Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքները

Դեկտեմբեր 09,2011 21:37

Մոսկվայում ցուցարարի են ձերբակալում: Ֆոտոն՝ ©AFP-ի:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակեց Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, «Եդինայա Ռոսիան» Պետդումայում կունենա 238 մանդատ, 92 տեղ ունի Կոմունիստական կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիան» եւ Ժիրինովսկու ԼԴԿ-ն ստացել են համապատասխանաբար՝ 64 եւ 56 մանդատ:

Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին մասնակցել է 65մլն 774 հազար 462 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 60,21 տոկոսը:

Ընտրությունների արդյունքում որոշվում է նաեւ, թե որ կուսակցությունները կստանան պետական աջակցություն: Դրանք 5-ն են: Բացի պառլամենտ անցած 4 կուսակցություններից՝ տարեկան 45 մլն ռուբլու չափով կֆինանսավորվի ընդդիմադիր «Յաբլոկոն», որի ներկայացրած պահանջ-բողոքը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ ողջ Մոսկվայում կամ կատարել մայրաքաղաքի 10 ԸԸՀ-ների ներկայացրած տվյալների վերահաշվարկ, ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժեց:

21 տեղամասերում անցկացված ընտրությունների արդյունքներն անվավեր են համարվել:

Ինչ վերաբերում է Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում ընտրությունների անցկացման կարգի եւ արդյունքների վերաբերյալ բողոքի ցույցերին եւ այդ ցույցերի մասնակիցների հանդեպ կիրառված բռնություններին, ապա ԿԸՀ նիստի ժամանակ երկու անգամ Հանձնաժողովի անդամ, Կոմկուսի ներկայացուցիչ Կիրիլ Սերդյուկովը փորձեց բարձրացնել այդ հարցը, սակայն ԿԸՀ նախագահ Վլադմիր Չուրովը նրան որեւէ հնարավորություն չտվեց՝ ուղղակի անջատելով միկրոֆոնը եւ քվեարկության դրեց միտինգներին ու ցույցերին առնչվող հարցերն արգելելու մասին առաջարկը: Առաջարկն ընդունվեց, եւ այդ թեման այլեւս հնարավոր չէր բարձրացնել:

Ի դեպ, ցույցեր նախատեսվում են նաեւ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայում, այլեւ Երեւանում: Վաղը, ժամը 12-ին Երեւանում, ՌԴ դեսպանատան դիմաց, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ցույց են պատրաստվում անել «Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար» կոչով միավորված մարդկանց մի խումբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031