Լրահոս
Օրվա լրահոսը

Շամպայն՝ Մերիլինի պատվին

Հունիս 25,2011 00:00

\"\"Նորվեգական «Rosmersholm» ընկերությունը շամպայն է արտադրել ամերիկյան հայտնի կինոաստղ Մերիլին Մոնրոյի պատվին, որը կոչվում է «Marilyn Monroe Premier Cru Brut»: Շամպայնն առաջին անգամ կներկայացվի «Vinexpo» աշխարհի գինիների ամենամեծ ցուցահանդեսում: Այն տեղի կունենա այս շաբաթ՝ ֆրանսիական Բորդո քաղաքում:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 50 հազար մարդ՝ աշխարհի 47 երկրներից:
«Marilyn Monroe Premier Cru Brut»-ի համը նկարագրվում է որպես «նուրբ, մրգային եւ մետաքս»: Շամպայնը յուրօրինակ բուրմունք ունի: Այն կարժենա 65 եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել