Օրվա լրահոսը

ԲԱՐԵՐԱՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Վանաձորի ծննդատունը անմխիթար վիճակում է եւ պարզ չէ, թե երբ կկառուցվի ծննդատան նոր շենքը Լոռու մարզի բժիշկներն ու կանայք առայժմ երազում են այսպիսի պայմանների մասին: Վանաձորում նոր ու հարմարավետ ծննդատան շենք ունենալը  վաղուց անհրաժեշտություն է՝ վստահ է քաղաքի Մ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը: Եթե շենքը կառուցվի՝ միանգամից մի

«ԷԿԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ» ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ այս տարվա մայիսին Վանաձորում էկլերից զանգվածային թունավորման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել «Մոնա-Մարի» արտադրամասի պետ Արթուր Զաքարյանին՝ ՀՀ ՔՕ 277 հոդվածի 1-ին մասով (սանիտարա-հակահամաճարակային նորմերի խախտում, ինչն առաջ է բերել զանգվածային թունավորում): Խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:

ԵՐԿՈՒ ԶՈՀ

Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ նախորդ օրը «Օպել-վեկտրա» մակնիշի 08 ՏՏ 783 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ՝ Ճոճկան գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Չերչինյանը եւ ուղեւոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վրեժ Սիրադեղյանը տեղում զոհվել են:

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արեւելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախնական տվյալների՝ համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային, 1991թ. ծնված Արթուր Նորայրի Մխիթարյանը (Էջմիածնի զինկոմիսարիատ):

ՆՌՆԱԿ՝ ԽԱՂԱՏԱՆ ՎՐԱ

Սեպտեմբերի 25-ին, ժ.17.30-ի սահմաններում, Երեւան-Հրազդան ավտոմայրուղում գտնվող «Սիցիլիա» խաղատան վրա անհայտ անձը նռնակ է նետել: Խաղատունը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին, իսկ աշխատեցնում է նրա եղբայրը՝ Աբոն: Խաղատան մոտից Երեւանի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 53 շենքի 80 բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Սմբատ Սամվելի Մարտիրոսյանը: Վերջինս հայտնել է,

«ԳԱՋԻ ԳՈՐԾ» ԱՆՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ

Քաղաքաշինության նախկին փոխնախարարը ներկայացել էր որպես նախարար: Երեւան-Սեւան մայրուղու «Չայնի» կոչվող հատվածում սեպտեմբերի 25-ի  լուսաբացին, շրջվել է գաջով բեռնված մի բեռնատար: Լուսանկարման պահին ինչ-որ անծանոթ մարդիկ փորձում էին խոչընդոտել, ասելով, թե դա նախարարի մեքենան է, եւ մինչեւ նա թույլ չտա՝ չի կարելի նկարել: Երբ ցույց տվեցի վկայականը, նրանք զանգեցին ինչ որ մեկին՝ խոսափողը տրամադրելով ինձ:

Երեւանի քաղաքապետարանից պահանջում է փաստաթղթեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻ) դեռեւս 2009թ. օգոստոսի 28-ին դիմել է Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին եւ խնդրել տրամադրել 1998թ.-ից մինչ դիմելու օրն ընկած ժամանակահատվածի համար Երեւան քաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ անհրաժեշտ մի շարք տեղեկություններ: Դիմումին ի պատասխան, Երեւանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը 25.09.2009թ. NՀ0/2-17992 գրությամբ հայտնել է, որ կազմակերպության կողմից հայցվող «տվյալների որոշ

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ՝ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ

Երեք տարի հարցը չի լուծվում «Առավոտի» այս տարվա փետրվարի 2-ի համարում «Կոռուպցիայի հոտ է գալիս» հոդվածում անդրադարձել էինք Ձորաղբյուրի ամառանոցների ճանապարհին, տեղեկացնելով, որ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքը տարբեր անհիմն ու անհեթեթ պատճառներով չի կատարում դատարանի վճիռը: Տեղեկացրել էինք նաեւ, որ ամառանոցների սեփականատերերը ստիպված դիմել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովհաննիսյանին՝ խնդրելով

ՄԱՔՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11-ին, Արցախի բոլոր երեխաները նույն ժամին, նախապես բաժանված ատամի խոզանակով եւ մածուկով մաքրելու են իրենց ատամները՝ ատամնաբույժների հսկողությամբ: Երեկ այս մասին հայտնի է դարձել Երեւանում կազմակերպված Ստոմատոլոգների 3-րդ համահայկական հավաքի եւ 7-րդ Միջազգային կոնգրեսի ժամանակ: Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կոնգրեսին մասնակցելու համար մեր երկիր են ժամանել մի շարք երկրների մասնագետներ: Նրանք տեղացի

ԱԺԻՈՏԱԺ՝ ԽՈՍՐՈՎՈՒՄ

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները Խոսրովի անտառում եղած ժամանակ կրակոցներ են լսել: Կրակոցի ձայնը մասնակիցներից մեկի տեսախցիկում ֆիքսված է: Նրանց տարածած հայտարարության մեջ նաեւ ասված է, որ հայտնաբերվել է 70մմ-անոց կրակված փամփուշտ: «ԷկոԼուր» հ/կ-ից նաեւ հայտնում են, որ Խոսրովի անտառի շուրջ կրքերը նորից թեժացել են: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները հայտնել են, որ Խոսրովի անտառի Գիլան տեղամասում,

Համոզեցին ու պատվաստեցին

Բժիշկները նաեւ օրինակ ծառայեցին Նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանն առաջինն օրինակ ծառայեց: Վստահեց ու պատվաստվեց անգամ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Այսօր գրեթե յուրաքանչյուր ծնող իր երեխային պատվաստելուց առաջ կասկածներ է ունենում՝ պատվաստե՞լ, թե՞ ոչ: Որքան էլ պատվաստվելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին քարոզչություն է կազմակերպվում, հասարակությունը բացասական է վերաբերվում պատվաստմանը: Դրա պատճառներից մեկը հենց բուժաշխատողների ներքին հակաքարոզչությունն է,

ՀԱՄԱՎՃԱՐԻ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ԿՈՂՄԵՐԸ

Անօրինական վճարումներ չկատարելու համար համավճար մուծածները պետք է ամուր նյարդեր ունենան Կառավարության որոշմամբ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում փորձնականորեն կիրառվում է, այսպես կոչված, համավճարային նոր կարգը: Մի քանի օր առաջ ստիպված եղա անձամբ օգտվել այդ կարգից ու հասկանալ, թե ո՞ւմ է այն ավելի շատ ձեռնտու՝ հասարակությա՞նը, թե՞ կրկին բուժաշխատողներին ու հիվանդանոցների տերերին: Ինչպես հայտնի է, նախկինում մինչեւ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է 2 ՄԻԼԻՈՆ ԱՅՑԵԼՈՒԻ

«Շանհայ էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարն այցելուների թվով առաջատարներից է եղել: Ցուցահանդեսի ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բիլայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ քաղաք» խորագրով հանդես եկող հայկական տաղավարն ունեցել է մոտ 2 միլիոն այցելու եւ չինացի ու արտասահմանցի մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել. «Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել

Երկնիշ աճ՝ տուրիզմի ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 600 հազարը: «Տուրիզմի ոլորտում այս տարին կավարտվի երկնիշ աճով»,- սա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կանխատեսումն է, որը երեկ նա հայտնեց «Անի Պլազա» հյուրանոցում՝ Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ հրավիրված միջոցառման ժամանակ: Փոխնախարարի խոսքով՝ չնայած նախորդ տարի համաշխարհային տուրիզմում շուրջ 4% անկմանը, հայաստանյան

