Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն Ախուրյանի ոստիկանությունում

Դեկտեմբեր 12,2011 21:40

Ինչպես տեղեկացնում է shirakcentre.org կայքը՝ Ախուրյանի ոստիկանության բաժնի ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման խցում ինքնասպանություն է գործել նախկինում երկու անգամ դատապարտված՝ Գյումրու բնակիչ, 43- ամյա Գոռ Մարզպետի Մանուկյանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի կեսօրին, ձերբակալված անձը ինքնասպանությունը գործել է պառկած վիճակում, սավանով մահճակալից կախվելու միջոցով:

Նա ձերբակալվել էր խոշոր չափի գողության մեղադրանքով, իսկ կալանավայրից ազատվել էր մի քանի օր առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել