Օրվա լրահոսը
«ԼԵԶՈՒՆ ՍԻՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ իրենք ամենաշահագրգիռն են լեզվի պահպանման հարցերում: – «Լեզվի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումները փաստորեն բավականին «ուրախ» մթնոլորտում անցան, քանի որ քննարկվեց մի բան, որը չկար, եւ ինչքան հասկանում եմ՝ չի էլ լինելու: Նշանակո՞ւմ է սա, որ կառավարությունը, կոալիցիան ընդառաջեցին հասարակությանը, լսեցին ընդդեմ այդ օրինագծի բողոքները եւ որոշեցին
ՆՈՒՅՆ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԱՅԼ ԵԼՔՈՎ
Երեկ Աշտարակում գրեթե նույնությամբ կրկնվեց այն միջադեպը, որը տեղի էր ունեցել 2008-ին Թալինում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ: «Արա, ամոթ ա: Սաղ սուտ ա ասում»,- ՀՅԴ հանրահավաքը վարողի ելույթին այսպես արձագանքեց ներկաներից մեկը (լուսանկարում՝ սեւ վերնաշապիկով): Հետագայում պարզվեց, որ նա նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի փոքր եղբայրն է՝ Մասիս Մալխասյանը: Նրան սկզբում բավական զուսպ խնդրեցին հեռանալ
Սեպտեմբերի 29
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պետք չէ անհանգստանալ, ֆինանսական դրությունը կայուն է: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հարմար պահ է ինքնուրույն գործելու եւ ղեկավարությանն ապացուցելու, որ շատ բան կարող եք անել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր կնքված պայմանագրերը կպսակվեն հաջողությամբ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր լցված կլինեք էներգիայով եւ պատրաստ՝ նոր գործեր սկսելուն: ԿՈՒՅՍ (24.08-23.09)-
ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆԱԿ Է
ԱՄՆ շոու-բիզնեսի աստղ Կիմ Քարդաշյանը փորձում է երջանիկ լինել միայնակ եւ վստահեցնում է, որ որեւէ մեկի հետ հանդիպելու կարիք չունի։ 29-ամյա աստղը կարծում է, որ մի օր կգտնի իր սերը, քանի որ դա կյանքն «ավելի հետաքրքիր» է դարձնում։ «Ես զգում եմ, որ տղամարդու կարիք չունեմ, բայց, միեւնույն ժամանակ, ես անհույս ռոմանտիկ եմ, կարծում եմ, որ
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՏԿԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԱՐԱԳ
Ամերիկացի գիտնականները պարզել են՝ երիտասարդ տարիներին խաչբառների ու գլուխկոտրուկների հանդեպ սերը կարող է հանգեցնել նրան, որ ծեր տարիքում տկարամտությունն սկսի ավելի արագ զարգանալ։ Չիկագոյի խոշորագույն բժշկական կենտրոնի աշխատակիցներն ավելի քան 1000 հիվանդի են հետազոտել, եւ որոշ հետաքրքիր տվյալներ են ստացել գլխուղեղի «վարժեցման» դրական ու բացասական կողմերի մասին։ Նախկինում ենթադրվում էր, որ իրենց ինտելեկտն ակտիվ օգտագործող
«E»-ԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
15-18 տարի առաջ, երբ մեր շուկա ներմուծվեց մեծ քանակությամբ արտասահմանյան սնունդ՝ գեղեցիկ տուփերով, նկարներով, մեր հայրենակիցները դրանց վրա կարդում էին անհասկանալի «E» տառը՝ եռանիշ կոդերով: Իսկ ի՞նչ է դա նշանակում: «E» տառը նշանակում է Եվրոպա, իսկ թվային կոդը՝ սննդային փոխարինիչի կամ էլ կոնսերվանտի (պահածոյացնող եւ պահպանող նյութ) բնութագիրն է: Եռանիշ թիվը, որն սկսվում է 1
ՏԱԹԵՎԻ ՆՈՐ ԹԵՎԵՐԸ…
Սյունիքում, հատկապես Գորիսի շրջանում, բոլոր լուրջ ու կատակով խոսակցությունները պտտվում են հոկտեմբերի 16-ի շուրջ. Հալիձորից Տաթեւ ձգվող շուրջ 15 կմ ճանապարհը այդ օրվանից երեք անգամ կրճատվելու է: Ամեն մանուկ ու տարեց գիտե՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին իրենք են ունենալու, գիտե նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մանրամասները, ավելին՝ մտքում ունի իր բնօրրանի զարգացման սեփական սցենարը: Մինչեւ ծրագրի պաշտոնական
Երկու պարտություն՝ մեկ օրում
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի երկու հավաքականներն էլ միեւնույն 1,5:2,5 պարտություն կրեցին: Տղաները զիջեցին Ադրբեջանին, իսկ աղջիկները՝ ԱՄՆ-ի ընտրանուն: Միացյալ Նահանգների այսօրվա առաջատարներից Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով առավելության հասավ մեր լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Լիլիթ Մկրտչյանի նկատմամբ, որով էլ ապահովեց տուրում իր թիմի հաղթանակը:
Էլի վերջին տեղ
