Օրվա լրահոսը
Հացադուլը դեռ շարունակում է
Կալանավոր Մհեր Համբարձումյանը նոյեմբերի 30-ից հայտարարել է անժամկետ հացադուլ: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սկսված հացադուլը գրանցված է եւ «Կարմիր խաչը» այցելել է հացադուլավորին: Մհեր Համբարձումյանի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը, երեկ տեղեկացրեց, որ որդին նամակներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին: Մհերը չի ընդունել իրեն մեղսագրված մեղքը եւ իր դեմ կայացրած դատավճիռները: Կալանավորին մեղադրել են
Այս անտերությունը «չընթերցվող թեմա է»
Մտորումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ «Hargeli Ruzan, inshy sheq grym mer datavorneri, dataxazneri, iravapahneri ancnakan pahvacqi e6 hakymneri masin, mer irapahneri lktiytyan masin. Insh e, nranq anme՞x en, te՞…da hetaqrqir tema e, mtaceq ayd masin el»:
Մամուլի շենքին կանգառ է պետք, որ ՃՈ-ն չտուգանի
Հասարակական տրանսպորտից մամուլի շենքի մոտ իջնել ցանկացող ուղեւորների աղաչանք-պաղատանքներին այլեւս վարորդներն ընդառաջ չեն գնում. «Էլ առաջվանը չի՜, «ԳԱԻ»-ն թաքնված տեսախցիկներ է դրել, 10 հազար դրամ կտանե՞ս մուծես, որ բռնեն»,-այսպես արձագանքեց վարորդներից մեկը, երբ նրան խնդրեցինք մամուլի շենքի առաջ կանգառ անել: Արդեն քանի տարի է՝ մամուլի շենքի դիմաց կանգառ հիմնելու հարցը ոչ մի կերպ չի լուծվում:
Լարիսա Ալավերդյանին խոզի ազդրերի փոխարեն հուզել է հնդկահավի, պանրի ու ձեթի գինը
Պատգամավորը Ամանորի եւ առհասարակ՝ ցուցակ գրողն է, իսկ գնումներ կատարում է նրա ամուսինը Օրերս ԱԺ-ում «Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կառավարությունից պահանջելով գնաճի զսպման խոստումներին տեր կանգնել՝ փաստել էր, որ ամանորյա տոները մոտենում են, եւ այսօր ավանդական խոզի բուդը կարելի է գնել 3 հազար դրամից ոչ պակաս: Aravot.am-ը «Ժառանգության» մեկ այլ անդամից՝ Լարիսա Ալավերդյանից, որպես տանտիկնոջ, հետաքրքրվեց,
Գիշերօթիկում են ապրում, որովհետեւ տանը տեղ չունեն
Երբ շաբաթ եւ կիրակի տուն են վերադառնում, նրանց ծնողների ու փոքր քրոջ համար այդ օրերը տոն են դառնում Երեկ մեր այցելության պահին Վարդաշենի հանրակացարանում բնակվող բազմազավակ Գայանե Փափազյանը ուրախ-ուրախ պատրաստություն էր տեսնում, ճաշ էր եփում, որովհետեւ գիշերօթիկ դպրոցից տուն էին գալու նրա երեխաները: «Այսօր մեր փոքրիկ տանը ժխոր է լինելու»,- ժպիտով ասում էր նա: Գայանեն 8
«Ազատ-դեմոկրատները» կարող է ամուր կուսակցություն դառնալ
«Ազատ դեմոկրատները» չեմ կարծում, թե պատրաստվում է ընտրությունների մասնակցել: Իհարկե, այնտեղ ավելի լուրջ ու տրամաբանված գործիչներ են հավաքվել, որոնք քաղաքական բավականին մեծ փորձառություն ունեն: Մինչեւ նրանք համոզված չլինեն իրենց գործողությունների հետագա արդյունքների մեջ՝ գործողության չեն անցնի, կարծում եմ, որովհետեւ այնտեղ քաղաքական գործիչներ կան՝ Ալիկ Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Արարատ Զուրաբյանը, որոնք բավականին լուրջ եւ քաղաքականության մեջ
Գալուստ Սահակյանը ուզում է գործ ունենալ քաղաքական գործիչների հետ
Նրա համոզմամբ՝ իսկական քաղաքական գործիչների հետ աշխատելն ավելի դյուրին է Հայրենի խորհրդարանի անցած քառօրյայի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ մեր մասնավոր զրույցը, որի ժամանակ նա իր դիտարկումներն էր ներկայացնում խորհրդարանի պատգամավորների ու ԱԺ առաջիկա ընտրությունների շուրջ, շատ սահուն կերպով վերածվեց հարցազրույցի: Գ. Սահակյանն, օրինակ, վերապահումներ ուներ այն քննարկումների շուրջ, թե՝ վերջին հաշվով, ո՞րն է
Եթե ընտրությունները լինեն հերթական՝ արյունահեղությունից խուսափել չենք կարող
Կարծում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը – Դուք կիսում եք ՀՀ առաջին նախագահի՞ բարձրաձայնած կարծիքը՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, թե՞ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքը, որը որոշակի վերապահումներով է վերաբերվում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը: – Երկու գործիչներն էլ համագործակցության վերաբերյալ ռեալ որեւէ բան չեն ասել: Երկուսն էլ վերլուծություններ են արել՝ թե քաղաքական
ՌԴ դեսպանատան մոտ խախտվեցին մարդու իրավունքները
Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ պիկետ պետք է անցկացնեին՝ ընդդեմ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած Պետդումայի ընտրությունների կեղծման եւ ակտիվիստների ձերբակալությունների: Սակայն դեպսանատան մոտ ծառայություն իրականացնող ԱԱԾ եւ Հայաստանի ոստիկանության աշխատակիցներն արգելեցին լրագրողներին եւ պիկետի մասնակիցներին կանգնել դեսպանատան տարածքում եւ ոստիկանանական ուժերի միջոցով ստիպեցին իջնել դեպի Երեւանի քաղաքապետարան: Այստեղ քաղաքացիների
Իսկ ի՞նչ է արել ՀԱԿ-ը
«Իսկ ի՞նչ է արել նույն ՀԱԿ-ը այս երեք-չորս տարիների ընթացքում՝ ոչինչ, եւ հիմա ակտիվացել են նախընտրական շրջանում: Ընդհանրապես դա նորմալ է, բայց որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ չեմ կարծում, թե ՀԱԿ-ը եղել է բավարար ակտիվ եւ մտահոգ: Մինչդեռ, օրինակ, Դաշնակցությունը եւ արտաքին քաղաքականության մեջ, եւ ներքին հարցերում մշտապես է ակտիվ եւ այդպես էլ գործում է նաեւ այսօր:
«Հրաժարվել ինտրիգային գործելաոճից»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը համոզված է, որ այսօր քաղաքական դաշտը ինտրիգների մեջ է: – Առայժմ ոչ մի քաղաքական ուժ կոնկրետ չի հայտարարում այս կամ այն ձեւաչափով ընտրություններին մասնակցելու մասին, իսկ Դաշնակցությունը արդեն ունի՞ որոշում, թե ինչպես է գնալու ընտրությունների: – Դժբախտաբար, Հայաստանում քաղաքական մշակույթը դեռեւս այն մակարդակի վրա չէ, որ քաղաքական ուժերը սկսեն աշխատել ոչ
Մարդու իրավունքներ. ոչ միայն այսօր, այլ ամեն օր
Այսօր մենք տոնում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրումը. հռչակագիր, որով առաջին անգամ ամրագրվեցին բոլոր մարդկանց համընդհանուր իրավունքները: Գրեթե բոլոր երկրները, աշխարհի բոլոր ծայրերում, ընդունել են այս հռչակագիրը: Մարդու իրավունքները մեր բոլորի իրավունքներն են, որով մենք համախմբվում ենք որպես համաշխարհային հանրություն: Այս տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես մեր մոլորակի միլիոնավոր բնակիչներ, վարչակազմերի
Հրդեհը մարվեց բարդ եւ վտանգավոր իրավիճակում (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները` 400 քմ: ՀՀ ԱԻՆ-ից
ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇՆԵՐ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇՆԵՐ Էս ասածներս բնավ չեն նշանակում թե՝ ես մշտապես խուսափում էի Սեյրանի պես բացառիկ ու հազվագյուտ զրուցակցից. ընդհակառակը. ես ներքուստ շատ էլ հպարտ էի, որ Սեյրանն ինձ նախընտրում էր հարյուրավոր այլ զրուցակիցներից եւ հատկապես իմ առաջ էր բաց անում իր մեծ ու փակ սիրտը եւ հաճախ անձամբ ինձ
«Ֆեներբախչե»-ի նախագահին 52-ից 132 տարվա ազատազրկում է սպասվում
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ազիզ Յիլդիրդիմի նկատմամբ այդպիսի պատիժ սահմանել պահանջում է Թուրքիայի դատախազ Մեհմետ Բերկը: «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահը մեղադրվում է Թուրքիայի ազգային առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու, խարդախության, կաշառակերության, հանցավոր խմբեր ստեղծելու, որոնք զբաղվել են տնտեսական հանցագործություններով, եւ այլ հակաօրինական գործողությունների մեջ: Եթե դատարանը բավարարի դատախազի պահանջը, ապա 52 տարվա ազատազրկման դեպքում Յիլդիրդիմը բանտից դուրս
Պաշտպանել Մարդուն
Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, լավ առիթ է՝ խոսելու ոչ միայն Հայաստանում այդ ոլորտում ստեղծված իրավիճակի, այլեւ բուն իրավապաշտպանների եւ այդ խնդիրներով զբաղվող կառույցների մասին: Ինձ թվում է՝ մեր իրավապաշտպանների գլխավոր խնդիրը չափից դուրս քաղաքականացված լինելն է. մեծ մասամբ նրանք «ընդդիմադիր» են, չնայած կան նաեւ «իշխանամետներ», սակայն այդ մակդիրները իրավապաշտպանների (ինչպես նաեւ, ի դեպ,
Վանում էլի երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, այսօր առավոտյան Արևելյան Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում` 10 կմ. խորության վրա, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
«Թուրքիան որոնում է Հայաստանի հետ երկխոսությունը վերսկսելու ուղիներ»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրությանը միջնորդած Շվեյցարիայի իր գործընկեր Միշելին Քալմի-Ռեյի հետ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Դավութօղլուի կողմից Շվեյցարիայի արտգործնախարարի հետ անցկացված հանդիպումը նպատակ էր հետապնդել պատկերացում կազմելու այն մասին, արդյոք Շվեյցարիան կհամաձայնվի կրկին հանդես գալ միջնորդի դերում այդ դեպքում,
Արփի գյուղի բնակիչները չեն արտագաղթում
Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի շարք խնդիրներ դեռ սպասում են պատշաճ լուծում ստանալու իրենց հերթին: Գազաֆիկացման, 1960-ական թվականներին կառուցված կոյուղու 90%-ով վերանորոգման և ճանապարհների բարելավման առաջնային խնդիրները այդ «հերթի» մեջ են: Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի մտահոգությունները տեղին են, քանի որ այս խնդիրներից և ոչ մեկն առայժմ պետական հոգածության չեն արժանացել: « Գյուղի բյուջեի միջոցներով ջրամատակարարման և աղբահանության
Մոսկվան նախապատրաստվում է Պուտինի ընդդիմախոսների զանգվածային ցույցի
Ռուսաստանի իշխանությունները որոշում են ընդունել երկրի ընդդիմությանը խորհրդարանական ընտրությունների ընթացքում կատարված խարդախությունների դեմ բողոքի զանգվածային ցույցի անցկացումը թույլատրելու մասին: Ցույցի կազմակերպիչներն ուրբաթ օրը հայտնել են, որ շաբաթ օրը կայանալիք ցույցին կմասնակցի մոտ 30 հազար մարդ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի ընտրական համակարգը կատարյալ չէ՝ հավելելով սակայն, թե ընտրությունները
ՌԴ քաղաքացին «Միցուբիշի Պաջերո»-ով շրջվել է
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19-ի սահմաններում Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհի Երասխավանի հատվածում 31-ամյա Մուշեղ Զաքարյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 21 ԼՍ 530 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը: Բարեբախտաբար վարորդը վնասվածքներ չի ստացել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին
Ո՞րն է որին լրացնում
Արդեն Նոր տարվան ընդառաջ զարդարում ու գեղեցկացնում են մեր քաղաքը: Խանութների ցուցափեղկերն ու բակերի եղևնիները առաջինն են, որ տոնական տեսք են ստանում: Մտածում էի միայն ես եմ անմասն մնալու այս ամանօրյա եռուզեռից: Դե մի հասարակ աղբաման եմ էլի… Բայց ի զարմանս ինձ այսօր կանգնած լինելով Թումանյան-Խանջյան խաչմերուկին լավ էլ «սազում եմ» կողքիս ամանօրյա ճերմակ կոմպոզիցիային:
«Միայն իմ մարմնի վրայով կկառուցեն». Ասում է բողոքի ակցիայի մասնակիցը
Արսեն պապը հիշում է, թե ինչպես էր տոնում «Արարատի» հաղթանակները «Հրազդան» մարզադաշտում: Այսօր նա մտավախություն ունի, որ իր թոռները կզրկվեն «Հրազդանում» խաղեր դիտելու հնարավորությունից: Պատճառներից մեկն էլ մարզադաշտի մոտակայքում առևտրի կենտրոն կառուցելու ծրագիրն է, որը հակասում է մի շարք անվտանգության կանոններին: «Հայկական առաջին ճակատն» այսօր` դեկտեմբերի 8-ին, կազմակերպել էր բողոքի երթ, որով պահանջում էր թույլ
ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքները
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակեց Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, «Եդինայա Ռոսիան» Պետդումայում կունենա 238 մանդատ, 92 տեղ ունի Կոմունիստական կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիան» եւ Ժիրինովսկու ԼԴԿ-ն ստացել են համապատասխանաբար՝ 64 եւ 56 մանդատ: Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին մասնակցել է 65մլն 774 հազար 462 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 60,21 տոկոսը: Ընտրությունների արդյունքում որոշվում է նաեւ,
«Նա իմ պուճուրն ա, ես էլ` նրա «արա»-ն»
«Ծանոթացանք մեր տանը»,-պատմում է Աննա: Ասում է` իր հին ծանոթներից Վիլհելմին խնդրել էր գալ ու վերանորոգել համակարգիչը: Վերջինս եկել էր մտերիմ ընկերոջ` Սամվելի հետ: Այդ օրվանից էլ «ծնվում» է նրանց արկածներով լի կյանքը: «Ամբողջ ընթացքում ուշադիր նայում էր ինձ, զգում էի, որ չէր ուզում գնալ, նույնիսկ երկու անգամ սուրճ ուզեց»,- ժպիտով հիշում է Աննան:
Սլավոնական համալսարանի տարածքում կրակոց է հնչել
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում կրակոց է հնչել Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարնում: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ականատեսներն իրեն պատմել են, որ նշված բուհում մի քանի ուսանողներ վիճաբանելիս են եղել, նրանց է մոտեցել բուհի անվտանգության ծառայության աշխատակիցը և փորձել է
Ընտրվեցին Վանաձորի տասը լավագույնները
Վանաձորի սպորտային տարբեր ձևերի ֆեդերացիայի անդամները հավաքվել էին որոշելու տարվա 10 լավագույն մարզիկներին: Սկզբից եւեթ մասնակիցների մեջ տարաձայնություն առաջացավ կանոնակարգի մշակման առիթով: Արդեն ցուցակով ներկայացված 10 լավագույն մարզիկների ցանկից դժգոհ էին բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր անվանակարգից հետո ֆեդերացիայի անդամները վերադառնում էին նույն հարցին, երբ ցուցակոււմ չէր ընդգրկվում իրենց ուզած մարզիկը. «Տարեց-տարի ցուցանիշները փոխվում են, մարզիկներն
Վաղը ձյուն է գալու
Չնայած նրան, որ այս գիշեր օդի ջերմաստիճանը մի փոքր բարձրանալու է՝ 0-ից մինչեւ +2, վաղը օդերեւութաբանները ձյուն են կանխատեսել: Ձյունը կտեղա եւ օդի ջերմաստիճանը նորից կիջնի: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ձմեռային ցուրտը դեկտեմբերի 11-ին տեղի կտա եւ եղանակը կպարզվի: Հետո կրկին ցրտեր են սպասվում՝ գիշերը մինչեւ -9, ցերեկը՝


















































