական կովերից հետո գերմանական ու բելգիական ճագարներ
Այս տարվա մարտի 19-ին «Օ Դը Սենը կօգնի Տավուշին»՝ եւ դեկտեմբերի 2-ին ՝ «Դանիացի հղի կովերը արդեն Տավուշում են»՝ հրապարակումներով տեղեկացրել ենք, որ հայկական Տավուշն ու ֆրանսիական Օ Դը Սենը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել, ըստ որի՝ ֆրանսիացիների օգնությամբ Տավուշի Լուսաձոր գյուղում կզարգանա անասնապահությունը: Ֆրանսիացիների օգնությամբ լուսաձորցիներին ու Լուսաձորի ֆերմային է հատկացվել 130 դանիական
Արմեն Աշոտյան. «Առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն Է»
Հատված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցից – Ինչպե՞ս եք վերաբերվում ուսանողի կուսակցական լինելուն, և արդյոք պարտադի՞ր է իշխանական կուսակցության անդամ լինել՝ մասնագիտական առաջխաղացում ունենալու համար։ – Ուսանողի համար առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն Է։ – Իրականությունը, սակայն, այլ բան է ցուցանում։ ֊ – Կա՞ մի անխելք, անկիրթ, տգետ երիտասարդ, որ
Սյունիքի մարզպետի քրգործով վարույթը կարճվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Ս.Խաչատրյանի եւ Ս.Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ 14.11.2011թ. ծագած վեճի
ՀԱԿ-ին ինչի մեջ ասես հնարավոր է մեղադրել, բացի «ոչինչ չանելուց»
«Իսկ ի՞նչ է արել նույն ՀԱԿ–ը այս երեք–չորս տարիների ընթացքում՝ ոչինչ, եւ հիմա ակտիվացել են նախընտրական շրջանում», հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը։ «ՉԻ»- Համաձայնվեք՝ ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ պատկերացնել, որովհետեւ Կոնգրեսին ինչի մեջ ասես հնարավոր է մեղադրել, բացի «ոչինչ չանելուց»։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ Կոնգրեսը թերեւս միակ ուժն է, որն
ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահի խոստումը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ողջունել է դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ տեղեկությունները հետաքննելու` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոստումը: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե Մեդվեդեւի խոստման հուսալիության մասին կարելի է դատել հետաքննության անցկացումից ու արդյունքներից: Քլինթոնը նաեւ ընդգծել է, թե պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանում
Տոնավաճառն ավելի են կարեւորում, քան մարզադա՞շտը
Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ հարցազրույցից: -Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուքեն Հայրապետյանի վերջին քայլերը. նախորդ շաբաթ նրանք Ձեր դեմ նույնիսկ փոքր միտինգ էին արել՝ բողոքելով «Հրազդան» մարզադաշտում սկսվելիք շինարարության դեմ։ – Իրենք ուղղակի ոչինչ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել։ Այս ամենն իրենց կողմից չուզողություն է, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել
Ռուբեն Հայրապետյան. «Թող գտնեն որեւէ մեկին, ով կասի, թե ես ուժ եմ գործադրել իր վրա»
Հատված ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցից – ՀԱԿ-ը հայտարարում էր, որ նախորդ ընտրությունների ժամանակ Դուք առեւանգել եք իրենց վստահված անձանց, պահել եք, ծեծել եք… – Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական սուտն էր: Ո՞ւր է այդ մարդը, ինչո՞ւ չի երեւում… Նիկոլ Փաշինյանն էր գոռում, թե կապել-ծեծել են… Իրենք միշտ էլ ստում են, ե՞րբ չեն ստել,
Վրացի միլիարդատերը դատի է տվել Վրաստանի կառավարությանը