Ֆուտբոլի Եվրոպայի 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրում 7-րդ խմբի բոլոր չորս թիմերը էլիտ գրուպ անցնելու մոտավորապես հավասար հնարավորություն ունեին: Միաժամանակ սկսված հանդիպումներում Հայաստանի թիմը մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց Իսլանդիայի հավաքականին, իսկ Թուրքիան 6:1 հաշվով ջախջախեց Չեխիայի իր հասակակիցներին: ՀՖՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ, շնորհիվ այդ հաղթանակների, Իսլանդիայի եւ Թուրքիայի թիմերը վաստակեցին վեցական միավոր
«Հատիսն» սկսեց պարտությունով
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Կուրսկում մեկնարկած «Կուրսկի մարզի գուբերնատորի գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում 59:63 հաշվով զիջեց Վոլոգդայի «Չեվակատային»: Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, այդ հաղթանակը մրցակցին հեշտ չի տրվել, քանի որ մեր աղջիկները ցույց են տվել բավականին արագ բասկետբոլ, ինչը «Չեվակատայի» առջեւ բավականին լուրջ խնդիրներ է դրել: Հայաստանի չեմպիոն թիմը երեկ ուժերը չափում էր
ԹԻՄԻ ԿԵՍՈՎ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉՈՐՍ ՎԱՐԿԱՆԻՇ
Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո ամփոփվեցին վերջնական արդյունքները, եւ ազգային ֆեդերացիաները դասակարգվեցին օլիմպիական վարկանիշային ցուցակում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային 62 միավորով հանգրվանեց 18-րդ հորիզոնականում: Ինչը նշանակում է, որ մինչեւ 2011 թվականի աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի հերթական առաջնությունը, որից հետո միայն պետք է հայտնի դառնա, թե ո՞ր երկիրը Լոնդոնում քանի՞ մասնակից է ունենալու, 62 միավորով իր
«Ուզում եմ աղջիկս «քյարթու» լինի…»
Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեց երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Ասուլիսի առիթը՝ սեպտեմբերի 30-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք մենահամերգն էր: Երգչուհին 20 տարվա լռությունից հետո կրկին հանդես կգա երեւանյան հանդիսատեսի առջեւ: Համերգի խորագիրն է՝ «Միայն քեզ համար…»: «Առավոտի» դիտարկմանը, թե ո՞ւմ համար է հատկապես պատրաստվում երգել երգչուհին՝ ելնելով խորագրից, Է. Յուզբաշյանը այսպես պատասխանեց. «Ձեզ
ՄԻ՛ ՄԻՋՆՈՐԴԵՔ
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը բաց նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Նա խնդրում է չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում վեհափառի միջնորդությունը: «Խոր հարգանք տածելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, ընդունելով քրիստոնեության արժեքային համակարգը՝ խաղաղություն ու հանդուրժողականություն սերմանելու եւ ներողամիտ լինելու բարձրագույն արժեքներով, ճանաչելով
«POPOK»՝ գովազդի առաջին փառատոնը
Հոկտեմբերի 28-30-ը Երեւանում կանցկացվի «Popok» գովազդի առաջին միջազգային փառատոնը: Երեկ այս մասին «Mezzo» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին փառատոնի կազմակերպիչներ «DEEM communications» ընկերության նախագահ Ռաֆֆի Նիզիբլյանը, «Անտարես հոլդինգի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Ռադիո Վանի» տնօրեն Շուշան Արեւշատյանն ու «Status holding»-ի ներկայացուցիչ Տիգրան Բալոյանը: Ա. Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանի գովազդային խորհուրդը, հանդես գալով միջազգային փառատոներում ե՛ւ որպես
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՓՈՒՄՆԵՐ
Դիրիժոր Նվարդ Անդրեասյանի նկատառումները Ստամբուլահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանին հայաստանցի հանդիսատեսը կմտաբերի 1990-ականներից: Այդ տարիներին, որպես հրավիրյալ դիրիժոր, նա հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, հաճախ ղեկավարել Կոմպոզիտորների միության կազմակերպած համերգաշարերը, Ազգային օպերային թատրոնում էլ՝ Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերային ներկայացումները: 2000-2005թթ. հայազգի դիրիժորը հանդիսացել է Չինաստանի Թիանջին քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼ ԼՈԲԲԻՆԳ ՈՒՆԵՆ
