Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին հղի եվրոպացի կովեր պե՞տք չեն

Դեկտեմբեր 12,2011 21:14

Այսօր շիրակցի  մի քանի ագրոգործարարներից հետաքրքրվեցինք, թե  Հայաստան ներմուծվող բարձր կաթնատվությամբ հոլանդական  հղի կովերից պատրաստվու՞մ են արդյոք բաժին հանել Շիրակի մարզին: Եվ եթե նրանցից մեկը` Ամասիայի պանրի գործարանի տնօրեն  Նորայր Շաբոյանը նեղսրտեց, որ գյուղացին ի վիճակի չէ  Հոլանդիա հասնել ու իր համար կով բերել, հետևաբար անհրաժեշտ է  եղածը մարզերի միջեւ հավասար կիսել, ապա  Բավրայում անասնապահությամբ զբաղվող  Ալեքսան Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ հայերին եվրոպական կովեր պետք չեն: «Նախ մեզ չի հասնում էդ հղի կովերից, բայց եթե  հասներ էլ , ո՞նց պահենք եվրոպական կովերին, հատուկ պայմաններում պիտի պահես, պետք է ադապտացվեն, այնտեղի կերակրման ու խնամքի պայմանները պետք է ստեղծվեն, որ անասունն ապրի: Կարո՞ղ ես ֆրանսիացուն բերես, որ Բավրայում ապրի, չի կարող ապրել, չէ՞, նույն էլ կովերն են , գալիս են, ուրեմն հատուկ պայմաններով պիտի պահես»:

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031