Օրվա լրահոսը
ԵՐԿԱՐԱՑՎԵՑ «ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱԼԱՆՔԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարաձգեց Սեդրակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը։ Վերջինս ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի անվտանգության ծառայության պետն է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 215 հոդվածի 1-ին մասի (մաքսանենգություն)
ՃԱՆԱՉԵ՞Լ, ԹԵ՞ ՉՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն
Տեր-Պետրոսյանն ինքն էլ դժվար է կողմնորոշվում Օրերս ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ու թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը՝ հայտարարել է. «Այդ հարցը դուրս է սուբյեկտիվ ցանկությունների շրջանակից: Հայաստանի բոլոր երեք նախագահները չեն ճանաչել Ղարաբաղը: Նշանակում է` կա օբյեկտիվ պատճառ:
Վերապատրաստումը իրականացվում է կամավորության սկզբունքով: Իրականացված միջացառումներից ռեկտորն առանձնացրեց Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված աֆրիկյան պոեզիայի երեկույթը եւ ՙՖեթ դը լա մյուզիքը՚՝ Երաժշտության տոնը: Ընդունեց նաեւ մեր առաջարկը՝ առաջիկայում ֆրանսերեն հնչեցնել հայ բանաստեղծներին, ասաց, որ սիրում է Տերյանին, ով Պոլ Վեռլենի համարժեքն է: Ֆրանսիական համալսարանը հայերեն դասագրքերի հրատարակմանն է ձեռնամուխ եղել, որոնց թվում է մարքետինգի
ՌՈՒՍԱԽՈՍ ԴԻՄՈՐԴԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 24-ից սկսվել է դիմորդների հայտագրման երկրորդ փուլը, որը կավարտվի հուլիսի 2-ին: Ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի, վերջին 3 օրերի ընթացքում հայտագրվել է 650 դիմորդ, այնպես որ, կառույցը լարված է աշխատում: Հիշեցնենք, որ այս փուլին հիմնականում մասնակցում են 2011-ին բանակից զորացրվածները, շրջանավարտներ՝ ԱՊՀ–ից եւ Ջավախքից, ինչպես նաեւ նրանք, ովքեր չէին
Բանավանցիներն ուզում են առողջ ապրել
Սակայն դրա համար այնտեղ պայմաններ գրեթե չկան «Դե, առողջ ապրելակերպով եմ էլ զբաղվում: Մի աղջկա հետ—ից օրական մի քանի կիլոմետր քայլելը հերիք է»,- պարծենում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանից 21-ամյա Գարիկը — արդարանում. «Բայց միայն դա չէ: Մեկ-մեկ տղերքով հավաքվում ենք, ֆուտբոլ խաղում: Ֆուտբոլի դաշտ չկա, բայց դպրոցի հետ—ի բասկետբոլի դաշտը հերիք ա:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
Դատարանների անկախությունը՝ դարձյալ քննարկումների թեմա Հունիսի 28-ին Եր—անում ընթանալու են ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների — մարդու իրավունքների գրասենյակի ու ԵԱՀԿ եր—անյան գրասենյակի կողմից կազմակերպված գիտագործնական քննարկումներ, որոնց առանցքում Ար—ելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում — Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ «կի—յան հանձնարարականներն» են: «Կլոր սեղանին» հրավիրված է նա— Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ—որգ Դանիելյանը: Նրանից էլ
«ՁՈՐԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ»
Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում` «Ձորի այգիներ» տարածք տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռ—ս չպարզված հանգամանքներում Ռուդիկ Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր, ինչի հետ—անքով տեղում զոհվել է ուղ—որ, Հալիձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Լուսինե Սանթորյանը, իսկ ուղ—որ, հալիձորցի 17-ամյա Նարեկ Պետրոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ — տեղափոխվել է Գորիս քաղաքի Յոլյանի անվան
ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ