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դատի է տվել Վրաստանի կառավարությանը՝ Վրաստանի իր քաղաքացիությունը չեղյալ հայտարարելու համար: Վրաստանի իշխանություններն այս քայլին են դիմել, երբ հոկտեմբեր ամսին հայտնի է դարձել, որ Իվանիշվիլին ունի նաև Ֆրանսիայի քաղաքականություն: Թբիլիսիի դատարաններից մեկում երկուշաբթի օրն անցկացվել է լսում Իվանիշվիլիի գործով, սակայն միլիարդատիրոջ փաստաբանները հայտնել են, որ իրենց կողմից նախագահող դատավորին փոխելու մասին
«Եվրոստան Ույուտի» սեփականատերը 1000 դրամ ընտրակաշա՞ռք է վերցրել
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ նախորդ ընտրարշավներից մեկի ժամանակ իր դուռը թակել ու ընտրակաշառք են առաջարկել, ինքն էլ վերցրել է այդ ընտրակաշառքը եւ քվեարկել բոլորովին ուրիշ թեկնածուի օգտին։ Երեկվա ասուլիսում Բադեյանը այդ խնդրի առնչությամբ հետեւյալ խորհուրդն է տվել ընտրողներին. «Եթե (քաղաքացիների) դուխը հերիքում ա, թող ասեն (ընտրակաշառք առաջարկողին)՝
ՀԱԿ-ի փոփոխական «real politic»-ը
ՀՀԿ-ի հետ դաշինքով, միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում ԲՀԿ-ն փաստացի կմերժի իրեն ուղղված` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին տերպետրոսյանական «քաղաքագիտական» առաջարկությունները: Ճիշտ որոշում կլինի դա, թե սխալ, այլ հարց է: Բայց կարելի է վստահ լինել, որ դրանից անմիջապես հետո հերթական կոտրած տաշտակի առջև հայտնվող ՀԱԿ-ից կրկին ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին սկսելու են մեղադրել ռեժիմին և օլիգարխիային ծառայելու ու նման
Ռազմանավի վրա կործանիչներին փոխարինել են բասկետբոլիստները
Բասկետբոլի Ամերիկայի ուսանողական լիգայի Հյուսիսային Կարոլինայի եւ Միչիգանի համալսարանական թիմերը վերջերս յուրօրինակ ձեւով են նշել ազգային տոներից մեկը՝ «Վետերանի օրը»: Նրանց միջեւ հանդիպումը կայացել է ոչ թե թիմերից մեկի խաղադահլիճում, այլ «Կարլ Վիլսոն» ռազմական ավիակրի հենց թռիչքուղու վրա՝ բաց երկնքի տակ: Դրա համար «մանրահատակի» կողքերը ութ հազար նստելատեղով ժամանակավոր տրիբուն է կառուցվել, իսկ հանդիպմանը ներկա
«Սերժ Սարգսյանը, գոնե այս փուլում, մարտի 1-ի թեմայից չի վախենում»
Վերջին օրերին կրկին թարմացվեց մարտի 1-ի թեման։ Դրան նպաստեցին նախ՝ մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի նշանակումը, ապա կառավարության կողմից զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում տալու՝ «Ժառանգության» առաջարկի մերժումը։ Երեկ էլ ասուլիս էին հրավիրել քննչական խմբի նախկին եւ նորանշանակ ղեկավարները՝ հանրությանը հերթական անգամ ասելու, որ ասելիք չունեն։ Ի սկզբանե հենց իշխանության համար քաղաքական մահակ հանդիսացող
Մերկասառույցը «նահանջում» է, մառախուղը՝ «գրոհում»
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների վրա հենվելով, երեկ տեղեկացրել ենք, որ նախօրեին տեղացած ձյան հետեւանքով, Հայաստանում ավտոճանապարհները չեն փակվել, սակայն մերկասառույց է Ալավերդի-Նոյեմբերյան, Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) եւ Գորիս-Կապան ճանապարհներին, իսկ Երեւանում եւ Արարատ-Եղեգնաձոր հատվածում՝ մառախուղ էր՝ https://www.aravot.am/2011/12/12/16713/: Այսօր նույն նախարարության տվյալներով, Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի մերկասառույցը դեռ կա, Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) եւ Գորիս-Կապան ճանապարհներն էլ սառցապատ
