Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս զոհ՝ Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարի հետեւանքով

Դեկտեմբեր 12,2011 21:30

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքից դեպի Արեգունի գյուղ տանող ճանապարհին ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային:
 Բախման հետևանքով Վազ 2106-ի մեջ գտնվողներից 3-ը տեղում մահացել են, իսկ չորորդը մահացել է Վարդենիսի հիվանդանոցի ճանապարհին:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները,  2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Մահացածներին ՎԱԶ 2106-ից դուրս են բերել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարները, տեղի բնակչության օգնությամբ:
Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Գազ 24-ի վարորդը նույնպես տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել