Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի գյուղի բնակիչները չեն արտագաղթում

Դեկտեմբեր 09,2011 23:44

 Վայոց ձորի մարզի Արփի գյուղի  մի շարք խնդիրներ դեռ սպասում են պատշաճ լուծում ստանալու իրենց հերթին: Գազաֆիկացման, 1960-ական թվականներին կառուցված կոյուղու 90%-ով վերանորոգման և ճանապարհների բարելավման առաջնային խնդիրները այդ «հերթի» մեջ  են:

Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի մտահոգությունները տեղին են, քանի որ այս խնդիրներից և ոչ մեկն առայժմ պետական հոգածության չեն արժանացել: « Գյուղի բյուջեի միջոցներով ջրամատակարարման և աղբահանության ծախսերն ենք հոգացել, նաև կազմակերպել ենք փոքր միջոցառումներ, սակայն  մնացած խնդիրները համայնքի ուժերով ուղղակի հնարավոր չէ լուծել»,-ասում է նա:

Արփիի բնակիչները հիմնականում զբաբվում են պտղաբուծությամբ: Արոտավայրերի սակավության պատճառով քիչ են անասնաբուծությամբ զբաղվողները, և բացի այդ` առկա է նաև վերջինիս իրացման խնդիրը: Եթե գյուղի աշխարհագրական դիրքից ելնելով բնակիչները կարողանում են պտղաբուծությունից ստացված բերքը վաճառել մայրուղու վրա անհատական վաճառակետերի միջոցով, ապա նույնը չի կարող լինել անասնաբուծության դեպքում, ինչը նույնպես խոչընդոտում է վերջինիս զարգացմանը:

«Այս պահին գյուղում մշակվում են սեփականաշնորհված հողերի միայն 15%-ը: Իսկ եթե սկսեն 50-ից 60%-ը մշակել, արդեն մթերքի իրացման լուրջ խնդիր կառաջանա: Մթերման կետերի բացակայության պայմաններում այդ փոքր տոկոսն էլ դժվարությամբ է իրացվում»,-ասում է  գյուղապետ Գ. Գրիգորյանը:

Այս բոլոր խնդիրներով հանդերձ` գյուղն ունի շատ կարևոր մի առավելություն. արտագաղթ չկա: «Միայն 25-30 հոգի ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքի և վերադառնում: Բնակիչների թիվը նույնն է մնացել, ավելացել է գրանցվածների թիվը, քանի որ կային մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այստեղ են ապրել, սակայն այլ բնակավայրում էին գրանցված և ընդամենը փոխել են գրանցման վայրը»,- փաստում է գյուղապետը:

Գյուղի դպրոցում նույնպես խնդիրներ կան, բայց, ինչպես տնօրեն Արա Հովսեփյանն է ասում, դա չի խանգարում, որ տարածաշրջանում այն առաջատարներից մեկը լինի: «Միայն ջեռուցման խնդիր ուենք, ինչը կլուծվի գյուղի գազաֆիկացման խնդիրը լուխելուց հետո միայն: Մասնագետների խնդիր չունենք, դասապրոցեսները լիարժեք իրականացվում են, մեր աշակերտներն էլ մասնակցում են տարբեր միջոցառումների և ունեն հաջողություններ»,-ասում է Ա. Հովսեփյանը` նշելով, որ վերջերս կայացած ընթերցանության հանրապետական մրցույթին եզրափակիչ փուլ անցած աշակերտներից մեկն իրենց սանն է:

 

Արուս Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031