Լրահոս
Օրվա լրահոսը

Սլավոնական համալսարանի տարածքում կրակոց է հնչել

Դեկտեմբեր 09,2011 20:12

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում:

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում կրակոց է հնչել Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարնում:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ականատեսներն իրեն պատմել են, որ նշված բուհում մի քանի ուսանողներ վիճաբանելիս են եղել, նրանց է մոտեցել բուհի անվտանգության ծառայության աշխատակիցը և փորձել է կարգի հրավիրել: Այդ ժամանակ ուսանողներից մեկն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է և դիմել է փախուստի:
Արդեն ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ ինֆորմացիայի արդյունքում պարզել են վիճաբանության հիմնական մասնակիցներին և կրակողին:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  չի հայտնում նրանց ինքնությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031