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումներն ընթանում են, բայց դեռեւս փակ դռների հետեւում: Գործարարները առաջիններից էին, որ մեկ հարկի տակ քննարկեցին օրենսդրական նախագիծը, բայց, չգիտես ինչու, խուսափում են հրապարակել քննարկման արդյունքները: Ըստ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի. «Երբ պետք լինի, կբարձրաձայնենք՝ ինչ ենք քննարկել կամ առաջարկել: Առայժմ դրա կարիքը չկա, որովհետեւ դա

ՆԱՄԱԶ՝ ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ

Հենվելով թուրքական «Սաբահ» («Առավոտ») թերթի տարածած տեղեկության վրա՝ tert.am-ը հաղորդում է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին պատրաստվում է նամազ անել Անիի ավերակներում: Այս մասին կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է անձամբ Բահչելին: Բահչելին միանշանակ դեմ էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցմանը, հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին՝ թուրքական խորհրդարանի աշխատանքների մեկնարկի օրը,

ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՔՐԳՈՐԾ

«Արմինֆո» գործակալության տեղեկացմամբ, Հայաստանի բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Այս տարվա օգոստոսին միանգամից մի քանի քրեական գործ էր հարուցվել 2006-2008թթ. Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար հայտամրցույթում հաղթած ընկերությունների նկատմամբ: Իրավապահ մարմինների տեսադաշտում էին հայտնվել «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն» եւ «Գ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունները: ՀՀ ոստիկանության մամուլի

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Երեկ 4 ժամ շարունակ լսումներ անցկացվեցին օտարալեզու դպրոցներ բացելու նախագծի մասին, որի երկրորդ ընթերցման ձեւակերպումներն անգամ այս պահին դեռ հստակեցված չեն: ՀՀԿ-ականների անակնկալը Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչու ԱԺ կայքում չէր հրապարակվել այն լրամշակված տարբերակը, որը դեռ օգոստոսի 12-ին խորհրդարանին էր ներկայացրել կառավարությունը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական

«Ճանապարհս չեմ փոխել»

Ասում է ԱԺ փոխնախագահի թեկնածու Սամվել Բալասանյանը – Ինչպե՞ս կքվեարկի խորհրդարանը, արդյոք ՕԵԿ-ը ձեր թեկնածությանը դեմ կքվեարկի՞, եւ եթե նման բան լինի, ինչպե՞ս ձեզ կզգաք: – Դա երեւի կոալիցիայի խնդիրն է, կա կոալիցիոն հուշագիր, դրանում ամրագրված կետեր կան, պայմանավորվածություններ: Դա իմ խնդիրը չէ: Իսկ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է, եւ ես չեմ կարող պատասխանել ՕԵԿ-ի փոխարեն:

ՀԱՋՈՐԴԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը, իր ավելի վաղ տված խոստման համաձայն, ի դեմս իր լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի, երեկ Երեւանի քաղաքապետարան հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հերթական իրազեկման դիմում է ներկայացրել: Դրանց վերաբերյալ իր որոշումները քաղաքապետարանը կկայացնի, թերեւս, առաջիկա 1-2 օրերի ընթացքում, իսկ երեկ նա արդեն, ըստ էության, ի գիտություն է ընդունել ավելի

Սահուն անցում անվտանգ սահմանով

Ազգային անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 25-ին կայացած նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ փաստաթղթի ընդունումը խիստ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման, պետական սահմանի կառավարման համակարգի բարելավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման,

«ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հակադարձում է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանին: – ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը մեր թերթի հետ զրույցում քննադատեց ՀՀ նախագահի կողմից իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, ինչը դուք ներկայացնում եք որպես ձեռքբերում: – Որպես ձեր հարցի պատասխանի սկիզբ՝ հիշեցնեմ, որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ նախկինում պաշտոններ զբաղեցրածները պաշտոնից զրկվելուց հետո սկսում

ՓԱՍՏԵՐՆ ԷԼԻ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հակադարձում է Կոնգրեսի՝ ԼՂ վերաբերյալ ներկայացրած բանաձեւի նախագծի ընդդիմախոսներին: Դեռ սեպտեմբերի առաջին կեսին Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հանդես եկավ նախաձեռնությամբ եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի 4 էջանոց նախագիծ ներկայացրեց: Կոնգրեսը ՀՀ իշխանություններին առաջարկում էր քննարկել այդ նախագիծն ու անհրաժեշտության դեպքում այն բարելավելով՝

ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ԼՂ վերաբերյալ մշակած բանաձեւի նախագիծը, որն առաջարկվում էր ՀՀ անունից ներկայացնել ՄԱԿ-ում, սուր քննադատության ենթարկվեց: Այդ նախաձեռնության դեմ հիմնական փաստարկն այն էր, որ դա հակասում է ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծին, եւ որ ՄԱԿ-ում ԼՂ-ին առնչվող որեւէ փաստաթուղթ ներկայացնել չի կարելի, որովհետեւ դրա արդյունքում կարող է փոխվել խնդրի կարգավորման ձեւաչափը, ինչը վտանգավոր

«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

«Ամուսնությունը բարդ գործընթաց է: Ընտանիք կազմելիս պետք է հաշվի առնել ինչպես հոգեբանական, այնպես էլ կենսաբանական, սեռական համատեղելիությունը: Այսօր դատարաններից որեւէ մեկում չես հանդիպի դեպքի, որ զույգերը հայտնեն, թե բաժանվում են սեռական առումով անհամապատասխան լինելու պատճառով, բայց ամուսնալուծությունների գերակշիռ մասը հենց դրա հետեւանքով է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հոգեբանների միջազգային խորհրդի անդամ, Հայաստանում գործնական հոգեբանության

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երկրորդ ՄԵԾԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ Սովետի փլուզման օրերին, երբ Ճարտարապետների տանը Նավասարդյան Աշոտի հետ ծանոթացրին, իր մասին դեռեւս ոչինչ չգիտեի, մինչդեռ ինքը ոչ միայն ինձ, այլեւ բանաստեղծություններս գիտեր, ընդ որում՝ դրանցից մեկն անգիր գիտեր ու արտասանեց, եւ երբ իր հիշողության հետ կապված զարմանքս արտահայտեցի, ինքը ժպտալով ասաց՝ «էդ ոտանավորը մի հազար անգամ կարդացել

Սեպտեմբերի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

ԿՎՃԱՐԵՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ

Visa վճարային համակարգը թողարկել է նոր փորձնական ծրագիր, որը Նյու Յորքի բնակիչներին թույլ կտա մետրոյով, գնացքով կամ ավտոբուսով երթեւեկելիս վճարել սեփական բջջային հեռախոսից: Ըստ tert.am-ի, այս մասին հայտնում է Banktech պորտալը: Այժմ նյույորքցիները երթեւեկության քարտ գնելու կամ այն լիցքավորելու փոխարեն կարող են իրենց հեռախոսը մոտեցնել հաշվիչ սարքին՝ վճարելով իրենց երթեւեկության գումարը: Այս փորձնական նախագծին մասնակցում

ՌԴ-ն շահում է «ստատուս քվո»-ից

«Ռուսական քաղաքականությունը ներկայում տարածաշրջանում զբաղված է ամերիկյան քաղաքականության բացակայությամբ»,– երեկ Կովկասի ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետը պարզաբանեց, որ այսօր Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ է, ինչի պատճառը նաեւ հին մրցակիցների նահանջն է տարածաշրջանից: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այսօր ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում

«ԴԵԿՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԽԱԲՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»

 Հարցազրույց վերլուծաբան, Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ – Փիլիսոփաներից մեկն ասել է, թե խնդիրը ոչ թե աշխարհը բացատրելու, այլ այն փոխելու մեջ է: Երբեւէ ցանկություն ունեցե՞լ եք փոխել իրականությունը: – Ամերիկյան իրականությունից հայաստանյան իրականությունում հայտնված եւ դրան անխզելիորեն կապված մարդու համար այսօրվա պարագայում բացատրություններ գտնելն արդեն քիչ բան չէ: Առհասարակ, որպես

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031