Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կանոնները խախտող «Պորշ Կայեն»-ի վարորդը 100. 000 դրամի չափով տուգանք է վճարել (տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2011 19:38

Երեկ՝ դեկտեմբերի 11-ի կեսօրին, Գեղարքունիքի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական ակտ են գրել մի երիտասարդի նկատմամբ:

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը, «Պորշ Կայեն» մակնիշի 47 UP 777 համարանիշի ավտոմքենայով խախտելով երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով մեծ արագությամբ և անօրինական վազանցներ կատարելով, հայտնվեց ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Գեղարքունիքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում:

Երբ ճանապարհային ոստիկանները Սևանի այսպես ասած «ճանապարհային ոստիկանության շարժական կայանում (Սևանի գայի պոստ) կանգնեցրեցին նրան», պարզվեց, որ նրա ավտոմեքենայի դիմապակուց բացակայում են տեխզննման և ԱՊՊԱ կտրոնները:

Նա փորձում էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին համոզել, որպեսզի հայավարի լուծվեն հարցերը, ինչը նրան չհաջողվեց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 27-ամյա Գևորգ Շահինյանն է:

Նրա նկատմամբ ակտ կազմվեց 100. 000 դրամի չափով:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031