Հունիսի 26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում: Այրվել է Ս. Մանուկյանին պատկանող խաղողի այգին: Իսկ Եր—ան-Մասիս ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» հյուրանոցային համալիրի տարածքում հրդեհի հետեւանքով ամբողջությամբ արվել էր վագոն-տնակ:
ԿԾԱՆՈԹԱՆԱ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ պետք է շարունակվեր Արա Վարդանյանի սպանության գործով մեղադրյալներ Արման Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Տուժողի հայրը՝ Գեղամ Վարդանյանը չուներ ներկայացուցիչ: Երեկվանից նրան իրավաբանական օգնություն է ցույց տալիս քրեական գործերով հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանը: Տեղեկացնենք, որ դատական 3-րդ նիստն էր տեղի ունեցել, սակայն
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հունիսի 24-ին հրավիրել էր համաժողով՝ «Աշխարհն առանց խոշտանգման» խորագրով: Չնայած հրավիրված էին ԱԺ բոլոր խմբակցությունները, սակայն միջոցառմանը (դեռ ընտրարշավը չի սկսվել, հավանաբար դրա համար չէին ներկայացել-Ռ.Մ.) մասնակցում էին ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ով, ի դեպ, վարեց համաժողովը: Դեսպաններից ամենաակտիվը Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթն
Շտապօգնության բժշկին սպանել է
Մինչ այդ պատանդ է վերցրել 2 օր է` Գյումրիում քննարկման միակ թեման զարհուրելի այն պատմությունն է, թե ինչպես հարբած վիճակում գտնվող 28-ամյա Արտակ Կարապետյանը, իր հոր` տաքսու վարորդ Արամայիս Կարապետյանի հետ վիճելով, շտապօգնություն է կանչել նրա համար ու իր տան մեջ դաժանաբար ծեծելով սպանել է 65-ամյա բժիշկ, գիտությունների թեկնածու Աշոտ Գրիգորյանին, որի անունը հայտնի
Կմասնակցեն Տալի հուշամրցաշարին
Այս տարի լրանում է շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով սեպտեմբերի 1-15-ը Մոսկվայում կազմակերպվելու է միջազգային հուշամրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի տղամարդկանց եւ կանանց երկու առաջատարները՝ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը: Լեւոնի մրցակիցները լինելու են Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը, իսկ Էլինայինը՝ Վիկտորիա Չմելիտեն, Համփի Կոներուն եւ Տատյանա Կոսինցեւան:
Մեկ արծաթ եւ մեկ բրոնզ
Սերբիայում ավարտվեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այնտեղ նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը միայն վճռորոշ գոտեմարտում զիջեց հունգարացի միցակցին՝ արժանանալով երկրորդ մրցանակի (նա նաեւ Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիրն է), իսկ Նարեկ Խաչատրյանը (55կգ) բավարարվեց բրոնզով: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 6-րդ տեղը:
Ֆրանկոֆոն Հայաստանից մինչեւ պոեզիա
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը վերջերս Լիոնում մասնակցել է Սենգորի անվան ամբիոնների 11-րդ աշխատաժողովին եւ Բազմալեզվության խմբի աշխատանքներին: Նա գտնում է, որ Հայաստանը կարեւոր ընտրություն է կատարել՝ մտնելով Ֆրակոֆոնիայի տիրույթի մեջ, դառնալով Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կից անդամ: Ըստ ռեկտորի, երբ ընդհանրապես անդրադարձ է արվում Ֆրանկոֆոնիային, խոսքը վերաբերում է 5 մայրացամքների վրա գտնվող ավելի
Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Նախքան կազանյան հանդիպումը ՀՀ նախագահը շատ հստակ էր հայտարարել այն մասին, որ Կազանում առաջընթաց կգրանցվի, եթե ադրբեջանական կողմը վերջին պահին ինչ-ինչ առաջարկներ չանի Ուրբաթ օրը Կազանում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասել էր. «Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար
ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