Միացյալ Նահանգների ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել սենատոր Բարբարա Բոքսերին, ով Սենատում արգելափակել է Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: News.am-ը՝ վկայակոչելով APA-ն, փոխանցում է, թե նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում Բրայզայի նշանակման դեմ Բոքսերի ընդվզման կապակցությամբ՝ պնդելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը փորձառու, արհեստավարժ ու անկողմնակալ դիվանագետ է: Նրանք նաեւ
ԼՈՒԺԿՈՎԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԵՑ
Չինաստանում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջին անգամ մեկնաբանեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը: Երկրի ղեկավարը հայտարարել է, թե պաշտոնանկման հրամանագրում եղած «նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ» ձեւակերպումը սպառիչ պատասխան է տալիս իր կայացրած որոշման մասին: «Պատճառը բխում է հենց հրամանագրից: Ես՝ որպես ՌԴ նախագահ, կորցրել եմ իմ վստահությունը Յուրի Լուժկովի՝ որպես Մոսկվայի քաղաքապետի հանդեպ»,- Մեդվեդեւի
ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎՏԱՆԳԸ ԴԵՌ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՊԱՐՍԿՈՒՀՈՒՆ
Իրանի քաղաքացի Սակինե Մոհամմադի Աշտիանին մահապատժի է ենթարկվելու սպանություն կատարելու համար, եւ դա ավելի առաջնային մեղադրանք է, քան շնանալու մեղադրանքը: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ-Խոսեյն-Մոհսենի-Էջեյը: Դատախազության հայտարարությունը նշանակում է, որ Աշտիանին չի քարկոծվելու շնանալու համար, քանի որ նա պետք է դատապարտվի սպանության համար՝ կախաղան բարձրացվելու միջոցով: «Պետք չէ քաղաքականացնել այդ
Մոլդովայի խորհրդարանը լուծարվեց
Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուն (նկարում) երեքշաբթի օրը երկրի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել եւ այդ մասին հայտարարել է մոլդովական հեռուստաընկերության ուղիղ եթերում: Միխայ Գիմպուն խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, Մոլդովայի օրենսդրության համաձայն, ընտրությունները պետք է տեղի ունենան խորհրդարանի լուծարման մասին հրամանագրի ստորագրումից 45 օր հետո: Անցած շաբաթ Մոլդովայի
Չավեսը հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ հրապարակել է անցած կիրակի տեղի ունեցած Ազգային վեհաժողովի՝ խորհրդարանի ընտրությունների արդյունքները, թեեւ դրանք համապատասխան մարմինները պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Իր հրավիրած մամուլի ասուլիսում Չավեսն ասել է, թե ընտրողների ձայների հաշվարկի վերջնական արդյունքում իշխող «Վենեսուելայի միավորված սոցիալիստական կուսակցությունը», որն ինքը՝ Չավեսն է գլխավորում, ստացել է խորհրդարանի 165 տեղերից 98-ը, ընդդիմադիր կուսակցությունների
Իսրայելցիները գրավել են իսրայելցիների նավը
Իսրայելցի զինվորականները գրավել են 10 հրեա ակտիվիստների նավը, որը փորձել է ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Բրիտանիայում գործող «Հրեաները՝ հանուն արդարության պաղեստինցիների համար» կազմակերպության պաշտոնական կայքը: Իսրայելն այդ փաստը պաշտոնապես դեռ չի հաստատել: Փոխարենը ակտիվիստները հայտարարել են, թե չեն պատրաստվում դիմադրություն ցույց տալ իսրայելցի զինվորականներին: Նավը Գազայի հատված էր ուղեւորվում
ԾԱՂԻԿՅԱՆԸ ԺԽՏՈՒՄ Է ԵՎ ԱՄՈԹԱՆՔ Է ՏԱԼԻՍ
Օրերս «Առավոտը» Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի մի ծնողից նամակ-բողոք ստացավ՝ դպրոցում իրականացվող դրամահավաքության մասին: Նամակը այն եզակիներից էր, որն անանուն չէր, ուստի որոշեցինք գնալ նամակի հետքերով: Նամակագիրը, ում զարմուհին այս տարվանից հաճախում է թիվ 51 դպրոց, հայտնում է. «Բավական չէ, որ ընդունել են նաեւ 6 տարին չլրացած երեխաների (որոնք դասի ժամանակ ուսուցիչների վկայությամբ՝
«ՀՆԱՄԱՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՍԽՈՒՄ
Կամ ինչն է խանգարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ հայտնի դառնալ միջազգային հանրությանը Շատ հետաքրքիր էր ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի (ՀՑԹԻ) գործունեության պատվերով համերգ հիշեցնող հաշվետվությանը («Անիրազեկության հետքերով», «Առավոտ», 23 սեպտեմբերի)։ Ակնհայտ է, որ սա, առնվազն, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կոմսոմոլա–չինովնիկական ղեկավարության, եթե ոչ ավելի ազդեցիկ պատվիրատուի, պատվիրած համերգների շարքի պարզունակ եւ, այսպես կոչված, «դեմո»