Մարտի 1-ի զոհի հայր. «Ես գրել եմ, թե ով է իմ որդուն սպանողը»
Մարտի 1-ի քրեական գործը վերահսկող դատախազ Կուրյուն Փիլոյանը երեկ, քննչական խմբի գործող եւ նախկին ղեկավարներ Վահագն Հարությունյանի եւ Վաղինակ Ջանազյանի հետ տված համատեղ ասուլիսում, հայ֊տարարել է, թե 2008թ. Մարտի 1-ի զոհերի չբացահայտման զործում մեղք ունեն նաեւ զոհերի հարազատները. «Յուրաքանչյուր անձ գնացել է իր հարազատի, իր մտերիմի հետ։ Լավ, այդ հարազատներից, ծանոթներից, մտերիմներից ոչ ոք այդ
Բարոյական վնասի փոխհատուցումը գործում է միայն մամուլի՞ համար
Երկու օր է՝ ինտերնետային մամուլը գրում է Կիեւ-Երեւան չվերթի մասին, լրագրողները պատմում են, թե ինչ փորձությունների են ենթարկվել նշված օղանավի ուղեւորները եւ ինչ տանջանքների գնով են հասել Երեւան։ Կատարվածի տարբեր պատճառներ են նշվում. չվերթն իրականացնող ընկերության պարտքերը, եղանակային պայմանները, անգամ՝ օղաչուների հարբածությունը եւ այլն։ Բայց կարեւորն այստեղ այն է, որ ուղեւորը՝ սպառողը, մեր երկրում միանգամայն
3-րդ սերնդի iPad-ը կթողարկվի 3-4 ամսից
Apple iPad պլանշետային համակարգչի երրորդ տարբերակը շուկայում կհայտնվի 3-4 ամսից: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղում անելով մատակարար ընկերություններին: Նշենք, որ Apple-ը սովորաբար թարմացնում է իր արտադրանքները տարվա առաջին ամիսներին, ու նախորդ iPad-ը թողարկվել է ընթացիկ տարվա մարտին: iPad 3-ի մոտալուտ թողարկման պատճառով արտադրող ընկերությունները կկրճատեն երկրորդ սերնդի պլանշետի թողարկման ծավալները՝ 14-15 մլն չորրորդ եռամսյակի
Կանանց և աղջիկներին խորհուրդ չի տրվում օգտվել iPad-ից
Սինխրոն լողի բազմակի չեմպիոն, «Слабое звено» թոկ-շոուի հաղորդավարուհի Մարիա Կիսիլյովան պլանշետն օգտագործելիս գցել է ոտքին և ստացել է լուրջ վնասվածք: Ջարդել է ոտքի մատներից մեկը: Blognews.org-ն է այդ մասին հայտնում եւ եզրակացնում` կանանց և աղջիկներին խորհուրդ չի տրվում օգտվել iPad-ից:. Նույնիսկ ամենաժամանակակից և որակյալ գաջետը կարող է վնաս հասցել կանացի օրգանիզմին: Պատրաստեց` Արամ Արարատյան
Բողոքում են միայն երիտասարդները
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքը ազատագրման 18 տարիների ընթացքում արդեն իր գիրկն է առել 135 ընտանիք Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից: Այստեղ են եկել Արարատի մարզից, Վայոց Ձորից, ինչպես նաև` Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից և այլն: Նորեկ ընտանիքները ստանում են հող` կառավարության որոշման համաձայն` մեկ շնչին հասնում է վեց հազար մետր հող, տնամերձ` փլատակով, որի նորոգման
Պատասխան խորհրդի իրավունքով
Եթե քո կազմակերպության կամ քաղաքական ուժի ներկայացուցիչը չի պատասխանել լրագրողի հեռախոսազանգին՝ կարո՞ղ է արդյոք հաջորդ օրը բողոքել, թե տեղեկատվությունը նախապես չէին ճշտել կամ մեկնաբանություն չէին ստացել: Եթե հեռախոսազանգին այնուամենայնիվ արձագանքել է, սակայն հրաժարվել է հարցերին պատասխանել, իրավունք ունի՞ արդյոք հետո տրտնջալ, թե լրատվության մեջ տեղ են գտել ոչ ստույգ ինչ-ինչ մանրամասներ: Կարծում եմ՝ այս եւ
Նոր մանրամասներ՝ Վարդենիսի մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի ժամ առաջ՝ դեկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի վայրից արդեն հայտնել էր որոշ տեղեկություններ: Այժմ նա ճշտել է որոշ մանրամասներ: Այսպես, վթարը տեղի է ունեցել Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում, Վարդենիս քաղաքից դեպի Ճամբարակ տանող ուղեմասում. 1961 թ.
