Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԽՈՍ ԴԻՄՈՐԴԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 28,2011 00:00

  Հունիսի 24-ից սկսվել է դիմորդների հայտագրման երկրորդ փուլը, որը կավարտվի հուլիսի 2-ին: Ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի, վերջին 3 օրերի ընթացքում հայտագրվել է 650 դիմորդ, այնպես որ, կառույցը լարված է աշխատում: Հիշեցնենք, որ այս փուլին հիմնականում մասնակցում են 2011-ին բանակից զորացրվածները, շրջանավարտներ՝ ԱՊՀից եւ Ջավախքից, ինչպես նաեւ նրանք, ովքեր չէին հայտագրվել միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար: Պատասխանելով ՙԱռավոտի՚ հարցին, արդյո՞ք այս օրերին եղել են զվարճալի դեպքեր, Գ. Մանուկյանը պատմեց, որ ՌԴից ժամանած մի դիմորդ ցանկացել է քննություն հանձնել հայերենից, բայց պայմանով, որ թեստը թարգմանվիռուսերեն:

Ի դեպ, բացի հայոց լեզու եւ գրականություն ու հայոց պատմություն առարկաների թեստերից, մյուս առարկաների թեստերը, դիմորդի դիմումի համաձայն, կարող են թարգմանվել:

Հավելենք, որ քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 4-ին եւ կավարտվի նույն ամսի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930