A1plus-ի Post Scriptum հաղորդաշարի հաղորդման (23.06.2011) հյուրն է Եր—անի քաղաքապետ Կարեն Կարապետյանը -Պարոն Կարապետյան, այսօր շատ է հնչում մետրոյի թանկացման հետ կապված հարցը: Ասում են, որ աշխարհի բոլոր երկրներում մետրոն դոտացիայի վրա է: Այդուամենայնիվ, ինչո՞ ւ Դուք այլ—ս չեք կարող պահել այն դոտացիան, որը կա: – Մետրոն մեզ մոտ էլ է դոտացիայի վրա, մենք դոտացիան
ՆԵՐԽՈՒԺԵԼ ԷՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվեց բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացի, 37-ամյա Միքայել Ռուբենի Թումասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հունիսի 23-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմնիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Հովսեփ Սարգսյանի կողմից: Միքայել Թումասյանը, բնակվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, գրանցվել է համակարգչային համակարգեր ներխուժող — այնտեղից համապատասխան տեղեկություններ որսացող
ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին որպես խափանման միջոց երկամսյա կալանք է կիրառել է Կապանի բնակիչ Կարեն Աթայանի նկատմամբ, ով մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, բավարարելով ոստիկանության Կապանի քննչական մարմնի միջնորդությունը: Ինչպես ՙԱռավոտում՚ տեղեկացրել էինք, հունիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՙԿապանի բժշկական կենտրոնից՚ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, թե Մ. Ստեփանյան փողոցի
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԷՐ ԿԱԶԱՆՈՒՄ
«Եթե իսկապես Հայաստանն այդ ազատ, թափանցիկ, ժողովրդավարության գնացող երկիրն է, որի մասին Ստրասբուրգում խոսեց գործող նախագահը, ապա անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իմանա, թե ինչ է պարունակում այն փաստաթուղթը, որն առանց առարկության ընդունվեց Հայաստանի կողմից՝ ըստ Հայաստանի արտգործնախարարի, եւ որը մերժվեց Ադրբեջանի կողմից: Որո՞նք էին այդ փաստաթղթի այն դրույթները, որոնք ընդունելի են Հայաստանի իշխանության համար»,-
Ադրբեջանի համար կա «մադրիդյանի» հազար ու մի տարբերակ
Այդպես են հարեւանները բացատրում ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կազանյան հանգուցակետը առաջին հայացքից ոչնչով չտարբերվեց նախորդ մի քանի հանդիպումներից, իսկ լարվածության ու սպասումների չափերի հետ համադրելիս նույնիսկ տարօրինակ վերջաբան ունեցավ: Սակայն սա՝ միայն առաջին հայացքից: Երեք ժամ տ—ած հանդիպման ինտրիգը հանգուցալուծվեց հրապարակված հայտնի հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ երեք երկրների նախագահները հանդիպեցին — դիտարկեցին
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՕՐԸ
Հայ բլոգերների արձագանքը Կազանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագիծ չստորագրելուն: «Այսօր ես հպարտանում եմ մեր նախագահով: Թեեւ վստահ էի, որ Կազանում ոչինչ տեղի չի ունենա»,- իր բլոգում հունիսի 25-ին գրել է Dana marro-ն` նաեւ վերնագրում հարգանք արտահայտելով Սերժ Սարգսյանի հանդեպ: Zubian (Դավիթ Անտոնյան) բլոգերն ի պատասխան գրել է. «Հա, բա, փորձեր ինչ որ բան
Փյունիկը՚՝ Արցախում
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի ավարտից անմիջապես հետո Հայաստանի չեմպիոն ՙՓունիկը՚ ուղեւորվել է Արցախ, որտեղ այսօր հանդիպում կանցկացնի Ստեփանակերտի թիմի հետ: Ստեփանակերտցիների մարզիչն, ի դեպ, ՙՇիրակի՚, ՙԶվարթնոցի՚ ու ՙԱրարատի՚ նախկին ֆուտբոլիստ Մհեր Ավանեսյանն է: Ֆուտբոլային խաղից բացի, փյունիկցիներն այցելելու են Արցախի մշակութային կենտրոններ, ինչպես նաեւ բարեգործական այլ միջոցառումներ են անցկացնելու: Թիմը Երեւան
ԿԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Բայց ընդդիմադիր գործչի կարծիքով, Ռուսաստանն այսուհետ եւս կպահպանի իր դոմինանտ դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Անցած ուրբաթ օրը Կազանում տեղի ունեցավ ու ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների եւս մի փուլ, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ու թեեւ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների, նաեւ հայաստանյան քաղաքական շրջանակներում կարգավորման առումով որոշակի
«Գանձասարը»՝ ամառային չեմպիոն
Հանգստյան օրերին 14-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը, ու մրցաշարը հատեց հասարակածը: Թիմերը հարաբերական հանգստի մեկնեցին՝ պահպանելով նախորդ տուրից հետո եղած դիրքերը մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Գանձասարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Կապանցիները երկրորդ շրջանի վերջին խաղում հաղթեցին հենց կապանյան մարզադպրոցի սան Ալեն Համբարձումյանի կատարած դիպուկ հարվածի շնորհիվ (17-րդ
ՉՀԱՍՑՐԵՑ ՃՈՂՈՊՐԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ ժամը 00.30-ի սահմաններում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ տեղափոխվել դանակի հարվածներ ստացած Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առեւտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում վիրավորը Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերներով
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ՉԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԵՐ Այնուհետեւ, որպես բանաստեղծ Ալեքսանդր Մեժիրովի կենսագրության հավելում, ավելացված է. 1988 թվականի ձմռանը Մեժիրովն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ տուժածին օգնություն չցուցաբերելով՝ փախել է դեպքի վայրից: Տուժածը՝ մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովը, մահացել է: Էս ամենը՝ մի մարդու մասին, ով Գորկու ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում սովորողներիս համար բարեկրթության, բարոյականության,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Ջորջը չի ամուսնանա
Հավերժ Դոն Ժուան եւ ոչ սեքս-խորհրդանիշ Ջորջ Քլունին դարձյալ ազատ է: Դերասանն ու նրա ընկերուհին՝ Ելիզավետա Կանալիսը, որոշում են կայացրել բաժանվել եւ ապրել յուրաքանչյուրն իր կյանքով: Նրանց սիրավեպը տեւեց երկու տարի եւ դարձավ ամենավառը Քլունիի բոլոր սիրային արկածներից: Ամբողջ աշխարհին խելագարության էր հասցնում Ելիզավետայի մշտական սեքսուալ տեսքն ու շքեղությունը: Նույնիսկ Ռոբերտո Կավալին է գեղեցկուհու շքեղությամբ
Սահակաշվիլին դեմ է համբուրվելուն
Թբիլիսիի մի խումբ երիտասարդ բնակիչներ պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի դիմացի Վակեի պուրակում: Երիտասարդները իրենց բողոքն արտահայտելու են հրապարակավ համբուրվելով: Ըստ mardik.am-ի՝ երիտասարդներին վրդովեցրել է Թբիլիսիի ամենամեծ այգու պահապանների նախաձեռնությունը, որն արգելում է սիրահար զույգերին համբուրվել եւ կոչ է անում նրանց «պարկեշտ լինել հասարակական վայրերում»:
Շամպայն՝ Մերիլինի պատվին
Նորվեգական «Rosmersholm» ընկերությունը շամպայն է արտադրել ամերիկյան հայտնի կինոաստղ Մերիլին Մոնրոյի պատվին, որը կոչվում է «Marilyn Monroe Premier Cru Brut»: Շամպայնն առաջին անգամ կներկայացվի «Vinexpo» աշխարհի գինիների ամենամեծ ցուցահանդեսում: Այն տեղի կունենա այս շաբաթ՝ ֆրանսիական Բորդո քաղաքում: Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 50 հազար մարդ՝ աշխարհի 47 երկրներից: «Marilyn Monroe Premier Cru Brut»-ի համը նկարագրվում


















