Հրայր Թովմասյան. «Որ պահին իմ խղճին դեմ բան անեմ՝ հանգիստ չեմ քնի, չեմ աշխատի»
Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել նոտարների որակավորման քննության երկրորդ փուլը, որին մասանակցել է 20 թեկնածու: Սրանք այն մարդիկ են, ովքեր հաղթահարել էին նոյեմբերի 28-ին տեղի ունեցած քննությունների առաջին փուլն ու ստացել էին 80 եւ ավելի միավոր: «Առավոտի» տեղեկություններով, 2-րդ փուլը հաղթահարել է նոտարի 12 թեեկնածու: Պաշտոնապես քննությունների արդյունքներն ամփոփվելու
Ինքնասպանություն Ախուրյանի ոստիկանությունում
Ինչպես տեղեկացնում է shirakcentre.org կայքը՝ Ախուրյանի ոստիկանության բաժնի ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման խցում ինքնասպանություն է գործել նախկինում երկու անգամ դատապարտված՝ Գյումրու բնակիչ, 43- ամյա Գոռ Մարզպետի Մանուկյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի կեսօրին, ձերբակալված անձը ինքնասպանությունը գործել է պառկած վիճակում, սավանով մահճակալից կախվելու միջոցով: Նա ձերբակալվել էր խոշոր չափի
Չորս զոհ՝ Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարի հետեւանքով
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքից դեպի Արեգունի գյուղ տանող ճանապարհին ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Վազ 2106-ի մեջ գտնվողներից 3-ը տեղում մահացել են, իսկ չորորդը մահացել է Վարդենիսի հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի
Հայերին հղի եվրոպացի կովեր պե՞տք չեն
Այսօր շիրակցի մի քանի ագրոգործարարներից հետաքրքրվեցինք, թե Հայաստան ներմուծվող բարձր կաթնատվությամբ հոլանդական հղի կովերից պատրաստվու՞մ են արդյոք բաժին հանել Շիրակի մարզին: Եվ եթե նրանցից մեկը` Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորայր Շաբոյանը նեղսրտեց, որ գյուղացին ի վիճակի չէ Հոլանդիա հասնել ու իր համար կով բերել, հետևաբար անհրաժեշտ է եղածը մարզերի միջեւ հավասար կիսել, ապա Բավրայում անասնապահությամբ
Երթևեկության կանոնները խախտող «Պորշ Կայեն»-ի վարորդը 100. 000 դրամի չափով տուգանք է վճարել (տեսանյութ)
Երեկ՝ դեկտեմբերի 11-ի կեսօրին, Գեղարքունիքի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական ակտ են գրել մի երիտասարդի նկատմամբ: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը, «Պորշ Կայեն» մակնիշի 47 UP 777 համարանիշի ավտոմքենայով խախտելով երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով մեծ արագությամբ և անօրինական վազանցներ կատարելով, հայտնվեց ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Գեղարքունիքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում: Երբ


















































