Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն իմ մարմնի վրայով կկառուցեն». Ասում է բողոքի ակցիայի մասնակիցը

Դեկտեմբեր 09,2011 21:53

Արսեն պապը հիշում է, թե ինչպես էր տոնում «Արարատի» հաղթանակները «Հրազդան» մարզադաշտում: Այսօր նա մտավախություն ունի, որ իր թոռները  կզրկվեն «Հրազդանում» խաղեր դիտելու հնարավորությունից: Պատճառներից մեկն էլ մարզադաշտի մոտակայքում առևտրի կենտրոն կառուցելու ծրագիրն է, որը հակասում է մի շարք անվտանգության կանոններին: «Հայկական առաջին ճակատն» այսօր` դեկտեմբերի 8-ին, կազմակերպել էր բողոքի երթ, որով պահանջում էր թույլ չտալ «Հրազդանի» մոտ նման շինության կառուցմանը: Երթը մեկնարկեց Վ.Մամիկոնյանի արձանի մոտից, որին ներկայացավ նաև Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահն ասաց, որ քաղաքապետը նման որոշում չի տվել և նշեց, որ նման շինության կառուցվելու դեպքում «Հրազդանում» հնարավոր չի լինի միջազգային խաղեր անցկացնել: Այնուհետև մասնակիցներին խորհուրդ տվեց չշարունակել բողոքի երթը, վերադառնալ իրենց տները և առայժմ սպասել, հետագայում` անհրաժեշտության դեպքում, հենց ինքը կառաջնորդի բողոքի ակցիան: Այնուհանդերձ բողոքի երթը շարունակվեց: Մասնակիցներից Միքայելը Հասրաթյանը համոզված է, որ իրենց բողոքի ձայնը տեղ կհասնի: Կարինեն էլ ավելացնում է. «Միայն իմ մարմնի վրայով կկառուցեն»: Բողոքի մասնակիցները բաց նամակներ հանձնեցին Երևանի քաղաքապետարանին և Կառավարությանը, որում ներկայացրել էին իրենց պահանջները: Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  «Հայկական առաջին ճակատի» հիմնադիր անդամներից Էդգար Պետրոսյանը գոհ է բանակցությունների արդյունքներից, սակայն իրենց բողոքն անտեսելու դեպքում պատրաստ են շարունակել ներկայացնել իրենց պահանջը. «Այնուամենայնիվ, եթե սկսվի կառուցումը, ապա մենք այդ դեպքում դուրս կգանք պայքարի հաջորդ փուլերին»:


Լիլիթ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031