Մանկապարտեզը՝ Աննա Յակոբսոն- Հաբեշյանի անունով
Լոռու մարզի Օձունի մանկապարտեզներից մեկը անվանակոչվել է Աննա Յակոբսոն-Հաբեշյանի անունով: Յակոբսոն ազգանունը հուշում է, որ նա կապ ունի հայ ժողովրդի նվիրյալներից մեկի՝ Մարիա Յակոբսոնի հետ: Իսկ պատմությունը վկայում է, որ դանիացի աղջիկը թողեց- եկավ Արեւմտյան Հայաստան եւ դարձավ հայ որբերի խնամակալը, իսկ հետագայում, մինչեւ իր կյանքի վերջը՝ 60-ական թվականները, գլխավորեց Բեյրութի «Թռչնոց բույն» որբանոցը: Նա
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԳԱՄԲԻՏ
Հայ-ռուսական պայմանագրով՝ Հայաստանում ռուսական ռազմական հենակետերի տեղակայման ժամկետի երկարաձգման իրողությունը զուսպ անհանգստությունների եւ անզուսպ խանդավառությունների ալիք առաջացրեց մեր երկրի քաղաքական վերնախավում: Իշխանամերձ գործիչների խանդավառությունը պայմանավորված էր ոչ այնքան պայմանագրի կարեւորությամբ եւ դրանում երկրի անվտանգության համար առկա դրույթներով, որքան ՀՀ նախագահին հաճոյանալու հանգամանքով: Եվ դա հասկանալի է: Դա մեր իրականությունն է: Անհասկանալին՝ ընդդիմադիրների «անհանգստության» հետեւում նկատելի
ՍՏՈՒՐՈՒԱՆ՝ ՈՉ, ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԱՅՈ
Սեպտեմբերի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում «Խումար՝ ուրիշի խնջույքում» (ըստ Ա. Օստրովսկու) ներկայացումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին տրվեց Միջազգային թատերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում: Այդ առիթով Երեւան էր ժամանել Միջազգային թատերական ակադեմիայի նախագահ Դմիտրի Վլասովը, ով հանդիսավոր պայմաններում շնորհեց շքանշանը, ակադեմիկոսի թիկնոցը, գլխարկը… Արարողությանը ներկա էին ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանի թատերական գործիչների նախագահ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ
Սեպտեմբերի 17-ին Իջեւանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սամվել Մարդանյան) Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի բնակիչներ, 1977թ. ծնված Ասապ Քամալ-օղլի Աբդուլաեւին եւ 1981թ. ծնված Ռաշադ Քամալ-օղլի Աբդուլաեւին ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի առաջին մասով դատապարտեց երեքական տարվա ազատազրկման: Աբդուլաեւ եղբայրներն այս տարվա ապրիլի 14-ին մաքսանենգ ճանապարհով, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան էին ներկրել մոտ հինգ
ՄԹԵՐՎԵԼ Է 1200 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ
Սեպտեմբերի 22-ից Տավուշի մարզում սկսվել է վերամշակման գործարանների մթերակայաններում խաղողի ընդունումը: Սեպտեմբերի 27-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը մթերել էր՝ 500, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը՝ 450, Տավուշի (Այգեպարի) գինու գործարանը՝ 215, Իջեւանի գինու գործարանը՝ 70 տոննա խաղող: Սպասվում է, որ հոկտեմբերի 2-ից կսկսի խաղող ընդունել Բերդավանի գինու գործարանը: Խաղողի մթերման
Հայերը Իտալիայում էլ են ձուլվում
Իսկ Իտալիայի մարզերն ու համայնքները շարունակում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Աշխարհում ամենաշատը Իտալիայի համայնքներն են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա մարզի հայկական «Ծիծեռնակ» համայնքի ղեկավար, իտալահայ Դանիել Թեմրեզյանը: Իտալիայում հայկական համայնքը գործում է ըստ մարզերի: Ուդինե, Բերտիոլո, Տրիվինիանո Ուդինեզե, Լեստիցա,
ԵՐԿՈՒ ՄՈՌԱՑՎԱԾ ՓՈՂՈՑ
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի մասը զրկված է որակյալ էներգամատակարարումից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը բառիս բուն իմաստով Երեւանին կպած է: Երեւանի Ջրվեժ թաղամասն ու Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը իրար խառնված են՝ գյուղացու տունն ու քաղաքացու բնակարանը բաժանված են մեկ փողոցով, ու տեղանքին անծանոթը չի էլ նկատի, որ, ասենք մի 100 մետր ճանապարհ անցել է մի